Աբովյանի Էլուզան

 

Ժան-Ժակ Ռուսոն այն փիլիսոփաներից է, ում մտքերի տարածումը հայ լուսավորիչների շրջանում ունի շատ հարուստ պատմություն։ Բազում են այն ուղիները, որոնցով Ռուսոյի երկերը ներթափանցել են հայ մտավոր իրականության մեջ,  ընդ որում դրանք բոլորն էլ առնչվում են հայ իրականությունն արդիականացնելու մեծ ծրագրի տարբեր երեսներին։ Օրինակ, Միքայել Նալբանդյանի Ռուսոյի ընթերցումը մեզ ցույց է տալիս, թե ինչպես է Ռուսոն կապվում հայ ազգի քաղաքական արդիականացման, այսինքն՝ ազատագրվելու և արդի ազգային հասարակարգ ստեղծելու նախագծի հետ։ Մյուս կողմից 19-րդ դարի բազում հայ լուսավորիչների ինչպես օրինակ Մաթևոս Մամուրյանի, Ալեքսանդր Զախարյանի պարագայում մենք տեսնում ենք, որ Ռուսոյի գաղափարներն ու երկերը քաղաքական արդիականացման ծրագրերին զուգահեռ ներթափանցում  են կրթության արդիականացման տեսլականների մեջ։

Ռուսոն, սակայն քաղաքական փիլիսոփա և մանկավարժության տեսաբան լինելուց զատ նաև իր ժամանակի անվանի գրողներից էր, և սա վերջինիս գործունեության մի կողմ է, որը, ինչպես ցույց է տալիս արդի հայ գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանի օրինակը նույնպես արձագանք է գտել հայ իրականության մեջ։ Աբովյանի արխիվում գտնում ենք մեկ և քառորդ էջ զբաղեցնող մի ձեռագիր, որն իրենից ներկայացնում է Ռուսոյի ամենահայտնի գրական երկի՝ «Ժուլի կամ Նոր Էլուզա»  նամակագրական վեպի (ինչպես այն վերնագրել էր Աբովյանը) առաջին նամակից մի պատառիկի թարգմանության փորձ։ Ընդ որում առանցքային է շեշտել, որ բավականին կանոնավոր աշխարհաբարով գրված ձեռագիրը ոչ միայն փաստում է Ռուսոյի այս գործի Աբովյանի թարգմանության փորձը, այլ որ Էլոիզի թարգմանությունը տեղակայված է Աբովյանի՝ աշխարհաբար արդի հայերենի մշակման մեծ նախագծի մեջ։

Ձեռագիրը պահվում է Գրականության և արվեստի թանգարանում։ Թարգմանության թվականն անհայտ է։  Տեքստը ներկայացնում ենք ըստ՝ Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հ. 4 (Երևան։ ՀՍՍՌ գիտությունների ակադեմիայի հրատարակչություն, 1947), էջ 286-287։  

 

ԺՈՒԼԻ ԿԱՄ ՆՈՐ ԷԼՈՒԶԱ

ՆԱՄԱԿ ԱՌԱՋԻՆ
Դե Սանփրօն առ Ժուլի

Պետք է քեզանից հեռանամ, դշխո՛ պատվական,[1][Ես շատ լավ զգում եմ] իմ սիրտը լավ զգում է։ Պետք է[2][ինձ] քեզանից կամ միանգամայն հույսս կտրեմ, կամ ավելի[3]առավել=ավելի լավ է՝ որ քեզ երբեք չտեսնիմ։ Բայց ի՞նչ անեմ այժմ, ի՞նչպես համբերեմ[4][ես]։ Դու ինձ քո բարեկամությունը խոստացել ես. Քննի՛ր իմ դառն վիճակը և խորհուրդ տո՛ւր ինձ։

Դու գիտես՝ որ ես ձեր տունը չէի մտնիլ, եթե քո մայրը ինձ չէր հրավիրել։ Իմանալով[5]դիտելով=իմանալով թե ես փոքր շնորք եմ ստացել, նա այնպես էր կարծում թե իմ շնորքը անօգուտ չեն մնալ[6][եթե], որ ինձ քեզ վարժապետ շիներ, քեզ՝ որ յուր աչքի լուսի պես[7][սիրում] պաշտում է և սիրում։ Ես էլ իմ ներսումս ինձ մեծ փառք համարելով՝ որ քեզ պես[8][նման=պես] աննման[9]պատվական=աննման անձին[10][մեկ] փոքր ինչ շահ բերեմ, համաձայնեցա հանձն առնուլ[11]առնել=առնուլ, էս ծանր լուծը՝ առանց մտածելու թե սորանից ինչ փորձանք կլինի, կամ գոնե ահ, երկյուղ չքաշեցի։ Ես էլ քեզ ոչինչ չեմ ասիլ՝[12][թե էս իմ հանդգնությունը ինչ ծանր նստել են] թե ես այժմ սկսել եմ իմ հանդգնության[13][պարտքը վճարել] պտուղը քաղել։ Ես հույս ունեմ թե[14][ես] քեզ մինչև ցայսօր է՛ն շնորքը, է՛ն խրատն եմ տվել՝ որ քո անմեղ հոգույդ կպատկաներ, և որքան իմ ձեռիցը կգար, քո ազնիվ բարքը, քո բնավորությունը, նամանավանդ քո ազգի[15][մեծությունը] արժանավորությունը և քո անձին պատվականությունը, միշտ պատվով եմ պահպանել։[16][Թե]Հիրավի է ես այժմ տանջվում և մաշվում եմ, բայց գոնե իմ մխիթարությունս այն է, որ ես միայն եմ տանջվում, և ես չեմ ուզում այժմ էն բախտը՝ որ կարող է քոնը ոչնչացնել։

Այնուամենայնիվ, քեզ ամեն օր տեսնում եմ, և նկատում եմ՝ որ դու ինքդ առանց իմանալու[17][քեզ վրա կս<կիծն>] ինձ անմեղությամբ էն կսկիծն ես հասցնում, էն ցավերն ես իմ սրտումը շարժում՝ որոց համար քեզ չէ կարելի պախարակել, որովհետև քո հոգիդ դեռ անմեղ է և արդար։ Ճշմարիտ է[18][ես] իմ սիրտս դրա ճարն էլ լավ զգում է, որ հույսը պակասելիս՝ պետք է խոհեմություն գործ դնել և ես կարող եմ ջանք անել, համբերել, եթե հնար լինի ինձ էսպես միջոցումը խոհեմությունը[19][արդարամտության] երախտագիտության հետ միավորել։ Բայց ի՞նչպես կարեմ հանգիստ հոգվով[20][թողալ] էն տանիցը ձեռք վերցնիլ՝ որո տանտիկինն ինքն արժան տեսավ ինձ մտանել, ուր նա ինձ այնքան մարդասիրություն ցույց տվեց, ուր ինքն[21][այնպես] կարծեց՝ թե ես փոքր ինչ օգտակար կարեմ լինել է՛ն անձին՝ որիցն աշխարքիս երեսին էլ ո՛չինչ թանկագին չունի։ Էդպես քաղցրասիրտ մայրը ես ի՞նչպես զրկեմ էն ուրախությունեն, որ յուր մտքումն ունի՝ որ մեկ օր հորդ քո առաջադիմությամբը զարմացնի, որ և էս դիտավորությամբը մինչև ցայսօր թաքուցանում է նրանից։ Կարելի՞ է այնքան տմարդի լինիլ, և նրան ոչինչ չասիլ։ Արժա՞ն է նրան իմ հեռանալու պատճառը հայտնիլ։ Եվ եթե իմ սրտի խորհուրդը նրան հայտնեմ[22][նրան] նա չի վիրավորվիլ՝ որ[23][էնպես]։ ինձպես մարդը՝ որ ո՛չ երևելի ազգից եմ, ո՛չ բախտավոր, ցանկանում է՝ որ յուր հոգին քո հոգվոյդ հետ միավորի։

Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ
1 [Ես շատ լավ զգում եմ]
2 [ինձ]
3 առավել=ավելի
4, 14, 18 [ես]
5 դիտելով=իմանալով
6 [եթե]
7 [սիրում]
8 [նման=պես]
9 պատվական=աննման
10 [մեկ]
11 առնել=առնուլ
12 [թե էս իմ հանդգնությունը ինչ ծանր նստել են]
13 [պարտքը վճարել]
15 [մեծությունը]
16 [Թե]
17 [քեզ վրա կս<կիծն>]
19 [արդարամտության]
20 [թողալ]
21 [այնպես]
22 [նրան]
23 [էնպես]։