Նախաբան
Արդյո՞ք քաղաքականությունը պետք է հաշվի նսսակցության շարքերում վերականգնվեց միայն 1954-տի այն իրականության հետ, որտեղ գործում է: Առաջին հայացքից հարցն անտեղի կարող է թվալ: Եթե քաղաքականությունը գործադրվում է, ուրեմն դրա գործադրման իրականությունն էլ որոշակի է: Խնդիրը, սակայն, թվում է, ոչ թե այս ենթադրելի կապն է, այլ այն, թե կոնկրետ քաղաքականությունն ինչպես է սահմանում իր իրականությունը: Այլ կերպ ասած, քաղաքականությունն ի վիճակի՞ է լինում առերեսել, թե ինքն ինչ իրականության ծնունդ է և ըստ այդմ ինչպես է վարվում իրեն ծնունդ տված իրականության հետ: Սույն հետազոտության մեջ տեսաբանական այս հարցերն իրենց պատմական կոնկրետությամբ փորձել ենք քննարկել մասնավոր դեպքի առիթով: Այդ դեպքը Աշոտ Հովհաննիսյանի Ուրվագծեր 19-րդ դարի երկրորդ կեսի արևելահայ հասարակական-քաղաքական մտքի պատմության հատորի շուրջ ծագած քաղաքական ու պատմագիտական բանավեճն է: 1967-ին գրված գիրքն ու գրքի հրատարակության պատմությունը բացահայտում են, թե ժառանգված ինչ փորձ ունի մեր քաղաքական միտքը հայաստանյան իրականության հետ հարաբերման խնդրում: Միաժամանակ, սակայն, այդ բացահայտումն իր հակառակ երեսակն ունի: Հովհաննիսյանի Ուրվագծերի ուսումնասիրումը ոչ միայն հայտաբերում է քաղաքական ու պատմագիտական մտքի մեր ժառանգությունը, այլև երևան է բերում քաղաքական ու գիտական այն մտայնությունը, որը մինչ այսօր թույլ չի տվել բացահայտել այդ ժառանգությունը: Այդ մտայնության վկայությունը հենց Հովհաննիսյանի գիրքն է, որը քաղաքական ու գիտական պատճառներով այդպես էլ չի տպվել ու մինչ այսօր փակված է արխիվում: Ուրեմն, Հովհաննիսյանի գրքի ուսումնասիրությունը բարդ ձեռնարկ է այն պատճառով, որ մի կողմից բացորոշում է քաղաքական մտքի մեր ժառանգությունը: Մյուս կողմից՝ այն ի հայտ է բերում այդ ժառանգությունից մեզ զրկելու փորձը, որը նույնպես մեր ժառանգությունն է դարձել: Այսպես ի հայտ է գալիս Հովհաննիսյանի գրքի կարևորությունն ու միաժամանակ նաև մարտահրավերը: Հայաստանյան իրականության հետ հարաբերվելու քաղաքական մտքի պատմական մեր փորձն այլևս անտարանջատելի է այդ փորձից մեզ զրկած քաղաքական ու գիտական մտայնությունից: Ուրեմն, Հովհաննիսյանի գրքի ուսումնասիրությունը հնարավորություն է բացահայտելու, թե հայաստանյան քաղաքական մտքի ինչ պատմությունից ենք մենք այսօր զրկված ու թե ինչ կարող է ասել այդ պատմության բացակայությունը մերօրյա քաղաքական մտքի ու հայաստանյան իրականության հետ հարաբերման քաղաքական մեր ձևերի մասին:
1920-ականների ջնջված պատմությունը
Հովհաննիսյանի գրքի պատմության հետնախորքը վերջինիս պատմաբանության շուրջ 1950-1970-ականներին ծավալված քաղաքական ու գիտական զարգացումներն են: 1950-1970-ականները Հովհաննիսյանի հետաքսորական շրջանն էր: 1937-ին դատապարտվելուց ու աքսորվելուց հետո, Հովհաննիսյանն արդարացվեց ու Կոմունիստական կուսակցության շարքերում վերականգնվեց միայն 1954-ին:[1]Հովհաննիսյանի ձերբակալության քաղաքական հանգամանքները լուսաբանող արժեքավոր փաստաթուղթ է վերջինիս դիմումն ուղղված ԽՍՀՄ կուսակցական վերահսկողության կոմիտեին: Տե՛ս Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Աշոտ Հովհաննիսյանի ֆոնդ, թղթապանակ 24416, վավերագիր 491 ա: Իր գիտական ու կուսակցական կարգավիճակը վերականգնելու համար գրված Հովհաննիսյանի դիմումներից տե՛ս, օրինակ, Մատենադարան, Հովհաննիսյանի ֆոնդ, թղթ. 24416, վավ. 494, 495, 508, 511, 535 բ: Հովհաննիսյանի աքսորական տարիների մասին արժեքավոր հուշագրություն ունի Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանը: Տե՛ս Ալեքսանդր … կարդալ ավելին Ստալինիզմը փորձառած հայաստանյան իրականության պայմաններում, սակայն, Հովհաննիսյանն իր նախաստալինյան կյանքով ու գործով դարձել էր պատմական մի «անաքրոնիզմ»:[2]Հովհաննիսյանի պատմագիտության վերաբացահայտման գործում մեծ աշխատանք է տարել Վարդան Ազատյանն իր ««Ոչ եղիցի չեղեալ, զոր ինչ եղևն». Աշոտ Հովհաննիսյանի ավարտաճառը և նրա գործուն պատմագիտությունը» ուսումնասիրության մեջ: Տե՛ս Աշոտ Հովհաննիսյան, Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը/Israel Ory und die Armenische Befreiungsidee (Երևան: Հովհաննիսյան ինստիտուտ, 2016), էջ 567-709: Հովհաննիսյանը պատկանում էր 1920-ականների այն պատմությանը, որի ջնջման ու մոռացման գնով 1930-ականներին հաստատվեց ստալինիզմը: Հայաստանում ստալինյան քաղաքականությունների հաստատումը 1920-ականների երկրորդ կեսին մեկնարկել էր հենց Հովհաննիսյանի պատմաքաղաքականության դեմ պայքարով:[3]1920-ականներին Հովհաննիսյանի պատմաքաղաքականությանն ենք անդրադարձել մեր «Դաշնակցության առիթով». Աշոտ Հովհաննիսյանի պատմաքաղաքականությունը 1920-ականներին (2023) հետազոտության մեջ, https://tinyurl.com/yyfm7v26, այց՝ 10 սեպտեմբերի 2024 թ.:
Գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող (1922-1927) Հովհաննիսյանի պատմագիտությունը 1920-ականներին ուղենշում էր Կոմունիստական կուսակցության գաղափարաբանությունը: Հովհաննիսյանի պատմագիտական հայացքում Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ստանձնած ազգային կոմունիստները հայ քաղաքական մտքի զարգացման պատմության մեջ մի օղակ էին, ժառանգը հայաստանյան նախընթաց «գաղափարակիր հոսանքների»:[4]Տե՛ս Անուրջ, «Հ.Ս.Խ. Հանրապետութեան լուսժողկոմ ընկեր Աշոտ Յովհաննիսեանի զեկոյցը «Հայարտան»», Կարմիր աստղ, 2 սեպտեմբերի 1921 թ.: Հովհաննիսյանի համոզմամբ՝ հայաստանյան քաղաքական միտքը ծնունդն էր հայաստանյան իրականության և ի դեմս իրենց՝ մեծամասնական գործիչների, այն իր պատմական զարգացումն էր ապրում ներկայում:[5]Մեր հետազոտության պարագայում հարկ է մեթոդաբանական պարզաբանում անել մասնավորապես «Հայաստան» և «հայաստանյան» եզրույթների կիրառման հարցում: Պետք է նկատի ունենալ, որ արդի հայաստանյան քաղաքական մտքի կրողների՝ դաշնակցականների, հնչակյանների, մեծամասնականների կամ այլ կուսակցությունների հարած գործիչներից ամեն մեկի համար Հայաստանն ըստ էության տարբեր սահմանում ունեցող հասկացություն է եղել: Ուրեմն պետք է հաշվի առնել, որ հատկապես 19-րդ դարի հայ քաղաքական խոսույթում Հայաստանն անհստակ սահմանմամբ հասկացություն էր: Ըստ այդմ հետազոտության ծավալմանը … կարդալ ավելին Այս դիրքորոշմամբ էր պայմանավորված, որ Հովհաննիսյանի 1920-ականների պատմագիտական ուսումնասիրությունների առանցքում հայտնվեց հայաստանյան քաղաքական մտքի զարգացումը պատմականացնելու և ըստ այդմ՝ այդ մտքի սոցիալ-տնտեսական հիմքերը վեր հանելու խնդիրը: Այս խնդիրը, սակայն, Հովհաննիսյանի ու ազգային կոմունիստների համար արտաքին խնդիր չէր. ազգային կոմունիստները հայաստանյան քաղաքական մտքի կրողներն էին, իսկ իրենց քաղաքականությունը կայանում էր հայաստանյան նույն իրականության պայմաններում: Հովհաննիսյանի համար ելակետային էր, որ քաղաքական կարգի փոփոխությունն ինքնաբերաբար չէր ենթադրում իրականության փոփոխություն: Հակառակը՝ հանուն հաստատված քաղաքական նոր կարգի գոյության քաղաքականությունը պետք է հաշվի նստեր հայաստանյան իրականության այն կոնկրետ սոցիալ-տնտեսական պայմանների հետ, որտեղ ինքը կայանում էր: Քաղաքականության ու իրականության հարաբերության այս ըմբռնումը Հովհաննիսյանի համար առանցքային էր Կոմունիստական կուսակցության որդեգրած քաղաքական պայքարի, հատկապես քաղաքական հակառակորդի՝ Դաշնակցություն կուսակցության դեմ պայքարի խնդրում:
