ծրագրի ղեկավար
Վարդան Ազատյանը (գ․ թ․) կրթությամբ նկարիչ է, արվեստաբան, տեսական և փիլիսոփայական գրականության թարգմանիչ, Հովհաննիսյան ինստիտուտի համահիմնադիրն է: 2003-ից արվեստի և գաղափարների պատմություն է դասավանդում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում։ Դասավանդել է մի շարք այլ հաստատություններում, ներառյալ Նյու Յորքի Քոլումբիայի համալսարանը, Նիդերլանդական արվեստի ինստիտուտը։ Նրա հոդվածները հրատարակվել են Oxford Art Journal, Springerin, ArtMargins և այլ միջազգային հանդեսներում։ Արվեստաբանություն և ազգայնականություն (2012) և Ովքեր արեցին հեղափոխությունը (2020) գրքերի հեղինակն է։ Կազմել և ծավալուն ուսումնասիրությամբ համալրել է Աշոտ Հովհաննիսյանի Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը ավարտաճառի հայերեն թարգմանությունը (2016): 2022 թվականին Routledge հրատարակությունը լույս կընծայի նրա Cold War Art History: The Battle of Ideas and a Soviet Periphery գիրքը: Հայերեն թարգմանել է անգլիալեզու փիլիսոփայության դասականներ Ջորջ Բերկլիի և Դեյվիդ Հյումի հիմնարար աշխատություններից:
համակարգող
Լիաննա Աղամյանը Հովհաննիսյան ինստիտուտի ծրագրերի համակարգողն է, ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ բաժինը։ 2014-ից աշխատում է տարբեր կազմակերպություններում (Հայ գրականության հիմնադրամ, Book Platform, ԱՐԻ գրականության հինադրամ) իբրև գրական ծրագրերի համակարգող: 2014-2015 թթ. եղել է Եվրոպական Միության Book Platform ծրագրի համակարգողը: 2014-ին պրակտիկա է անցել Ամստերդամի Center for Literature կազմակերպությունում: Տարբեր տարիների մասնակցել է գրքի միջազգային հեղինակավոր ցուցահանդեսների: Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարի համակարգողն է:
կայքի պատասխանատու
Լուսինե Չերգեշտյանը նկարիչ-անիմատոր է և հետազոտող, Հովհաննիսյան ինստիտուտի խորհրդի անդամ։ Ավարտել է Թորոս Ռոսլինի անվան Կիրառական ինստիտուտի հագուստի դիզայնի բաժինը։ Եղել է Utopiana մշակութային ստեղծագործական կազմակերպության մեդիա լաբորատորիայի ղեկավար (2006-2009), WOW արվեստի խմբի անդամ (2007-2010), Շողակաթ հեռուստաընկերության մանկական բաժնի համակարգչային ձևավորող և անիմացիոն շարքերի ռեժիսոր (2010-2018): Համագործակցել է Սոցիոսկոպ հասարակական կազմակերպության հետ՝ իրականացնելով «Սեռականության սահմանագիծ․ կնոջ դերակատարության վերաիմաստավորումը 19-րդ դարի հայ պարբերական մամուլում» հետազոտությունը (2016-2019): 2017 թ․ աշխատում է նաև OnOff անիմացիոն ստուդիայում։
հաշվապահ
Խաթուն Ատիկյանը Հովհաննիսյան ինստիտուտի ֆինանսական մենեջերն է, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե ՀԿ-ի ծրագրերի համակարգողը և ֆինանսական ղեկավարը: Ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը: 2002 թ. ակտիվ մասնակցել է տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների: Անցկացրել է մարդու իրավունքների, բիզնեսի կազմակերպման, թրեյներների նախապատրաստման թեմաներով դասընթացներ: