Ազգային կյանքը նյութական պայմաններից անդին. Րաֆֆու լուսավորական ծրագիրը

 

 

Ներածություն

19-րդ դարի երկրորդ կեսին գրական-հասարակական ասպարեզ մտած Րաֆֆու (Հակոբ Մելիք-Հակոբյանի) գործունեությունը շրջադարձային է 19-րդ դարի հայ լուսավորության պատմության և հայության քաղաքական ճակատագրի մեջ: Դիրքավորելով իրեն մի կողմից` Խաչատուր Աբովյանով, ՍտեփանոսՆազարյանցով և Միքայել Նալբանդյանով[1]Րաֆֆին խորը համակրանք է ունեցել Նալբանդյանի անձի և գործունեության հանդեպ` իր անդրանիկ գործերից մեկը ձոնելով նրա հիշատակին: Այս մասին տե՛ս` «Անմահ Մ. Նալբանդեանցի միշտ օրհնեալ յիշատակին. Նուէր», Սալբի (Վիեննա: Մխիթարեան տպարան, 1911), էջ 5: Ստեփանոս Նազարյանցի հետ Րաֆֆու հարաբերության մասին տե՛ս` սույն հետազոտության «Ծպտված ուխտավորը` «հյուսիսի» ու Վարագա վանքի միջև» հատվածը, իսկ Աբովյանի գրականության գնահատման համար տե՛ս, օրինակ` Րաֆֆի, «Վիպագրութիւնը ռուսահայերի մէջ», Մշակ, 1889, թիվ 9, էջ 1: Նույն գործը հատագայում Րաֆֆու այրին` Աննա Րաֆֆին, … կարդալ ավելին սկիզբ առած հայ կրթական լուսավորության ժառանգորդ, մյուս կողմից` արդի եվրոպական իդեալների տեղական թարգման` Րաֆֆին իր գրական-հրապարակախոսական գործնեությամբ ճանապարհ է հարթում լուսավորության արդի գաղափարները ժողովրդական լայն խավերին հասցնելու, ինչպես նաև դրանք գործնականորեն կյանքի կոչելու հարցում:

Եվրոպայում ծնունդ առած և Հայաստան հասած արդի լուսավորության իդեալները Պարսկաստանի Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում ծնված մտավորականի հոգում արձագանք էին գտնում հիմնականում հայության անմխիթար կյանքը բարվոքելու անկյան տակ` հույս արթնացնելով, որ հնարավոր է գրական-հասարակական փոփոխությունների ճանապարհով լայնորեն փոխել ժողովրդական վարքուբարքն ու կարծրացած ըմբռնումները: Այս համատեքստում եթե հայ հեղինակները լուսավորության գաղափարները հայ հողում արմատավորելու նախակարապետներ էին հանդես գալիս,[2]Այս առումով ուշագրավ է Րաֆֆու կենսագրի` Ավագ Ավթանդիլյանցի վկայություններից մեկը` քաղաբերված իրենց զրույցներից: Ըստ վկայության Րաֆիին կարծում էր, որ. «Կրթութիւնը նախ ստացվում է ընտանիքից, իսկ յետոյ դպրոցից: Կրթված մայրը օրօրոցում պիտի նախապատրաստէ իր երեխային նրա ականջին հայկական օրօրներ ասելով, Աղասու մօր երգը հնչեցնելով: Երկա՜ր շատ երկա՜ր կը տևէ մինչև որ մեր իգական սեռը Կորնելիաներ ծնէ, յարուցված խնդիրը ստիպողական է և անհրաժեշտ»: Աւագ խան Աւթանդիլեանց, Րաֆֆի. Պատկերներ Րաֆֆիի կեանքից (Ալեքսանդրապօլ: տպ. Մ. Մալխասեանի, 1904), էջ 100: Կանանց … կարդալ ավելին ապա հիմնականում թարգմանական ճանապարհով հայ մտավորականին հասնող եվրոպացի և ռուս հեղինակները «փոքր» ազգի զավակին ոգեշնչում էին իրենց` «մեծ» ազգերի կյանքում տեղի ունեցող նշանակալի փոփոխությունների օրինակով առավել եռանդով լծվել ազգային լուսավորության գործին:[3]Այս առումով դարձյալ ուշագրավ է Րաֆֆու կենսագրի մեկ այլ վկայությունը: Նա հիշում է, որ Րաֆֆին Թավրիզում բացված Արամյան վարաժարանում աշխատելու շրջանում տարված էր ռուս և եվրոպական գրականության ընթերցումներով. «Ես նկատում էի, որ նա վերցնում է Ժորժ Զանդի, Էօժէն Սիւի, Ալեքսանդր Դիւմայի և Վ. Հիւգօի հատորներից, որոնք թարգմանված էին պօլսական աշխարհաբառով Պօլսում և Զմիւռնիայում: Դրանց մէջ` նա Հիւգօի գրուածքներից յետոյ փոքր ի շատէ նշանակութիւն էր տալիս Մօնթէ-Քրիստօին, իսկ հրապուրված և ծարաւի կերպով կարդում էր Հիւգօի հատորները` որպէս յափշտակված … կարդալ ավելին

Տեղական կյանքի ու գրական-մտավորական ընթերցումների հիմնակում սուր ու հակասական հարաբերությունների մեջ է Րաֆֆին հղանում լուսավորական իր ծրագիրը, որը գրական լինելով հանդերձ քաղաքական էր այն պատճառով, որ ի սկզբանե հայության ինքնաբավ ազգային կյանքի հարց էր դնում` հայերի ունեցած քաղաքական ենթակայությունների պայմաններում: Դեռևս 1860-ական թվականներին նրա ըմբռնումներում առանցքային տեղ է սկսում գրավել այն համոզմունքը, որ արդի ազգը կրոնական հավաքականությունից այն կողմ «հոգւով, մտքով և սրտով» միմյանց կապակցված «ֆիզիքական ու բարոյական» այն ամբողջությունն է, որի ներսում «իւրաքանչիւր անդամ կամ իւրաքանչիւր անհատ ունի հաւասար իրաւունք, նոցա ո՛չ մինը չէ՛ ազատ եւ միւս ստրուկ, ո՛չ ծառայ եւ ո՛չ տէր, ո՛չ պիղծ եւ ո՛չ մաքուր, այլ բոլորը մին են եւ հաւասար բաժին ունին իւրեանց տէրութեան հողից ու այլ բարեմասնութիւններից, որ Աստուած ստեղծել է նոցա համար»:[4]Րաֆֆի, Սալբի, էջ 28: Այսպես ըմբռնված հավաքական միավորը` արդի ազգը, ըստ նրա, «դուրս փայլելով իւր մթին ու խառնակ դրութիւնից», գալիս է երկրի վրա հաստատելու «ազատութիւնը, արդար օրէնքը և իրաւունքը, որ կրօնքները չը կարողացան աշխարհ բերել»: Այն «ներս պիտի բերվի» «մարդկային կեանքի մէջ քաղաքակրթութեան ու լուսաւորութեան ձեռքով»:[5]Րաֆֆի, Սալբի, էջ 39: Նույն տեղում Րաֆֆու արած անուղղակի հիշատակումից երևում է, թե հատկապես եվրոպացի որ հեղինակներին նկատի ունի նա արդի ազգի ու պետության մասին խոսելիս: Այդ հեղինակներն են Վոլտերը, Բուխները, Ֆոյերբախը, Ռուսոն, Լուի Բլանը, Պրուդոնը և Կաբեն: Տե՛ս Րաֆֆի, Սալբի, էջ 34: Ժան Ժակ Ռուսոյի կրթական ու քաղաքական հայացքների և դրա հայկական ընդունելության մասին ուշագրավ հետազոտություն ունի Աշոտ Գրիգորյանը, տե՛ս` Աշոտ Գրիգորյան, «Ժան-Ժակ Ռուսոն և նոր «բարոյական կյանքի» հույսերն ու տագնապները. Միքայել Նալբանդյան և Հովհաննես Չամուռճյան», … կարդալ ավելին

«Բնական հավասարության» ու ազատության սկզբունքների վրա կառուցված, «առանց կրօնքի և ազգութեան խտրութեան» հավաքականությունը, սակայն, Րաֆֆու մոտ իդեալական մակարդակում է, որ հնարավոր է: Գործնական հողի վրա նա այլ կերպ էր մտածում: 1860-ական թվականներին, օրինակ, պարսկահայության կյանքի բարվոքման համատեքստում նա կարծում էր, որ պարսկահայության համար. «դեռ վաղ է խնդրել սահմանադրութիւն», այլ «նոցա համար պէտք է մահմեդական սարփարաստների փոխանակ ունենալ քրիստոնեայ սարփարաստներ Եվրոպայի մարդերից, որոց ընտրութիւնը լինէր Թէհրանում` Եվրոպիոյ գլխաւոր դեսպանատանց խորհրդով և դեսպանատունքը երաշխաւոր լինէին հարկաւորած միջոցներում պաշտպանել իւրեանց ընտրած սարփարաստները»:[6]Րաֆֆի, Սալբի, էջ 31: Իսկ արդեն 1870-ական թվականների վերջերին, ռուս-թուրքական պատերազմի ավարտին, հայկական հարցի լուծման համատեքստում ծնունդ առած հին հույսերի ու նոր հուսախաբությունների համատեքստում թեև էապես չի փոխվում Րաֆֆու դիրքորոշումը, բայց քաղաքականապես կոնկրետանում է հասցեատերը: Այս շրջանում նա համոզված էր, որ. «Պէտք է ամեն տեղից, ուր որ կան հայեր, օգնութեան ձեռք մեկնեն [տաճկահայերին], և այդ պարտաւորութիւնն առաւելապէս հասնում է մեզ՝ ռուսաստանցիներիս», քանի որ. «մեր բարեսիրտ կառավարութիւնը մեզ չէ արգելում օգնել նրանց», այլ հակառակը` «նա կը ցանկանայ, որ մենք պատրաստեինք Փոքր-Ասիայում մի ժողովուրդ, որպէս վահան անգլիական ազդեցութեան դէմ. նա կը ցանկանայ, որ մի քրիստոնեայ ժողովուրդ ազատված լինի Թիւրքիայի բռնութիւնից, որոնց համար թափեց իր զինուորների այնքան շատ արիւնը»:[7]Մելիքզադէ, «Ի՞նչ կապ կա մեր և Տաճկաստանի հայերի միջև», Մշակ, 1879, թիվ 123, էջ 2: Հոդվածը հատվածաբար տե՛ս նաև Հայկական արդիությունների ուսումնասիրման նախագիծ, https://shorturl.at/jtAQV, այց` 25.12.2023: Քրիստոնյա աշխարհի հովանավորության և դրա սահմաններում ձևավորված պետական կառուցվածքի ներսում է, ամեն դեպքում, Րաֆֆին պատկերացնում հայերի ազգային կյանքը: Սրա համար նա ուներ իր հիմնավորումները:

Մեկնելով կրթական լուսավորության իր իդեալից` Րաֆֆին գեղարվեստական իր գործերում կերտում է այդ իդեալի բարձրակետին հասած ազգային կյանքի այնպիսի մի պատկեր, որը, քաղաքակրթվածության «բնական» ուժով դուրս մղելով կամ իր մեջ տարրալուծելով առավել թերզարգացած կամ «բարբարոս» ցեղերին` հասնում է ազգային անխառն կյանքի հանգրվանին: Գրողը սրան հանգում է ի վերջո այն աշխատանքի արդյունքում, որը նա ջանասիրաբար թափել էր իր գործունեության ընթացքում` փորձելով պարզել-հասկանալ հայերի տեղը քաղաքակրթված ազգերի շարքում: Նրա ընկալումներում հայերը, «տեղաբնակ» քրիստոնյա լինելով, իրենց բռնած ճանապարհով չեն կարող չկրկնել քրիստոնյա ազգերի ճակատագիրը: Այս է պատճառը, որ հայ գրողը, տարվելով արդի լուսավորության գաղափարների հատկապես այն կողմով, որ կրոնական ու դավանաբանական տարբերություններից այն կողմ հնարավոր է մտածել համընդհանուր մարդկային մի աշխարհ, որտեղ մարդկային ազատության իրավունքն է առանցքային, միանգամից հայտնվում է մտքի այն ծիրում, ինչ քրիստոնեական ավանդույթը ժառանգած Եվրոպան: Այս համատեքստում պատահական չէ, ուստի, որ Րաֆֆին մի կողմից` սուր քննադատության ենթարկեր հայ եկեղեցուն` հայերին որպես կրոնական համայնք ըմբռնելու և պահելու անկյան տակ, մյուս կողմից` քրիստոնյա մեծ աշխարհի փոփոխություններին հավատարիմ` կերտեր արդիացող ազգային կյանքի մի այնպիսի հեռանկար, որն ինքնին կրոնական էր: Ներկա հետազոտության առանցքում լայն առումով այս հարցն է, որ քննարկվում է` ուշադրություն դարձնելով նրան, թե ինչ ծավալումներ է ապրել այն գրողի գործունեության վաղ տարիներից սկսած մինչև վերջին գործերը:

Հարցն ուշագրավ է ոչ ինքնին: Ազգային անխառն կյանքի Րաֆֆու կերտած իդեալը 19-րդ դարավերջից ի վեր ոգեշնչել է ազգային գործիչներին` հրապարակ իջնել և գործնականորեն, այսինքն` քաղաքական ճանապարհով կյանքի կոչել այն: Ասվածի լավագույն վկայությունն է օրինակ այն, որ 1888 թվականին Ժնևում նոր-նոր հրատարակվել սկսած Հնչակ թերթը, գրողի մահվան առիթով գրված մահախոսական-կոչում, իրեն բնորոշ քաղաքական-հեղափոխական հռետորաբանությամբ գործի էր կոչում հայ երիտասարդությանը, երբ գրում էր.

Մենք ունեցել ենք և ունենք ազատութեան ու յեղափոխութեան գրաւոր պրօպագանդայի ժամանակը, այդ անհրաժեշտ պայմանը` մեծ, կենդանի գործից առաջ ծագող: Նոյն ինքը Րաֆֆին հայութեան ժամանակիս անհրաժեշտ արտադրութիւնն էր. նոյն ինքն անհրաժեշտ էր գործից առաջ, զինւորված տաղանտաւոր բարբառով ու մեծ խօսքով, որով զարկ տուեց ու առաջ տարաւ ժամանակը, մօտեցրաւ գործի օրւան: Բայց ե՞րբ կիրագործվէ այդ խօսքը. ե՞րբ կգայ այն ժամանակը, երբ կենդանի գործն ունենայ իր կենդանի զինւորներին, երբ Ասլանները, Կարօները, Սալմանները, Վարդաններն իսկապէս գոյութիւն ունենան մեր մէջ, մեծ գործում ձեռք ձեռքի տւած ամբոխի զաւակներին` Հայրապետներին, [անընթեռնելի]պօներին (ընդգծումը` Z-ի):[8]Z., «Տէռօրիզմ», Հնչակ, 1888, թիվ 7, էջ 9: Հոդվածից այս հատվածը տե՛ս նաև` Հայկական արդիությունների ուսումնասիրման նախագիծ, https://shorturl.at/pCYZ3, այց` 25.12.2023:

Խոսքից գործի անցնելու կոչին «հետամուտ» է 20-րդ դարասկզբին հրապարակ իջնում հեղափոխական գործիչների մի ամբողջ սերունդ, որոնք թողնելով տուն ու տեղ և ընտանիք` լծվում էին ազգային ազատագրության գործին:[9]Այս մասին ուշագրավ վկայություն ունի Լեոն, տե՛ս Լեո, Անցյալից (Երևան: Շեմ հրատարակչություն, 2009), էջ 52-55, ինչպես նաև` Միքայէլ Վարանդեանը, տե՛ս Միքայէլ Վարանդեան, Րաֆֆի (Յակոբ Մէլիք-Յակոբեան) (Պուքրէշ: Հայ մամուլ, 1938), էջ 9-13: Վարանդյանի վկայությունը տե՛ս նաև` Հայկական արդիությունների ուսումնասիրման նախագիծ, https://shorturl.at/qyzAD, այց` 25.12.2023: Նրանք արդեն «գործանակնորեն» էին կրկնում Րաֆֆու ստեղծած հեղափոխական կերպարներին, որոնք գրողը կերտում էր ուժ առնելով բալկանյան ժողովուրդների ազատագրական պայքարի փորձից[10]Հայության մտավորական շրջանակներում Բալկանյան պատերազմի գտած արձագնքների համատ տե՛ս, օրինակ` Լեո, Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը, հ. 1 (Երևան: Շաղիկ, 1994), էջ 62-71, ինչպես նաև էջ 139-140: Իսկ բալկանյան ժողովուրդների ազատագրական պայքարի ու ազգակերտման մասին տե՛ս, օրինակ` Roumen Daskalov, The Making of a Nation in the Balkans: Historiography of the Bulgarian Revival (Budapest: Central European University Press, 2005; Edin Hajdarpašić , Whose Bosnia?: National Movements, Imperial Reforms, and the Political Re ordering of the Late Ottoman Balkans, 1840-1875 (Cornell: Cornell University Press, 2015); Patick J. Geary, Myth of Nations. The Medievial Origin of Europe (Princeton: Princeton University Press, 2002); MariaTodorova, Imagining the Balkans (Oxford: … կարդալ ավելին և նյութ քաղելով «դեռ երեխայութիւնից» լսած «շատ աւնդութիւններից», «որի մասին տեղական լեգենդական զրոյցները դեռ չեն կորել Վասպուրականի հայ ժողովրդի բերանից»:[11]Րաֆֆի, «Հայդուգներ», Արաքս, 1892, գիրք Ա, էջ 91-93: Վրեժխնդրությամբ կամ «պատմական ոխակալությամբ» լցված և բարձր իդեալներով տարված նորօրյա «ժողովրդական» այս հերոսներն էին, որ նախ կերպավորվելով գրականության մեջ, ապա կյանք իջնելով` իրենց համոզմունքների շրջանակում էին գործանականորեն ճանապարհ հարթում գալիք ազգային պետության առջև:

Այսքանով հանդերձ, թեև դժվար է միանշանակ խոսել Րաֆֆու հայացքներում պետության, առավել ևս հստակորեն տարորոշված պետական կառուցվածքի ուղղակի ներկայության մասին, բայց և հնարավոր չէ աչք փակել այն բանի վրա, որ Րաֆֆին իր գրական-հասարակական հայացքներով սնում ու սատարում էր 19-րդ դարավերջին հայության մեջ խմորվող ազգային հեղափոխական շարժումը` բարոյապես ուժ տալով հրապարակ իջնող երիտասարդությանը կյանքի կոչելու ազատագրության` հայության վաղեմի երազանքը:[12]Հայության այս երազանքը պատմաբան Աշոտ Հովհաննիսյանը կոչում է «լեգենդ» և դրա ստեղծման ու ծավալման պատմությունը տալիս իր իր երկհատոր աշխատության` Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության աշխատության մեջ: Տե՛ս Աշոտ Հովհաննիսյան, Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, հ. 1 (Երևան: Հայկական ՍՍՌ ԳԱ հրատ., 1955), հ. 2 (Երևան: Հայկական ՍՍՌ ԳԱ հրատ., 1957): Իսկ Րաֆֆու` ազգային հեղափոխական գործը բարոյապես սատարելու մասին տե՛ս, օրինակ` Նիկոլ Աղբալյան, «Րաֆֆի», ըստ` Ընտրանի (Երևան: ԵՊՀ, 2005), էջ 51-53: Աղբալյանի այս գրությունը տե՛ս նաև` Հայկական արդիությունների … կարդալ ավելին Մի առումով իր հեռագնա ուժով կրթական լուսավորության ըմբռնումների վրա կառուցված ազգային ինքնաբավ կյանքի իդեալն էր, որ անհրաժեշտաբար մտածվում ու դրվում էր 20-րդ դարասկզբին հղացվող ապագա պետական կառուցվածքի հիմքում` խորքում ունենալով այն համոզմունքը, որ մշակութապես զարգացած և բարոյապես բարձր կանգնած հավաքականությունն են իրենց այդպիսին լինելով արժան պետություն ունենալու: Ամեն դեպքում, այս համատեքստում է, որ օրինակ 20-րդ դարասկզբին հայ մտավորականությունը ողջունում էր, ազգային մշակութային կառույցների ստեղծումը: , որի լավագույն վկայությունն են, օրինակ` 1912 թվականին Թիֆլիսում ստեղծված Հայ գրողների կովկասյան ընկերության ստեղծումը ողջունող Հորիզոն թերթում տպված Գևորգ Խատիսյանի «Ազգ և գրականություն» փոքրիկ գրությունը, ինչպես նաև Գարեգին Հովսեփյանի 1920 թվականին Հայաստանի առաջին հանրապետության հնությունների պահպանության մասին ընդունած որոշումը ողջունող Էջմիածին շաբաթաթերթում տպված «Հայրենի հնութեանց պահպանութիւն» հոդվածը:[13]Ասվածի լավագույն վկայությունն են, օրինակ` 1912 թվականին Թիֆլիսում ստեղծված Հայ գրողների կովկասյան ընկերության ստեղծումը ողջունող Հորիզոն թերթում տպված Գևորգ Խատիսյանի «Ազգ և գրականություն» փոքրիկ գրությունը, ինչպես նաև Գարեգին Հովսեփյանի 1920 թվականին Հայաստանի առաջին հանրապետության հնությունների պահպանության մասին ընդունած որոշումը ողջունող Էջմիածին շաբաթաթերթում տպված «Հայրենի հնութեանց պահպանութիւն» հոդվածը: Խատիսյանը, ողջունելով Հայ գրողների կովկասյան ընկերության ստեղծումը, կազմակերպության գործունեությունը կարևորում էր ոչ թե … կարդալ ավելին Հայության գրական ու քաղաքական ըմբռնումների ու երազանքների այս հետնախորքին է, որ Րաֆֆու գրականությունը 1920-ական թվականներից ի վեր ընթերցվել, մեկնաբանվել ու վերամեկնաբանվել է ինչպես Խորհրդային Հայատանում, այնպես էլ Սփյուռքում ու Հայաստանի երրորդ հանրապետության առաջին տասնամյակներին:

Ներկա հետազոտության առարկան, սակայն, այս ընթերցումները չեն: Դրանք քննության են առնվելու հետազոտական այս նախագծի հաջորդ մասում: Հայերի կյանքում պետության, դրա կայացման բարդությունների ու ցավագին փորձերի հետնախորքին իրականացվող այս հետազոտությունը քննության է առնում Րաֆֆու կրթական լուսավորության ծրագրի էական կետերը, որոնք իրենց հերթին եղել են նաև նախընթաց բազմաթիվ հետազոտությունների առանցքում: Ներկա հետազոտությունը, սակայն, քննության է առնում Րաֆֆիով ամրագրված հարացույցի էական կետերը, դրանց թվում եկեղեցու` որպես արդի հաստատության բարեփոխման, այս համատեքստում արդի կրթության ու դպրության Րաֆֆու առաջ քաշած թեզերը դիտարկելով նրա իսկ ըմբռնման ձևից ծնվող հակասությունների մեջ: Այս խնդիրները մեզ հետաքրքրել են գրողի գրական-կրթական ծրագրի անկյան տակ` չանտեսելով այն, որ հայ մտավորականի մտահոգությունների բարձրակետն ի վերջո ինքնուրույն ազգային կյանք ունենալու քաղաքական բաղձանքն էր: Այս համատեքստում է, որ առաջնային նշանակություն են ստացել հայոց կյանքի պայմաններին` նյութական ու ֆիզիկական ապահովությանը վերաբերող հարցերը, որոնցից այն կողմ, բայց դրանք «բարեփոխելու» մեծագույն ցանկությամբ էր Րաֆֆին ի վերջո հղանում իր կրթական լուսավորության ծրագիրը:

 

