Հայկական արդիություններ. պետությունը բաղձանքի և կենցաղի միջև (2024)

 

 

Գիտաժողովը տարբեր դիտանկյուններից քննում է արդի պետականության ընկալումներն ու դրանց պատմական փոխակերպումները՝ կենտրոնանալով հայերի փորձառության վրա, բայց միաժամանակ բացահայտելով այդ փորձառությունը միջազգային համատեքստում։ Ի՞նչ բաղձանքներ են ընկած պետություն կառուցելու՝ քաղաքական ըմբռնումների հիմքում, քա­ղաքական մտքի ի՞նչ ավանդույթի ծնունդ են դրանք։ Ի՞նչ տեսք է ստանում պետությունն այս բաղձանքների իրականացման ճանապարհին։ Ինչքանո՞վ են այս բաղձանքները տեղ գտնում ժողովրդի ամենօրյա ապրվող կյանքում։ Պետության գաղափարի և այդ գաղափարի տակ տրոփող իրականության միջև լարումներն ու հակասություններն են կազմում գիտաժողովի հետազոտական առանցքը։

Գիտաժողովն ամփոփում է Հովհաննիսյան ինստիտուտի Հայկական արդիությունների ուսումնասիրման նախագծի շրջանակում 2023-­2024 թվականներին իրականացված «Պետու­թյունը բաղձանքի և կենցաղի միջև» հետազոտական ծրագրի արդյունքները։

Գիտաժողովի ծրագիրն՝ այստեղ։

 

Բացման խոսք․ Վարդան Ազատյան

 

 

 

Նիստ I
Պատմություն և քաղաքականություն. ստալինյան ժառանգությունից անդին

 

ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆ
Աշոտ Հովհաննիսյանի պատմագիտության երկու ժամանակները

 

ԼՈՒՍԻՆ ՇԱԲՈՅԱՆ
Անկախությունը բաղձանքի և իրականության միջև. ազգային անկախության ըմբռնումները Հայաստանի առաջին և երկրորդ հանրապետություններում

 

ԻՐԻՆԱ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Ճշմարտություն, որը հրատարակել չի կարելի. Աշոտ Հովհաննիսյանի անտիպ գրքի շուրջ

 

ՌՈՋԵՐ ՄԱՐԿՎԻՔ
Ձնհալներ և սառցակալումներ. խորհրդային պատմագրության պարադոքսը, 1956-1964

 

 

Նիստ II
Վաղարդի Եվրոպայի քաղաքական մտքի հետքերով. պետությունն ըմբռնելու
մեր ավանդույթի վերամտածման փորձ

 

ԱՆՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Մադրասահայերի քաղաքական օրակարգը և վաղարդի եվրոպական ավանդույթը. Հայաստանի քարտեզի՝ Աշխարհացոյց Հայաստանեայցի ակունքներում

 

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Պարտաբանական քաղաքական մտքի հայ ավանդույթն ու դրա սահմանները՝ Ժան-Ժակ Ռուսոյի և Դեյվիդ Հյումի տարամիտող բարոյափիլիսոփայական հայացքների ետնաբեմին

 

ՄԱՅՔԼ ՋԻԼ
Բարոյական զգայարանի տեսության ծագումը լուսավորական Բրիտանիայում

 

ՄԱՌԿԿՈՒ ՊԵԼՏՈՆԵՆ
Ժողովրդավարության ուսումնասիրումը վաղարդի Եվրոպայում

 

 

Նիստ III
Սրբազան պատերազմ և պետություն. «ուխտի միաբանությունը»` կյանքից վեր արժեքների և կենսական կարիքների միջև

 

ՍԻՐԱՆՈՒՇ ԴՎՈՅԱՆ
Րաֆֆու «ազգայնության գաղափարը» կրոնի ու գրականության միջև

 

ՆԱՐԵ ՍԱՀԱԿՅԱՆ
Ավարայրի ճակատամարտը՝ պետության հիմքում. Հայ գրագետի սուրբն ու ժողովրդի դյուցազունը

 

ԿՈՆՐԱԴ ՍԻԿԻԵՐՍԿԻ
Հանդիպում ծառի տակ. Վարդան զորավարի կաղնին և խորհրդանիշների քաղաքականությունը ժամանակակից Հայաստանում