Հովհաննիսյանի գնահատմամբ Դաշնակցությունն իր սոցիալական ծագմամբ մանրբուրժուական կուսակցություն էր:[6]Դաշնակցության մանրբուրժուական ծագման Հովհաննիսյանի տեսության քննարկման համար տե՛ս մեր «Դաշնակցության առիթով». Աշոտ Հովհաննիսյանի պատմաքաղաքականությունը 1920-ականներին հետազոտությունը, https://tinyurl.com/yyfm7v26: Ի՞նչ էր նշում մարքսիստական բառապաշարի գնահատողական այս ձևակերպումն ըստ էության: Հովհաննիսյանի՝ Դաշնակցության մանրբուրժուականության տեսությունը երևան էր բերում հայաստանյան սոցիալ-հասարակական այն իրականությունը, որից ծնունդ էր առել կուսակցությունը: Դաշնակցության մանրբուրժուականությունը, ուրեմն, բացահայտում էր հայաստանյան սոցիալ-տնտեսական կյանքի պատկերը՝ քաղաքային ու գյուղական մանր սեփականատերերի, մանր վաճառականների, քաղաքի ու գյուղի մտավորականության, արհեստավորի ու գյուղացու իրականությունը: Ըստ այդմ Դաշնակցության դեմ քաղաքական պայքարի հաջողումը Հովհաննիսյանը կապում էր շատ կոնկրետ խնդրի՝ հենց մանրբուրժուական այն իրականության փոփոխության հետ, որին պատկանում էր Դաշնակցությունը: Ուրեմն, հայաստանյան իրականության սոցիալ-տնտեսական նկարագրի փոփոխությունից էր կախված իրենց՝ մեծամասնականների քաղաքական նախագծի հաջողումը: Այդ նկարագրի փոփոխությունը, սակայն, ըստ Հովհաննիսյանի, ենթադրում էր երկարաժամկետ տնտեսական պայքար՝ հանուն իրականության, այլ ոչ թե քաղաքական ուժով այդ նկարագրի ոչնչացում՝ հանուն քաղաքականության:
Ստալինյան առաջին հնգամյակի քաղաքական բռնությունները ոչ մի արդարացում չէին կարող ունենալ, եթե հայաստանյան իրականությանը տված Հովհաննիսյանի գնահատականը մնար անփոփոխ: Ստալինիզմի հավակնությունը վերևից հեղափոխություն իրագործելն էր՝ իրականությունը փոխելը ուղիղ քաղաքական հրահանգով: Այս նպատակին էր միտված Հայաստանում ղեկավարման անցած ստալինյան գծի մեծամասնականների 1928-ին ընդունած հատուկ որոշումը, որով Դաշնակցությունը հռչակվեց բուրժուական կուսակցություն:[7]Դաշնակցության մասին Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի ընդունած որոշումը տե՛ս Հայաստանի ազգային արխիվ (ՀԱԱ), ֆոնդ 1, ցուցակ 8, գործ 8, թերթ 161-166: Դաշնակցությանը տրված ստալինյան քաղաքական գնահատականի հաստատումը քննարկում ենք «Դաշնակցության առիթով». Աշոտ Հովհաննիսյանի պատմաքաղաքականությունը 1920-ականներին մեր հետազոտության մեջ, https://tinyurl.com/yyfm7v26, էջ 36-61: Ստալինյան այս գնահատականը կտրում էր Դաշնակցությունը հայաստանյան իրականությունից՝ այն դարձնելով տեղ ու ազգային քաղաքական օրակարգ չճանաչող բուրժուազիայի կուսակցություն: Դաշնակցությունն ըստ այս գնահատականի, դադարում էր լինել հայաստանյան իրականությունից ծնունդ առած, այդ իրականությունը պայմանավորող հայ մանր բուրժուազիայի հարազատ կուսակցությունը: Եթե փոխվում էր Դաշնակցությանը տրված գնահատականը, նշանակում է փոխվում էր նաև հայաստանյան իրականության հանդեպ քաղաքական դիրքորոշումը: Ստալինյան քաղաքականությունն այլևս չէր ելնում հայաստանյան կյանքի սոցիալ-տնտեսական պայմաններից, այլ վերևից հավակնում էր փոխել դրանք: Այս տրամաբանությունն էր արդարացնում քաղաքական այն բռնությունները, որոնք գործադրվում էին ստալինյան առաջին հնգամյակի ընթացքում տնտեսության հիմքերն արմատապես փոխելու համար:[8]Ստալինյան հնգամյակի մասին տե՛ս, օրինակ, Sheila Fitzpatrick, Stalin’s Peasants: Resistance and Survival in the Russian Village after Collectivization (New York, Oxford: Oxford University Press, 1994); Moshe Lewin, Russian Peasants and Soviet Power: A Study of Collectivization (New York: W. W. Norton and Company, 1975); Jonathan Daly, Hummer, Sickle, and Soil: The Soviet Drive to Collectivize Agriculture (Stanford: Hoover Institution Press, 2017); Lynne Viola և այլք (խմբ.), The War Against the Peasantry, 1927-1930: The Tragedy of the Soviet Countryside (New Haven, London: Yale University Press, 2005):
1928-ի՝ Դաշնակցությունը բուրժուական կուսակցություն հռչակած որոշումը հետահայաց կեղծեց ու աղճատեց հայաստանյան քաղաքական մտքի պատմությունը. հայաստանյան քաղաքական մտքի զարգացումը կտրվեց իր սոցիալ-տնտեսական կոնկրետ պայմաններից: Բայց այդ պատմությունն աղճատելու գինը պետք է լիներ Հովհաննիսյանի ու ազգային կոմունիստների ամբողջ սերնդի ֆիզիկական կամ քաղաքական ոչնչացումը, որոնք հայաստանյան քաղաքական մտքի ավանդույթի կրողն էին անձնապես:[9]1920-ականների քաղաքական ղեկավարության ոչնչացումը միայն Հայաստանի փորձը չէր: Այդ գործընթացը խորհրդային երկրի կենտրոնում՝ Ռուսաստանում կատարվող քաղաքական այն բեկումների ուղիղ հետևանքն էր, որոնք չշրջանցեցին խորհրդային երկրներից և ոչ մեկին: Տե՛ս, օրինակ, J. Arch Getty, Origins of the Great Purges: The Soviet Communist Party Reconsidered, 1933–1938 (Cambridge: Cambridge University Press, 1987); Robert Conquest, The Great Terror: A Reassessment (Oxford: Oxford University Press, 1990); J. Arch Getty, Roberta T. Manning, (խմբ.), Stalinist Terror: New Perspectives (New York: Cambridge University Press, 1993); James Harris, The Great Fear: Stalin’s Terror of 1930s (Oxford: Oxford University Press, 2017): Տե՛ս նաև Վլադիմիր Ղազախեցյան, 1937-ը … կարդալ ավելին Ստալինը «մաքրեց» կոմունիստական կուսակցության պատմությունը՝ դրանից ջնջելով ազգային կուսակցությունների ու կոմունիստների միջև բարդ կապերը:[10]Ստալինյան քաղաքականությունն իբրև «մաքրության» քաղաքականություն քննարկում ենք մեր «Մաքրության» քաղաքականությունը. ստալինյան մշակութային հեղափոխությունը 1920-ականների երկրորդ կեսին (2022) հետազոտության մեջ, https://tinyurl.com/2a9ndwjt, այց՝ 10 սեպտեմբերի 2024 թ.: Իսկ խզել այդ կապերը, նշանակում էր անտեսել իրականությունը, այն իրականությունը, որտեղ կայացել էին հայաստանյան քաղաքական մտքի բարդ զարգացումները: Քաղաքականությանը ենթակա իրականություն ունենալու ստալինյան օրակարգն, ուրեմն, նախևառաջ պետք է ստեղծեր քաղաքականապես նպատակահարմար պատմություն: Ստալինը պատմությունը զրկեց իր ծավալման ընթացքից՝ վերածելով այն պատմական ժամանակ չճանաչող, քաղաքական ժամանակի մեջ քարացած իրադարձությունների հաջորդականության: Արդյունքում՝ հայաստանյան իրականությունը զրկվեց պատմությունից, այն վերածվեց ապապատմական մի ասպարեզի, որն այլևս ենթակա էր քաղաքականությանը:
Շարունակվող պատմության կամ շարունակվող ստալինիզմի հետազոտումը
Այն, որ Հովհաննիսյանը վերապրեց աքսորը, ակնհայտորեն ստալինյան քաղաքական տրամաբանությունից դուրս էր, եթե չասենք ստալինյան քաղաքականության բացթողումը: Մյուս կողմից՝ Հովհաննիսյանի ողջ մնալն ու հետաքսորական կյանքի իր պատմաբանությունը մեր եզակի ժառանգությունն է, որ թույլ է տալիս ստալինյան ջնջումների միջով հասու դառնալ նախաստալինյան իրականությանն ու պատմությանը: Բայց անգամ Հովհաննիսյանի հետաքսորական կյանքը՝ ռեաբիլիտացիայից մինչև 1972-ին իր մահը, պիտի հատկանշվեր ստալինիզմի դեմ պայքարով: Այդ պայքարը 1920-ականներին ազգային կոմունիստների ու հաստատվող ստալինյան քաղաքականությունների առճակատումը չէր: Խրուշչովյան «ձնհալի», ապա բրեժնևյան «լճացման» տարիներին ստալինիզմն ինքը վերափոխման իր շրջանն էր ապրում:[11]Տե՛ս, օրինակ, Thomas M. Bohn, Rayk Einax, Michel Abeßer (խմբ.), De-Stalinisation Reconsidered: Persistence and Change in the Soviet Union (Frankfurt, New York: Campus Verlag, 2014); Polly Jones (խմբ.), The Dilemmas of De-Stalinization: Negotiating Cultural and Social Change in the Khrushchev Era (London, New York: Routledge, 2006); Donald Filtzer, The Khrushchev Era: De-Stalinization and the Limits of Reform in the USSR, 1953-1964 (London, New York, Dublin: Bloomsbury Academic, 2002); Юрий Аксютин, Хрущевская «оттепель» и общественные настроения в СССР в 1953-1964 гг. (Москва: РОССПЭН, 2010); Edwin Bacon, Mark Sandle (խմբ.), Brezhnev Reconsidered (London: Palgrave Macmillan, 2002); Polly Jones, Myth, Memory, Trauma: Rethinking the Stalinist Past in the Soviet Union, 1953-70 (New Haven, London: Yale University Press, 2013); William Tompson, The Soviet Union under Brezhnev (London, New York: … կարդալ ավելին Ստալինի անձի հետ ուղիղ կապվող ու վերևից գործադրվող քաղաքականություններից ստալինիզմը վերածվել էր «տակից գործող», դժվար որսալի ու ինքն իրեն քողարկող քաղաքական տրամաբանության:[12]Ստալինիզմի վերափոխման այս տրամաբանությունը թերևս ամենադիպուկ կերպով բացահայտում են Ստալինի մահվան առթիվ Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլի արտասանած խոսքերը. «Ստալինը չմնաց անցյալում. նա տարրալուծվեց ապագայում»: Տե՛ս Анатолий Кульгавов, «Шарль Де Голль о Сталине», https://tinyurl.com/uea6w7ef, այց՝ 1 դեկտեմբերի 2024 թ.: Մեզ չհաջողվեց գտնել Դը Գոլի այս խոսքերի ֆրանսերեն բնագիրը: Ստալինիզմի վերափոխման այս ընթացքին զուգահեռ էր ծավալվում Հովհաննիսյանի գործուն պատմագիտությունը: Հովհաննիսյանը խտացնում էր հայաստանյան քաղաքական մտքի ավանդույթն ու այդ ավանդույթի մոռացման պատմությունը: Բայց Հովհաննիսյանը պարզապես պատմական մի դեմք չէր: Նա միաժամանակ նույն այդ ավանդույթի ուսումնասիրողն էր, հայաստանյան արդի քաղաքական մտքի պատմաբանը: Հովհաննիսյանի դեպքում լինել հայ արդի քաղաքական մտքի պատմաբան, ուրեմն, նշանակում էր զբաղվել ինքնահետազոտմամբ, պատմականացնել ոչ միայն անցյալը՝ իբրև ներկայից հստակորեն տարանջատված մի ժամանակափուլ, այլ պատմականացնել ներկան:[13]Հովհաննիսյանի պատմաբանության մեջ ժամանակի ըմբռնման մասին տե՛ս Ազատյան, ««Ոչ եղիցի չեղեալ, զոր ինչ եղևն»», էջ 650-654: Ազատյանը մասնավորապես նշում է, որ Հովհաննիսյանի համար «պատմագիտությունն իմաստ ունի միայն որպես պատմական շարժուն ժամանակի գիտություն, որն իր հերթին ներհայտ կապված է այդ ժամանակի հետ» (էջ 651): Հետստալինյան շրջանում հանուն ստալինիզմի հաղթահարման Հովհաննիսյանը հետևողականորեն հետ էր բերում 1920-ականների քաղաքական ու պատմագիտական ավանդույթը: Բայց հետստալինյան իրականությունն ինքնին հետ-ստալինյան էր, ուրեմն և հետստալինյան իրականության հիմքերն էին ստալինյան:[14]Ինչպես իր հոդվածում նկատում է Սթեֆան Փլագենբորգը, «հետստալինյան» եզրույթն ինքնին նշում է խնդիրը. «Արևմտյան պատմաբանները խոսում են «հետստալինիզմից» կամ «ապաստալինացումից»: Նրանք չեն խոսում «խրուշչովիզմից» կամ «բրեժնևիզմից»»: Տե՛ս Stefan Plaggenborg, «Soviet History after 1953. Stalinism under Repair», ըստ՝ Bohn, Einax, Abeßer, De-Stalinisation Reconsidered, էջ 44: Պատահական չէ, որ 1960-ականներին պատմագիտության մեջ հրապարակ իջած ազգայնական մտայնությունների մեջ իրեն՝ Հովհաննիսյանին ճանաչելի էր ստալինյան նույն տրամաբանությունը: Պատմական իրականությունը ժխտելու իր մոտեցմամբ 1960-ականների ազգայնական պատմագիտությունը երևան էր բերում ստալինիզմի նոր այլափոխումը: Այնինչ Հովհաննիսյանի պատմագիտական ավանդույթի հիմքում նախաստալինյան 1920-ականների իրականությունն էր. այն իրականությունը, որտեղ կենդանի էր հայ քաղաքական մտքի ավանդույթն ու այդ ավանդույթը պատմականացնելու գիտական ներուժը: Ստալինյան ապապատմական իրականության պայմաններում 1950-1970-ականներին Հովհաննիսյանն իր պատմագիտությամբ պայքարում էր պատմությունը վերականգնելու համար: Հենց այդ պայքարի հետագիծն ենք փորձել բացահայտել սույն հետազոտության մեջ:
Հետազոտության առաջին գլխում քննում ենք, թե աքսորից վերադարձած Հովհաննիսյանի պատմագիտությունն ինչ արձագանք է ստանում 1950-1960-ականներին: 1950-1960-ականներին՝ խրուշչովյան «ձնհալի» ապաստալինացման քաղաքականությունների պայմաններում է, որ Հովհաննիսյանի պատմագիտության առանցքում հայտնվում է ստալինիզմի ու դրա քննադատության խնդիրը: Նախաստալինյան 1920-ականների իրականությանը պատկանելով՝ 1950-ականներին Հովհաննիսյանն առերեսում էր ստալինիզմի արդյունքում հետահայաց աղճատված խորհրդային պատմությունն ու պատմագիտությունը: Այս գլխում փորձել ենք երևան բերել, թե Հովհաննիսյանի ապրելն ու գործելը 1950-1960-ականներին ինչպես էր հաղթահարում ստալինիզմով հաստատված պատմական խզումը՝ խորհրդային պատմագիտություն հետ բերելով 1920-ականների պատմությունն ու պատմագիտական ավանդույթը: Այս կերպ, բացահայտվում է նաև, թե պատմության վերականգնման Հովհաննիսյանի հայտը միաժամանակ քաղաքական ինչ հետևանքների է հանգեցնում, երբ ելնում է պատմական անցյալը խեղած ու կամայական պատմություն ստեղծած ստալինիզմի դեմ:
Երկրորդ գլխի առանցքում բրեժնևյան «լճացման» տարիներին՝ 1960-1970-ականներին Հովհաննիսյանի Ուրվագծեր 19-րդ դարի երկրորդ կեսի արևելահայ հասարակական-քաղաքական մտքի պատմության հատորի շուրջ ծավալված քաղաքական ու պատմագիտական բանավեճն է: Գրքում Հովհաննիսյանն առաջադրում է արևելահայ ազգային-քաղաքական կուսակցությունների սկզբնավորման իր տեսությունը: Հովհաննիսյանը բացահայտում էր հայաստանյան արդի կյանքն ու այդ կյանքի սոցիալ-տնտեսական պայմաններից ծնունդ առած քաղաքական մտքի պատմությունը: Այս գլխում քննում ենք, թե ինչպես է կուսակցությունների ծագման ու զարգացման խնդրին պատմականորեն մոտենալու Հովհաննիսյանի դիրքորոշումը բացահայտում վերջինիս քննական հայացքի միաժամանակ թե՛ հակաստալինյան, թե՛ հակաազգայնական բնույթը: Ի վերջո պարզորոշվում է, թե հրաժարվելով կուսակցությունների պատմությանն ի սկզբանե տրված քաղաքական գնահատականից, Հովհաննիսյանն ինչպես է հաղթահարում պատմությունը քաղաքականությանը ենթարկելու ստալինիզմից ժառանգված մոտեցումը:
Հետաքսորական իր կյանքի ընթացքում հայաստանյան քաղաքական մտքի պատմությունը հրատարակելու Հովհաննիսյանի ձեռնարկը քաղաքական ու գիտական քաշքշուկից հետո ի վերջո վիժեցվեց: Հովհաննիսյանի Ուրվագծերը մինչ այժմ մնում է անտիպ՝ փաստելով, որ հայ քաղաքական մտքի մեր պատմությունից մինչ օրս էլ դուրս է մնացել հայաստանյան սոցիալական իրականությունն ու դրանից ծնունդ առած քաղաքական միտքը հասկանալու Հովհաննիսյանի փորձը:
Ամբողջական հետազոտությունը՝ այստեղ
Ծանոթագրություններ
↑1 | Հովհաննիսյանի ձերբակալության քաղաքական հանգամանքները լուսաբանող արժեքավոր փաստաթուղթ է վերջինիս դիմումն ուղղված ԽՍՀՄ կուսակցական վերահսկողության կոմիտեին: Տե՛ս Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Աշոտ Հովհաննիսյանի ֆոնդ, թղթապանակ 24416, վավերագիր 491 ա: Իր գիտական ու կուսակցական կարգավիճակը վերականգնելու համար գրված Հովհաննիսյանի դիմումներից տե՛ս, օրինակ, Մատենադարան, Հովհաննիսյանի ֆոնդ, թղթ. 24416, վավ. 494, 495, 508, 511, 535 բ: Հովհաննիսյանի աքսորական տարիների մասին արժեքավոր հուշագրություն ունի Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանը: Տե՛ս Ալեքսանդր Տեր-Գաբրիելյան, ««Տխուր հուշարձաններ». Վիրավոր առյուծ. կյանքը շշուկով», https://tinyurl.com/y9xbu874, այց՝ 11 դեկտեմբերի 2024 թ.: |
---|---|
↑2 | Հովհաննիսյանի պատմագիտության վերաբացահայտման գործում մեծ աշխատանք է տարել Վարդան Ազատյանն իր ««Ոչ եղիցի չեղեալ, զոր ինչ եղևն». Աշոտ Հովհաննիսյանի ավարտաճառը և նրա գործուն պատմագիտությունը» ուսումնասիրության մեջ: Տե՛ս Աշոտ Հովհաննիսյան, Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը/Israel Ory und die Armenische Befreiungsidee (Երևան: Հովհաննիսյան ինստիտուտ, 2016), էջ 567-709: |
↑3 | 1920-ականներին Հովհաննիսյանի պատմաքաղաքականությանն ենք անդրադարձել մեր «Դաշնակցության առիթով». Աշոտ Հովհաննիսյանի պատմաքաղաքականությունը 1920-ականներին (2023) հետազոտության մեջ, https://tinyurl.com/yyfm7v26, այց՝ 10 սեպտեմբերի 2024 թ.: |
↑4 | Տե՛ս Անուրջ, «Հ.Ս.Խ. Հանրապետութեան լուսժողկոմ ընկեր Աշոտ Յովհաննիսեանի զեկոյցը «Հայարտան»», Կարմիր աստղ, 2 սեպտեմբերի 1921 թ.: |
↑5 | Մեր հետազոտության պարագայում հարկ է մեթոդաբանական պարզաբանում անել մասնավորապես «Հայաստան» և «հայաստանյան» եզրույթների կիրառման հարցում: Պետք է նկատի ունենալ, որ արդի հայաստանյան քաղաքական մտքի կրողների՝ դաշնակցականների, հնչակյանների, մեծամասնականների կամ այլ կուսակցությունների հարած գործիչներից ամեն մեկի համար Հայաստանն ըստ էության տարբեր սահմանում ունեցող հասկացություն է եղել: Ուրեմն պետք է հաշվի առնել, որ հատկապես 19-րդ դարի հայ քաղաքական խոսույթում Հայաստանն անհստակ սահմանմամբ հասկացություն էր: Ըստ այդմ հետազոտության ծավալմանը զուգահեռ «Հայաստան» կամ «հայաստանյան» եզրույթները կիրառվել են ելնելով քննարկվող այն կոնկրետ քաղաքական ծրագրից կամ գործչի ըմբռնումներից, որոնք ունեցել են Հայաստանի իրենց պատկերացումները: Սույն հետազոտության մեջ այդ պատկերացումները հստակեցնելու, դրանք որոշակիացնելու հարց մենք մեր առջև չենք դրել: |
↑6 | Դաշնակցության մանրբուրժուական ծագման Հովհաննիսյանի տեսության քննարկման համար տե՛ս մեր «Դաշնակցության առիթով». Աշոտ Հովհաննիսյանի պատմաքաղաքականությունը 1920-ականներին հետազոտությունը, https://tinyurl.com/yyfm7v26: |
↑7 | Դաշնակցության մասին Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի ընդունած որոշումը տե՛ս Հայաստանի ազգային արխիվ (ՀԱԱ), ֆոնդ 1, ցուցակ 8, գործ 8, թերթ 161-166: Դաշնակցությանը տրված ստալինյան քաղաքական գնահատականի հաստատումը քննարկում ենք «Դաշնակցության առիթով». Աշոտ Հովհաննիսյանի պատմաքաղաքականությունը 1920-ականներին մեր հետազոտության մեջ, https://tinyurl.com/yyfm7v26, էջ 36-61: |
↑8 | Ստալինյան հնգամյակի մասին տե՛ս, օրինակ, Sheila Fitzpatrick, Stalin’s Peasants: Resistance and Survival in the Russian Village after Collectivization (New York, Oxford: Oxford University Press, 1994); Moshe Lewin, Russian Peasants and Soviet Power: A Study of Collectivization (New York: W. W. Norton and Company, 1975); Jonathan Daly, Hummer, Sickle, and Soil: The Soviet Drive to Collectivize Agriculture (Stanford: Hoover Institution Press, 2017); Lynne Viola և այլք (խմբ.), The War Against the Peasantry, 1927-1930: The Tragedy of the Soviet Countryside (New Haven, London: Yale University Press, 2005): |
↑9 | 1920-ականների քաղաքական ղեկավարության ոչնչացումը միայն Հայաստանի փորձը չէր: Այդ գործընթացը խորհրդային երկրի կենտրոնում՝ Ռուսաստանում կատարվող քաղաքական այն բեկումների ուղիղ հետևանքն էր, որոնք չշրջանցեցին խորհրդային երկրներից և ոչ մեկին: Տե՛ս, օրինակ, J. Arch Getty, Origins of the Great Purges: The Soviet Communist Party Reconsidered, 1933–1938 (Cambridge: Cambridge University Press, 1987); Robert Conquest, The Great Terror: A Reassessment (Oxford: Oxford University Press, 1990); J. Arch Getty, Roberta T. Manning, (խմբ.), Stalinist Terror: New Perspectives (New York: Cambridge University Press, 1993); James Harris, The Great Fear: Stalin’s Terror of 1930s (Oxford: Oxford University Press, 2017): Տե՛ս նաև Վլադիմիր Ղազախեցյան, 1937-ը Հայաստանում (Երևան: Զանգակ, 2005): Արմենակ Մանուկյան, Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում 1920-1953թթ. (Երևան: «Առերեսում»-Անի, 1999); Հրանուշ Խառատյան, Գայանե Շագոյան, Հարություն Մարության, Լևոն Աբրահամյան, Ստալինյան բռնաճնշումները Հայաստանում. պատմություն, հիշողություն, առօրյա (Երևան: Գիտություն, 2015): |
↑10 | Ստալինյան քաղաքականությունն իբրև «մաքրության» քաղաքականություն քննարկում ենք մեր «Մաքրության» քաղաքականությունը. ստալինյան մշակութային հեղափոխությունը 1920-ականների երկրորդ կեսին (2022) հետազոտության մեջ, https://tinyurl.com/2a9ndwjt, այց՝ 10 սեպտեմբերի 2024 թ.: |
↑11 | Տե՛ս, օրինակ, Thomas M. Bohn, Rayk Einax, Michel Abeßer (խմբ.), De-Stalinisation Reconsidered: Persistence and Change in the Soviet Union (Frankfurt, New York: Campus Verlag, 2014); Polly Jones (խմբ.), The Dilemmas of De-Stalinization: Negotiating Cultural and Social Change in the Khrushchev Era (London, New York: Routledge, 2006); Donald Filtzer, The Khrushchev Era: De-Stalinization and the Limits of Reform in the USSR, 1953-1964 (London, New York, Dublin: Bloomsbury Academic, 2002); Юрий Аксютин, Хрущевская «оттепель» и общественные настроения в СССР в 1953-1964 гг. (Москва: РОССПЭН, 2010); Edwin Bacon, Mark Sandle (խմբ.), Brezhnev Reconsidered (London: Palgrave Macmillan, 2002); Polly Jones, Myth, Memory, Trauma: Rethinking the Stalinist Past in the Soviet Union, 1953-70 (New Haven, London: Yale University Press, 2013); William Tompson, The Soviet Union under Brezhnev (London, New York: Routledge, 2003): |
↑12 | Ստալինիզմի վերափոխման այս տրամաբանությունը թերևս ամենադիպուկ կերպով բացահայտում են Ստալինի մահվան առթիվ Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլի արտասանած խոսքերը. «Ստալինը չմնաց անցյալում. նա տարրալուծվեց ապագայում»: Տե՛ս Анатолий Кульгавов, «Шарль Де Голль о Сталине», https://tinyurl.com/uea6w7ef, այց՝ 1 դեկտեմբերի 2024 թ.: Մեզ չհաջողվեց գտնել Դը Գոլի այս խոսքերի ֆրանսերեն բնագիրը: |
↑13 | Հովհաննիսյանի պատմաբանության մեջ ժամանակի ըմբռնման մասին տե՛ս Ազատյան, ««Ոչ եղիցի չեղեալ, զոր ինչ եղևն»», էջ 650-654: Ազատյանը մասնավորապես նշում է, որ Հովհաննիսյանի համար «պատմագիտությունն իմաստ ունի միայն որպես պատմական շարժուն ժամանակի գիտություն, որն իր հերթին ներհայտ կապված է այդ ժամանակի հետ» (էջ 651): |
↑14 | Ինչպես իր հոդվածում նկատում է Սթեֆան Փլագենբորգը, «հետստալինյան» եզրույթն ինքնին նշում է խնդիրը. «Արևմտյան պատմաբանները խոսում են «հետստալինիզմից» կամ «ապաստալինացումից»: Նրանք չեն խոսում «խրուշչովիզմից» կամ «բրեժնևիզմից»»: Տե՛ս Stefan Plaggenborg, «Soviet History after 1953. Stalinism under Repair», ըստ՝ Bohn, Einax, Abeßer, De-Stalinisation Reconsidered, էջ 44: |