Ամբողջական հետազոտությունը՝ այստեղ

Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ
1 Րաֆֆին խորը համակրանք է ունեցել Նալբանդյանի անձի և գործունեության հանդեպ` իր անդրանիկ գործերից մեկը ձոնելով նրա հիշատակին: Այս մասին տե՛ս` «Անմահ Մ. Նալբանդեանցի միշտ օրհնեալ յիշատակին. Նուէր», Սալբի (Վիեննա: Մխիթարեան տպարան, 1911), էջ 5: Ստեփանոս Նազարյանցի հետ Րաֆֆու հարաբերության մասին տե՛ս` սույն հետազոտության «Ծպտված ուխտավորը` «հյուսիսի» ու Վարագա վանքի միջև» հատվածը, իսկ Աբովյանի գրականության գնահատման համար տե՛ս, օրինակ` Րաֆֆի, «Վիպագրութիւնը ռուսահայերի մէջ», Մշակ, 1889, թիվ 9, էջ 1: Նույն գործը հատագայում Րաֆֆու այրին` Աննա Րաֆֆին, վերահրատարակել է Վէպիկներ և պատկերներ հատորում, տե՛ս Րաֆֆի, Վէպիկներ և պատկերներ, հ.1 (Թիֆլիս: Յովհաննէս Մարտիրոսեանց տպ., 1891), էջ Զ:
2 Այս առումով ուշագրավ է Րաֆֆու կենսագրի` Ավագ Ավթանդիլյանցի վկայություններից մեկը` քաղաբերված իրենց զրույցներից: Ըստ վկայության Րաֆիին կարծում էր, որ. «Կրթութիւնը նախ ստացվում է ընտանիքից, իսկ յետոյ դպրոցից: Կրթված մայրը օրօրոցում պիտի նախապատրաստէ իր երեխային նրա ականջին հայկական օրօրներ ասելով, Աղասու մօր երգը հնչեցնելով: Երկա՜ր շատ երկա՜ր կը տևէ մինչև որ մեր իգական սեռը Կորնելիաներ ծնէ, յարուցված խնդիրը ստիպողական է և անհրաժեշտ»: Աւագ խան Աւթանդիլեանց, Րաֆֆի. Պատկերներ Րաֆֆիի կեանքից (Ալեքսանդրապօլ: տպ. Մ. Մալխասեանի, 1904), էջ 100: Կանանց կրթության վերաբերյալ Րաֆֆու հայացքների մասին տե՛ս նաև` Լուսինե Չերգեշտյան, «Սեռականության սահմանագիծը. Կնոջ դերակատարության վերաիմաստավորումը 19-րդ դարի հայ պարբերական մամուլի մեջ», ըստ` Սեռականությունը հայկական [համա]տեքստերում (Երևան: Սոցիոսկոպ, 2019), էջ 295-345:
3 Այս առումով դարձյալ ուշագրավ է Րաֆֆու կենսագրի մեկ այլ վկայությունը: Նա հիշում է, որ Րաֆֆին Թավրիզում բացված Արամյան վարաժարանում աշխատելու շրջանում տարված էր ռուս և եվրոպական գրականության ընթերցումներով. «Ես նկատում էի, որ նա վերցնում է Ժորժ Զանդի, Էօժէն Սիւի, Ալեքսանդր Դիւմայի և Վ. Հիւգօի հատորներից, որոնք թարգմանված էին պօլսական աշխարհաբառով Պօլսում և Զմիւռնիայում: Դրանց մէջ` նա Հիւգօի գրուածքներից յետոյ փոքր ի շատէ նշանակութիւն էր տալիս Մօնթէ-Քրիստօին, իսկ հրապուրված և ծարաւի կերպով կարդում էր Հիւգօի հատորները` որպէս յափշտակված սիրահար: Տուրգենևի գործերից էլ նա կարդում էր և շարունակ կասեր, որ դրանք իրանց գեղեցիկ դարձուածքներով և պարզութեամբ ռուս գրականութեան զարդն են կազմում»: Աւթանդիլեանց, Րաֆֆի, էջ 101-102: Վիկտոր Հյուգոն այն հեղինակն էր, որին հատկապես սիրում էին թարգմանել արևմտահայ մտավորականները: 1860-1870-ական թվականներին արևմտահայերեն են թարգմանվել ֆրանսիացի գրողի մի շարք գործեր, դրանց թվում` Թշուառները (թրգմ. Գրիգոր Չիլինկիրեան (Զմիւռնիա: Տպագրութիւն Տէտէեան, 1868), Փարիզի Աստւածամօր տաճարը (թրգմ. Տիրան Թէրզէան (Կ. Պօլիս: Տպագրութիւն Ռ. Յ. Քիւրքճեան, 1869), Գլօտ Կէօն (թրգմ. Խաչիկ Օտեան (Կ. Պօլիս: Ասմա Ալթը Ճամըլ խան, 1872), Ռւյ պլասը (թրգմ. Նահապէտ Ռուսինեան (Կոստանդնուպօլիս: Քավաֆեան տպարան, 1875), Դատապարտեալի վերջին օրը (թրգմ. Բարտ Տ. Մալաքեան (Կ. Պօլիս: Համազգային տպարան, 1863) և այլն: Այս թարգմանությունների առաջաբաններում թարգմանիչները, ինչպես օրինակ` Գրիգոր Չիլինկիրյանը կամ Տիրան Թերզյանը, խոսելով Հյուգոյի գրականության կարևորության մասին, հատկապես շեշտում էին կրթական լուսավորությունը տարծելու գործում նրա բերելիք նպաստի մասին:

Կենսագիրը բավականին ուշագրավ տեղեկություն է թողել նաև Րաֆֆու կրած գրական ազդեցությունների վերաբերյալ` նկատելով, որ քանի որ գրողը. «ոչ մի եւրօպական լեզու չը գիտէր, բացի ռուսերէնից, այն էլ ոչ մեծ չափերով», հաճախ էր ենթարկվում այս կամ այն «հեղինակի դարձուածներին» և հատկապես «Հիւգօի ազդեցութեան, որ պարզ երևում է համարեա թէ նրա վիպագրութիւններից շատերի մէջ»: Այսքանով հանդերձ նա ազնիվ է այն հարցում, որ. «Րաֆֆին մնում է միշտ հայ վիպագրական աշխարհի առաջընթաց զինուորը: Նրա մէջ կամքը այնքան զօրեղ է եղել, որ յաղթելով ստուար դժուարութիւններին` նա միայնակ առաջ տարաւ իր բազմաթիւ աշխատութիւնները` արիւն քրտինք թափելով»: Աւթանդիլեանց, Րաֆֆի, էջ 103:

4 Րաֆֆի, Սալբի, էջ 28:
5 Րաֆֆի, Սալբի, էջ 39: Նույն տեղում Րաֆֆու արած անուղղակի հիշատակումից երևում է, թե հատկապես եվրոպացի որ հեղինակներին նկատի ունի նա արդի ազգի ու պետության մասին խոսելիս: Այդ հեղինակներն են Վոլտերը, Բուխները, Ֆոյերբախը, Ռուսոն, Լուի Բլանը, Պրուդոնը և Կաբեն: Տե՛ս Րաֆֆի, Սալբի, էջ 34: Ժան Ժակ Ռուսոյի կրթական ու քաղաքական հայացքների և դրա հայկական ընդունելության մասին ուշագրավ հետազոտություն ունի Աշոտ Գրիգորյանը, տե՛ս` Աշոտ Գրիգորյան, «Ժան-Ժակ Ռուսոն և նոր «բարոյական կյանքի» հույսերն ու տագնապները. Միքայել Նալբանդյան և Հովհաննես Չամուռճյան», Հայկական արդիությունների ուսումնասիրման նախագիծ, https://shorturl.at/ceivx, այց` 25.12.2023, Աշոտ Գրիգորյան, «Ժան-Ժակ Ռուսոն հայերի քաղաքակրթական արդիականացման ճանապարհին», Հայկական արդիությունների ուսումնասիրման նախագիծ, https://shorturl.at/dEHW9, այց` 25.12.2023:
6 Րաֆֆի, Սալբի, էջ 31:
7 Մելիքզադէ, «Ի՞նչ կապ կա մեր և Տաճկաստանի հայերի միջև», Մշակ, 1879, թիվ 123, էջ 2: Հոդվածը հատվածաբար տե՛ս նաև Հայկական արդիությունների ուսումնասիրման նախագիծ, https://shorturl.at/jtAQV, այց` 25.12.2023:
8 Z., «Տէռօրիզմ», Հնչակ, 1888, թիվ 7, էջ 9: Հոդվածից այս հատվածը տե՛ս նաև` Հայկական արդիությունների ուսումնասիրման նախագիծ, https://shorturl.at/pCYZ3, այց` 25.12.2023:
9 Այս մասին ուշագրավ վկայություն ունի Լեոն, տե՛ս Լեո, Անցյալից (Երևան: Շեմ հրատարակչություն, 2009), էջ 52-55, ինչպես նաև` Միքայէլ Վարանդեանը, տե՛ս Միքայէլ Վարանդեան, Րաֆֆի (Յակոբ Մէլիք-Յակոբեան) (Պուքրէշ: Հայ մամուլ, 1938), էջ 9-13: Վարանդյանի վկայությունը տե՛ս նաև` Հայկական արդիությունների ուսումնասիրման նախագիծ, https://shorturl.at/qyzAD, այց` 25.12.2023:
10 Հայության մտավորական շրջանակներում Բալկանյան պատերազմի գտած արձագնքների համատ տե՛ս, օրինակ` Լեո, Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը, հ. 1 (Երևան: Շաղիկ, 1994), էջ 62-71, ինչպես նաև էջ 139-140: Իսկ բալկանյան ժողովուրդների ազատագրական պայքարի ու ազգակերտման մասին տե՛ս, օրինակ` Roumen Daskalov, The Making of a Nation in the Balkans: Historiography of the Bulgarian Revival (Budapest: Central European University Press, 2005; Edin Hajdarpašić , Whose Bosnia?: National Movements, Imperial Reforms, and the Political Re ordering of the Late Ottoman Balkans, 1840-1875 (Cornell: Cornell University Press, 2015); Patick J. Geary, Myth of Nations. The Medievial Origin of Europe (Princeton: Princeton University Press, 2002); MariaTodorova, Imagining the Balkans (Oxford: Oxford University Press, 1997): Բալկանյան ժողովուրդներին` որպես փոքր ազգերի եվրոպական մեծ ազգերի հետ հարաբերությանտեսանկյունից տե՛ս հետևյալ ժողովածուն` Small Countries: Structures and Sensibilities (խմբ.) Ulf Hannertz and Andre Gingrich (Philadelphia: University of Pennsylvania Press, 2017):
11 Րաֆֆի, «Հայդուգներ», Արաքս, 1892, գիրք Ա, էջ 91-93:
12 Հայության այս երազանքը պատմաբան Աշոտ Հովհաննիսյանը կոչում է «լեգենդ» և դրա ստեղծման ու ծավալման պատմությունը տալիս իր իր երկհատոր աշխատության` Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության աշխատության մեջ: Տե՛ս Աշոտ Հովհաննիսյան, Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, հ. 1 (Երևան: Հայկական ՍՍՌ ԳԱ հրատ., 1955), հ. 2 (Երևան: Հայկական ՍՍՌ ԳԱ հրատ., 1957): Իսկ Րաֆֆու` ազգային հեղափոխական գործը բարոյապես սատարելու մասին տե՛ս, օրինակ` Նիկոլ Աղբալյան, «Րաֆֆի», ըստ` Ընտրանի (Երևան: ԵՊՀ, 2005), էջ 51-53: Աղբալյանի այս գրությունը տե՛ս նաև` Հայկական արդիությունների ուսումնասիրման նախագիծ, https://shorturl.at/bcHTY, այց` 25.12.2023:
13 Ասվածի լավագույն վկայությունն են, օրինակ` 1912 թվականին Թիֆլիսում ստեղծված Հայ գրողների կովկասյան ընկերության ստեղծումը ողջունող Հորիզոն թերթում տպված Գևորգ Խատիսյանի «Ազգ և գրականություն» փոքրիկ գրությունը, ինչպես նաև Գարեգին Հովսեփյանի 1920 թվականին Հայաստանի առաջին հանրապետության հնությունների պահպանության մասին ընդունած որոշումը ողջունող Էջմիածին շաբաթաթերթում տպված «Հայրենի հնութեանց պահպանութիւն» հոդվածը: Խատիսյանը, ողջունելով Հայ գրողների կովկասյան ընկերության ստեղծումը, կազմակերպության գործունեությունը կարևորում էր ոչ թե գրական-մշակութային կյանքի աշխուժացման, այլ հայության քաղաքական հեռանկարի առումով, երբ գրում էր. «Երբ որ մի ազգ խնդրում է իրան աւտոնոմիա կամ ֆեդերացիա տան, առաջին հարցը, որ տալիս է նրան Եւրոպան, այս է` «իսկ դու գրականութիւն ունե՞ս»»: Ապա պատասխանելով իր իսկ տված հարցին` նկատում. «Համագումարում կամ պառլամենտում մասնակցութեան իրաւունք ստանալու համար պասպորտի տեղ ծառայում է գրականութիւնը»: Գևորգ Խատիսեան, «Ազգ եւ գրականութիւն», Հորիզոն, 14 ապրիլի 1913 թ.: Խատիսյանի գրությունը տե՛ս նաև` Հայկական արդիությունների ուսումնասիրման նախագիծ, https://shorturl.at/jKOW4, այց` 251.12.2023: Ըմբռնումների նույն շրջանակում, թեև այլ շեշտադրմամբ 1920 թվականին արդեն Գարեգին Լևոնյանը, ողջունելով Հայաստանի առաջին հանրապետության հնությունների պահպանության մասին ընդունած կառավարության որոշումը, գրում է. «Քաղաքականպէս վերածնուող հայ ժողովուրդը չի կարող անտես առնել այն մեծ, հարուստ և անգնահատելի ժառանգութիւնը, որ թողել են նորա պապերը, մեր ազատութեան արշալոյսը վայելող սերնդին. ճշմարիտ է մնացել է հիւծուած մի ժողովուրդ, նիւթապէս աղքատացած, քաղաքներից քարեշէն գիւղերից զրկուած մի հայրենիք, բայց ոչ «անփառունակ», ինչպէս բանաստեղծն է արտահայտուել»: Գարեգին եպիսկոպոս, «Հայրենի հնութեանց պահպանութիւն», Էջմիածին, 1920, թիվ 11, էջ 168: