Աշոտ Գրիգորյանը ֆիզիկոս է, Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի հետազոտող։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի բակալավրական և Հայդելբերգի համալսարանի տեսական ֆիզիկայի մագիստրոսական ծրագրերը։ 2018-ին Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական թեզ։ Այժմ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Արվեստաբանության ֆակուլտետում դասավանդում է «Աշխարհայացների պատմություն. հումանիզմից ռոմանտիզմ» դասընթացը։ Թարգմանել է Վերներ Հայզենբերգի Ֆիզիկա և փիլիսոփայություն և Քվանտային տեսության ֆիզիկական սկզբունքները աշխատությունը։ 2016-2019 թվականներին Հովհաննիսյան ինստիտուտի «Ներքին գրոց» մատենաշարի շրջանակում կատարել է փիլիսոփա Միսաք Խոստիկյանի կյանքի և նրա ավարտաճառի վերաբերյալ պատմա-փիլիսոփայական հետազոտություն, որը հրատարակվել է շարքի Դավիթ փիլիսոփան (Երևան: Հովհաննիսյան ինստիտուտ, 2021) հատորում։ Ներկայումս «Ժան-Ժակ Ռուսոն հայոց քաղաքական և կրթական արդիականացման ճանապարհին» թեմայով ներգրավված է Հովհաննիսյան ինստիտուտի Մշակույթ և արդիականացում հետազոտական նախագծում: Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում են տեսական ֆիզիկան, ֆիզիկայի պատմությունը և փիլիսոփայությունը, փիլիսոփայության պատմությունը, հայ արդիության պատմությունը։
Աշխատություններ և հոդվածներ
Աշոտ Գրիգորյան, ««Մայր Արաքսի» և «հայր Հռենոսի» միջև։ Միսաք Խոստիկյանը և նրա David der Philosoph ավարտաճառը», Միսաք Խոստիկյան, Դավիթ Փիլիսոփան (Երևան։ Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ, 2020), էջ 299-436։
Aram Saharian, Tigran Petrosyan, S.S. Chitchyan, Ashot Grigoryan, «Scalar Field Modes in de Sitter Spacetime with Negative Curvature Spatial Foliation», Armenian Journal of Physics, 2020, թիվ 13, էջ 316-329:
Aram Saharian, Levon Grigoryan, Ashot Grigorian, Hrant Khachatryan, Anna Kotanjyan, «Cherenkov radiation and emission of surface polaritons from charges moving paraxially outside a dielectric cylindrical waveguide», Physical Review A, 2020, թիվ 102, էջ 063517:
Ashot Grigoryan, Artak Mkrtchyan, Aram Saharian, «Fermionic condensate and the Casimir effect in cosmic string spacetime», Int. J. Mod. Phys. D, 2017, թիվ 26, էջ 1750064:
Ashot Grigoryan, «Casimir-Polder potential for parallel metallic plates in background of a conical defect», Arm. J. Phy., 2017, թիվ 10, էջ 81-91:
S. Bellucci, Aram Saharian, Ashot Grigoryan, «Induced fermionic charge and current densities in two-dimensional rings», Phys. Rev. D, 2016, թիվ 94, էջ 105007:
E. R. Bezerra de Mello, Aram Saharian, Ashot Grigoryan, «Casimir effect for parallel metallic plates in cosmic string spacetime», J. Phys. A: Math. Theor., 2012, թիվ 45, էջ 374011:
Թարգմանություններ
Վերներ Հայզենբերգ, Քվանտային տեսության ֆիզիկական սկզբունքները (Երևան։ Անկյունաքար, 2021):
Վերներ Հայզենբերգ, Ֆիզիկա և փիլիսոփայություն (Երևան։ Անկյունաքար, 2016):
Գիտաժողովներ
Գիտության պատմություն և փիլիսոփայություն, Երևանի պետական համալսարան (կազմ.), 2010:
Հայաստան 2018. իրողություններ և հեռանկարներ, Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոն (կազմ.), 2018:
Դրվագներ նոր ժամանակի փորձառության, Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ (կազմ.), 2016:
Իրինա Շահնազարյանն արվեստաբան է, Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի հետազոտող։ Ավարտել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Կերպարվեստի պատմության և տեսության ամբիոնի բակալավրական ծրագիրը։ 2014-ին նույն հաստատությունում պաշտպանել է մագիստրոսական ատենախոսություն, որը վերաբերում է 1920-ականների Հայաստանի գեղարվեստական կյանքին, մասնավորապես՝ ռեալիզմի շուրջ բանավեճերին։ Այժմ Գեղարվեստի ակադեմիայի Կերպարվեստի ֆակուլտետի Արվեստաբանական բաժնի ասպիրանտ է։ 2019-ից առ այսօր դասավանդում է նույն հաստատությունում: ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2019-2020-ին զբաղվել է «Հեղափոխության ռեալիզմը. 1920-ականների բանավեճերը հայ կերպարվեստի շուրջ» հետազոտությամբ։ Ներկայումս «Կենցաղի արդիականացում և արդիական արվեստ․ մշակութային հեղափոխության մարտահրավերները 1920-ականների Խորհրդային Հայաստանում» թեմայով ներգրավված է Հովհաննիսյան ինստիտուտի Մշակույթ և արդիականացում հետազոտական նախագծում: Մասնագիտական հետաքրքրությունները ներառում են արվեստի և քաղաքականության, ավանգարդի և ռեալիզմի փոխհարաբերությունները, ինչպես նաև կանանց խնդիրները, քաղաքականության ու կենցաղի առնչակցությունները: Վերջիններիս շուրջ հանդես է եկել հոդվածներով և զեկուցումներով։
Հոդվածներ/հրապարակումներ
««Հայկական ոճի» նոր հանգրվանը. խորհրդահայ արվեստի սկզբնավորումը», Հայաստան 2018. իրողություններ և հեռանկարներ. Ինքնություն 3 (2), Աշոտ Ոսկանյան, Թոմաս Շրապել (խմբ.) (Երևան: Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոն, 2020), էջ 221-228:
«Կանանց ազատագրման խնդիրը 1920-ականների խորհրդահայ մամուլի էջերում», Սեռականությունը հայկական [համա]տեքստերում (Երևան: Սոցիոսկոպ ՀԿ, 2019), էջ 417-480:
«Արվեստ և քաղաքականություն. Եղիշե Չարենցի և Աշոտ Հովհաննիսյանի միջև 1920-ականների մի բանավեճի շուրջ», Չարենցը և իր ժամանակաշրջանը (Գիտաժողովի նյութեր) (Երևան: Չարենցի անվան տուն-թանգարան, 2019), էջ 107-119:
Զապել Եսայան, «Կինը Խորհրդային Հայաստանի մէջ», առաջաբան՝ Իրինա Շահնազարյան, արտերիա մշակութային քննադատական կայք, 28․03․2019:
8 մարտի 2018, Իրինա Շահնազարյան (խմբ.) (Երևան։ Հեղ. հրատ, 2018):
««Սեռային խնդրի» խնդիրը», Սոցիոսկոպ:
««Հայաստանի աշխատավորուհին» հանուն ամուսինների հավասար իրավունքների», Սոցիոսկոպ
«Նկարիչը՝ հավաքարար հրեշտակ», Թենի Վարդանյանի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների հետահայաց պատկերագիրք (Երևան: Հեղ. հրատ., 2015):
«Արվեստի բնույթի շուրջ հիմնական դիրքորոշումները Հայաստանում 1920-ական թվականների առաջին կեսին», Գեղարվեստի ակադեմիայի տարեգիրք, 2014-2015, թիվ 2-3, էջ 160-177:
Գիտաժողովներ/զեկուցումներ
Չարենցը և իր ժամանակաշրջանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարան (կազմ.), 2018:
Հայաստան 2018. իրողություններ և հեռանկարներ, Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոն (կազմ.), 2018:
Երևանի կորսվող հանրայինը, Քաղաքացիական նախաձեռնություն (կազմ.), 2018:
Դրվագներ նոր ժամանակի փորձառության, Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ, 2016:
Դասնթացներ
Աշխարհայացքների պատմություն. Մոդեռնիզմ և պոստմոդեռնիզմ (Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա, արվեստաբանության բաժին), 2019-2020
Ստեղծագործության վերլուծություն, (Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա, արվեստաբանության բաժին), 2020-ից առ այսօր
Հայ արվեստի պատմություն. նոր և խորհրդային շրջան (19-20-րդ դդ.), (Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա, արվեստաբանության բաժին), 2022-ից
Նարե Սահակյանն արվեստաբան է, կուրատոր, Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի հետազոտող։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատը, զբաղվել լրագրությամբ: 2014-ին ավարտել է Երևանի ժամանակակից արվեստի ինստիտուտի Արվեստի տեսություն և պատմություն մոդուլը ««Դրվագներ 1990-ականների հայաստանյան կոնցեպտուալ արվեստի. հարաբերություններ և դիրքորոշումներ» աշխատանքով։ 2020 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի Արվեստի պատմություն և կուրատորություն մագիստրոսական ծրագիրը՝ պաշտպանելով «Կանտի ուշխորհրդային հմայքը. Վիլհելմ Մաթևոսյանի արվեստաբանությունը» ավարտական թեզը։ 2014-2017-ը զբաղվել է արվեստի քննադատությամբ և համադրել մի շարք հետազոտական ցուցահանդեսներ։ 2019 թվականից Մեդիալաբ արվեստի կրթական ծրագրում դասավանդում է «Տեսնելու արվեստաբանական մեթոդներ» առարկան։ 2021 թվականից Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում վարում է «Հետազոտության մեթոդներ» և «Արվեստաբանություն և ազգագրություն» առարկաները։ Ներկայումս «Եկեղեցի և ժողովուրդ. հայերի արդիականացման հեռանկարները դարադարձի Էջմիածնում» թեմայով ներգրավված է Հովհաննիսյան ինստիտուտի Մշակույթ և արդիականացում նախագծին: Մասնագիտական հետաքրքրություններն ընդգրկում են արվեստաբանության՝ իբրև գիտակարգի պատմությունը և հայագիտության սկզբնավորման խնդիրներն արևելահայաստանում։
Հրապարակումներ
«Կոնցեպտուալ արվեստի առաջին դրսևորումները նորանկախ Հայաստանում. հետխորհրդայինի սկիզբը», Հայաստան 2018. Իրողություններ և հեռանկարներ։ Ինքնություն 3, հտ. 2,. Աշոտ Ոսկանյան, Թոմաս Շրապել (խմբ) (Երևան: Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոն, 2021), էջ 230-235:
«Արվեստը՝ որպես մեթոդ» (նախապես հրապարակված իբրև Իմիտացիա/Օրինակի համար ցուցահանդեսի մաս, ՆՓԱԿ, 2019), արտերիա մշակութային քննադատական կայք, 15.06.2019:
«Խնամքն իբրև մասնագիտություն. մի արվեստի գործի ճակատագրով», Հետք, 25.07.2018:
«Դիտելով 3-րդ հարկը Հայաստանում կոնցեպտուալ արվեստի նախնական դրսևորումների դիտակետից», Երկխոսությունն իբրև անելիք. «3-րդ հարկ»-ի հայտը և այժմեականությունը (Երևան։ Գաֆեսճեան արվեստի կենտրոն, 2018), էջ 40-47:
«Հակասությունների քարտեզագրման մի փորձ. 21-րդ Ալտերնատիվ արվեստի ամենամյա փառատոնի առիթով», Փառատոնին կից հրատարակված ՆՓԱԿ թերթոն, 2017:
«Հանրային ոլորտի և հասարակայնության միջև» (գրախոսություն), արտերիա մշակութային քննադատական կայք, 27.01.2016:
«Արվեստն ըստ հայեցողության», արտերիա մշակութային քննադատական կայք, 07.08.2014:
«Չստացվելու արվեստը», արտերիա մշակութային քննադատական կայք, 23.05.2014:
Ցուցահանդեսներ
The Horror, the Horror, the Horror, Բեյրութի ամերիկյան համալսարանի ցուցասրահ, 04.2018:
Հակասություններ. ՆՓԱԿ-ը 1996 թվականին, Նորարար փորձառական արվեստի կենտրոն, 04.2017:
Ի՞նչ է համաստեղծական արվեստը, The Club Gallery ցուցասրահ, 03.2016:
Արձանագրումներ, The Club Gallery ցուցասրահ, 09.2015:
Թարգմանության արվեստագետը. Վիգեն Թադևոսյան, The Club Gallery ցուցասրահ, 05.2015:
Սիրանուշ Դվոյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում: 2001 թվականին Երևանի պետական համալսարանում պաշտպանել է Ֆրանսահայ բանաստեղծությունը 1920-1960-ական թթ. թեմայով թեկնածուական ատենախոսությունը` մասնագիտանալով սփյուռքահայ գրականության և մտավորական պատմության մեջ: Ժամանակակից սփյուռքահայ և արևմտահայ մի շարք հեղինակների (Գրիգոր Պըլտեան, Մարկ Նշանեան, Զարեհ Որբունի, Եղիա Տէմիրճիպաշեան) հատորների խմբագիրն ու կազմողն է: Վերջին տարիներին զբաղվում է խորհրդային ստալինյան աքսորական գրականության ուսումնասիրությամբ: Կազմել և հրատարակել է խորհրդահայ աքսորական Վաչե Սարգսյանի Ակեղդամա եռահատոր վեպի առաջին հատորը` հեղինակի աքսորական փորձառությունը ներկայացնող հետազոտությամբ: 2001-2016 թթ. դասավանդել է ԵՊՀ մի շարք ֆակուլտետներում: Հեղինակել և վարել է դասընթացներ բակալավրական և մագիստրոսական ծրագրերում: Ակտիվ մասնակցություն է ունեցել ՀԱՀ Հայոց լեզու և գրականություն հիմնարար դասընթացի ուսուցման մեթոդաբանության մշակման մեջ: Հեղինակ է երկու տասնյակից ավել գիտական հոդվածների` տպագրված հայալեզու և միջազգային մամուլում ու հանդեսներում: Հեղինակն է Տեքստի ընթերցում մենագրության (Ակտուալ արվեստ, Եր., 2013): 2011-ից համախմբագիրն է www.arteria.am մշակութային քննադատական կայքի: Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական ծրագրերի համակարգողն է։ Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտում այժմ ներգրավված է Մշակույթ և արդիականացում հետազոտական նախագծում: Գիտական հետաքրքրությունների շրջանակում են հանրային կյանքի և անձնական փորձառության փոխակերպումներում խոսքային պրակտիկաների, հանրության արդիացման արտիկուլացիաների, պետական բռնության ու վերջինիս գեղարվեստական վերապատկերման ուսումնասիրությունը:
Հոդվածներ/հրապարակումներ
«Representation of Loss in French-Armenian Diaspora Literature», Critical Approaches to Armenian Identity in the 21st Century: Vulnerability, Resilience, and Transformation (Istanbul: Hrant Dink Foundation, 2021), էջ 248-256:
«Վաչե Սարգսյանի վերադարձը», Վաչե Սարգսյան, Ակեղդամա (Երևան: Հովհաննիսյան ինստիտուտ, 2019), էջ 413-455:
«О политике преодоления последствий государственного насилия (советское наследие в независимой Армении)», Постсоветское: Дискурсы и практики, ред. Наира Мкртчян, Фонд Конрад Аденауэр (Ереван: Армянский Центр Гуманитарных Исследований, 2019), էջ 155-170:
«Չարենցի աշխատանքն առասպելի հետ», Չարենցյան ընթերցումներ, Սեյրան Գրիգորյան (խմբ.) (Երևան: ԵՊՀ հրատ., 2017, էջ 290-310
«Պատանեկան փորձառությունը», արտերիա մշակութային քննադատական կայք, 23.03.2017:
«Նախնականի հնարավորությունը», Մաթևոսյանական ընթերցումներ 3, Վազգեն Գաբրիելյան (խմբ.) (Երևան: ԵՊՀ հրատ., 2016), էջ 159-168:
«Կորստի ժամանակը», Բագին, Բեյրութ, 2016, թիվ 1-2, էջ 106-112:
«Traditional Rituals or Return of the Empire», in Diasporic Choices, Renata Seredynska-Abou Eid (ed.) (Oxford United Kingdom: Inter-Disciplinary Press, 2013), էջ 163-171:
«Երևակայական թատրոն», Ժամանակակից արձակի հիմնախնդիրները, Լիլիթ Գալստյան (խմբ.) (Երևան, Անտարես, 2013), էջ 99-120:
«Քաղաքական թատրոն. Եղիշե Չարենցի «Կապկազ թամաշա»ն», Չարենցյան ընթերցումներ, Վազգեն Գաբրիելյան (խմբ.) (Երևան: ԵՊՀ հրատ., 2012), էջ 144-15:
«Սահմանելով բացարձակ իրականությունը», արտերիա մշակութային քննադատական կայք, 16.01.2012:
«Երկիր Նայիրիի հապաղումը», արտերիա մշակութային քննադատական կայք, 31.12.2011
«Արտիկուլացման և մասնակցության խնդիրները Հակոբ Օշականի «Խոնարհները» ժողովածուում», Հակոբ Օշական գիտաժողովի նյութերի ժողովածու, Լիլիթ Գալստյան (խմբ.) (Երևան: Անտարես հրատ., 2011), էջ 31-39:
«Գրիգոր Պըլտյանի «Հայկական ֆուտուրիզմ» հատորը, համահեղ.` Վարդան Ազատյան, Հետք, 19 հուլիսի 2010:
«Երբ ապրում ես իրականության բացակայության մեջ», Հորիզոն, Մոնրեալ, դեկտեմբեր 2010, էջ 13-14:
«Սփռումի լեզուն», Հորիզոն, Մոնրեալ, 2009, թիվ 11-12, էջ 30:
«Բացարձակ աքսորյալը», Հորիզոն, Մոնրեալ, 2009, թիվ 1, էջ 1-2:
«Շրջված բուրգը», Ա-ակտուալ արվեստ, Երևան, 2008, թիվ 6, էջ 102-103:
«Սպիտակ Բոժոյի տեսած պատմությունը», Ա- ակտուալ արվեստ, Երևան, 2008, թիվ 6, էջ 98-100:
«Մինչեւ վեպը», Հառաջ, Փարիզ, 7 հոկտեմբեր 2007, էջ 2:
«Մի առիթով», Գրեթերթ, Երևան, 2007, թիվ 1, էջ 10:
«Օրագիր նամակներով», Գրականագիտական հանդես, Երևան, 2005, թիվ Բ, էջ 145-166:
«Օրագիր նամակներով», Գրականագիտական հանդես, Երևան, 2005, թիվ Ա, էջ 133-149:
«Նամակներ Նշան Պեշիկթաշլեանէն», Հառաջ, Փարիզ, 6 նոյեմբեր 2005, էջ 3-4:
«Մուտք, գրականություն», Գարուն, Երևան, 2003, թիվ 9, էջ 4-9:
«1920-60-ական թթ. ֆրանսահայ բանաստեղծության գաղափարական առանձնահատկությունները, Նորք, 2001, թիվ 2, էջ 124-131:
«Միֆական եւ աստվածաշնչյան վերարծարծումները Նիկողոս Սարաֆյանի ստեղծագործություններում», Քրիստոնեությունը եւ հայ գրականությունը հոդվ. Ժող. (Երևան: ԵՊՀ հրատ., 2001), էջ 197-210:
«1920-60-ական թթ. ֆրանսահայ գրական մամուլը եւ գրական նոր մտածողության ձևավորումը», Գարուն, 2001, թիվ 4, էջ 83-85:
Խմբագրական
Krikor Beledian et la littérature Arménienne contemporaine (Paris: Inalco presses, 2021):
Զարեհ Որբունի, Հալածուածները, հ. 1, համախմբագիրներ` Գրիգոր Պըլտեան, Մարկ Նշանեան (Երևան: Հովհաննիսյան ինստիտուտ, 2020):
Վաչե Սարգսյան, Ակեղդամա, հ. 1 (Երևան: Հովհաննիսյան ինստիտուտ, 2019):
Անտուան Բերման, Օտարութեան փորձընկալումը. Մշակոյթ եւ թարգմանութիւն վիպապաշտ Գերմանիոյ մէջ, Րաֆֆի Աճեմեան, Մարկ Նշանեան (թրգմ.) (Երևան: Սարգիս Խաչենց-Փրինթինֆո, 2017):
Գրիգոր Պըլտեան, Կրկնագիր մարդը (Երևան: Սարգիս Խաչենց-Փրինթինֆո-Համազգային, 2015):
Գրիգոր Պըլտեան, Տարմ (Երևան: Սարգիս Խաչենց-Փրինթինֆո-Համազգային, 2015):
Մարկ Նշանեան, Պատկեր պատում, պատմութիւն, հ. 1 (Երևան: Ակտուալ արվեստ-Հովհաննիսյան ինստիտուտ, 2015):
Եղիա Տէմիրճիպաշեան, Անգեղն երգ (Երևան: Սարգիս Խաչենց-Փրինթինֆո, 2015):
Գրիգոր Պըլտեան, Կրակե շրջանակը Դանիէլ Վարուժանի շուրջ (Երևան: Սարգիս Խաչենց-Փրինթինֆո, 2014):
Գրիգոր Պըլտեան, Պատումներ, հ. 2 (Երևան: Սարգիս Խաչենց-Փրինթինֆո, 2013):
Գրիգոր Պըլտեան, Շրջում (Երևան: Սարգիս Խաչենց-Փրինթինֆո, 2012):
Գրիգոր Պըլտեան, Շրջում (Երևան: Սարգիս Խաչենց-Փրինթինֆո, 2012):
Գրիգոր Պըլտեան, Պատումներ, հ.1, (Երևան: Սարգիս Խաչենց-Փրինթինֆո, 2012):
Գրիգոր Պըլտեան, Մանտրաներ (Երևան: Սարգիս Խաչենց-Փրինթինֆո, 2010):
Եղիա Տէմիրճիպաշեան, Հրայրք մութին (Իսթամբուլ: Ժամանակ, 2009):
Գիտաժողովներ
Party Democracy and Populism in the Countries of Eastern Partnership, Konrad Adenauer Foundation (կազմ.):
Soviet– Post-Soviet– Post-Post-Soviet: Imperial Legacy, National Construction and Eastern Partnership, the Konrad Adenauer Foundation and the Armenian Research Center in Humanities (կազմ.), 2018:
Contemporary Armenian Writing and the Parameters of Literary, Armenian Studies Program at US Berkeley (կազմ.), 2018:
Չարենցյան ընթերցումներ, Երևանի պետական համալսարան (կազմ.), 2017:
Critical Approaches to Armenian Identity in the 21st Century: Vulnerability, Resilience, and Transformation, Hrant Dink Foundation and Hamazkayin Armenian Educational and Cultural Society (կազմ.), 2016:
Presumed Autonomy: Literature and Art in Theory and Practice, Stockholm University (կազմ.), 2016:
Մաթևոսյանական ընթերցումներ, Երևանի պետական համալսարան (կազմ.), 2016:
Krikor Beledian and Modern Armenian Literature, Institut National des Langues et Civilisations Orientales (կազմ.), 2015:
Ժամանակակից արձակի հիմնախնդիրները, ԵՊՀ-Համազգային կրթական միություն (կազմ.), 2013:
Diasporas: Exploring Critical Issues, Inter-Disciplinary Net Project (կազմ.), 2012:
Sweet 60s/Sweet Confusions, AICA Armenia and Anadolu Kültür (կազմ.), 2012:
Հակոբ Օշական, ԵՊՀ-Համազգային կրթական միություն (կազմ.), 2011:
Yeghishe Charentc and World Literature, Slavonic University of Armenia (կազմ.), 2010:
Դասընթացներ
Ֆրանսահայ գրականության պատմություն (ԵՊՀ, Հայ բանասիրության ֆակ., բակալավրական ծրագիր)
20-րդ դարի գրականության պատմություն (ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակ., բակալավրական ծրագիր)
Արևմտահայ գրականությունը օսմանյան տիրապետության շրջանում (ԵՊՀ, Արևելագիտության ֆակ., բակալավրական ծրագիր)
Ընթերցման տեսություն (ԵՊՀ, Հայ բանասիրության ֆակ., մագիստրոսական ծրագիր) 20-րդ դարի եվրոպական քննադատական տեսությունները (ԵՊՀ, Հայ բանասիրության ֆակ., մագիստրոսկան ծրագիր)
Տեքստի ընթերցում և խմբագրում (ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակ., մագիստրոսկան ծրագիր)
Գրականագիտություն և գրաքննադատություն (Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա, Կերպարվեստի ֆակուլտետի Արվեստաբանության բաժին, բակալավրական ծրագիր)
Հայոց լեզու և գրականություն (ՀԱՀ, Ընդհանուր կրթության ծրագիր)
Հայ գրականությունը համաշխարհային գրականության համատեքստում (ՀԱՀ, Ընդհանուր կրթության ծրագիր)
Աննա Գալստյանն արվեստաբան է, արվեստագիտության թեկնածու, Հայաստանի գեղարվեստական պետական ակադեմիայի դոցենտ: 2005 թվականին ավարտել է նույն հաստատության Կերպարվեստի պատմության և տեսության բաժինը: Պաշտպանել է Արշիլ Գորկին ամերիկյան քննադատության պատմության մեջ թեկնածուական թեզը: Դասավանդում է նույն հաստատությունում: Համադրել է մի շարք ցուցահանդեսներ, հանդես եկել գիտական հոդվածներով և հրապարակումներով: Առ այսօր շարունակում է ուսումնասիրել Արշիլ Գորկու քննադատության կայացման խնդիրները: Ներկայումս «Որբություն և հեղափոխական քաղաքականություն. Ադո Ադոյանի ճանապարհը» թեմայով ներգրավված է Հովհաննիսյան ինստիտուտի Մշակույթ և արդիականացում հետազոտական նախագծում: Գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է մշակույթի տեղական և միջազգային պրակտիկաների համադրման փորձառությունների, մոդեռնիզմի և ժամանակակից արվեստի արտիկուլացիաների, հայ արդի հասարակական մտքի առաջացման և զարգացման ուղիների, հայ ժամանակակից արվեստի կրթության ուսումնասիրությունը:
Հոդվածներ և հրապարակումներ
«Վենետիկյան զբոսանքներ. Արշիլ Գորկու ծնունդը իտալական մշակութային իրականության մեջ», Քննադատական հանդես, 2018:
««Առանց Գորկու». կյանքի և արվեստի միջև», արտերիա մշակութային քննադատական կայք, 25.08.2017:
«Վերադարձ». Արշիլ Գորկու դերը խորհրդահայ մոդեռնիզմի կայացման գործում», Տարեգիրք (գիտական աշխատությունների ժողովածու) (Երևան, 2016), էջ 89-97:
«Ազգային մոդեռնիզմը որպես տարածական ընկալման ձև. Գաֆեսճեան արվեստի կենտրոնի «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 3՝ Բորիս Գալստյանի հավաքածու. Մինաս, Վրույր, Դեղձ Աշոտ» ցուցադրությունը», 168.ам, 6 նոյեմբերի 2016:
«Ֆորմալիստական քննադատության ժառանգությունը և Արշիլ Գորկու հայկականությունը», Տարեգիրք (գիտական աշխատությունների ժողովածու) (Երևան, 2012), էջ 102-106:
«Արվեստի քննադատությունը և արդիականությունը Շառլ Բոդլերի և Պիետրո Արետինոյի տեքստերում», ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երիտասարդ հայ արվեստաբանների գիտական հինգերորդ նստաշրջանի նյութեր (Երևան, 2011), էջ 67-72:
«Վարուժան Վարդանյանի վերադարձը», արտերիա մշակութային քննադատական կայք, 18.12.2011:
«Դիմանսիոնիզմի մանիֆեստը» տարածության և ժամանակի մեջ», ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երիտասարդ հայ արվեստաբանների գիտական չորրորդ նստաշրջանի նյութեր, (խմբ.` Ա. Աղասյան, Ա. Ասատրյան), (Երևան, 2009), էջ 51-59:
«Արշիլ Գորկու հայկականության բազմաթիվ աշխարհները», ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երիտասարդ հայ արվեստաբանների գիտական երրորդ նստաշրջանի նյութեր, (խմբ.` Ա. Աղասյան, Ա. Ասատրյան,), (Երևան, 2009), էջ 67-74:
«Մինաս Ավետիսյան. բնանկարների կարոտը», Արվեստ և Ժամանակ, թիվ 1-2, Գյումրի, 2008, էջ 27-31:
«Արշիլ Գորկին և Ալֆրեդ Բարրի քննադատությունը», Տարեգիրք (գիտական աշխատությունների ժողովածու) (Երևան, 2008), էջ 44-54:
«Արշիլ Գորկու արվեստի քննադատությունը Հարոլդ Ռոզենբերգի կողմից», Լրաբեր հասարակական գիտությունների, թիվ 3 (620), (Երևան, 2007), էջ 129-139:
«Արշիլ Գորկին Քլեմենտ Գրինբերգի քննադատության մեջ», Գարուն, թիվ 7-8, 2006, էջ 118-127:
«Արշիլ Գորկու 1920-ական թթ. ստեղծագործությունը քննադատության պատմության մեջ», Տարեգիրք (գիտական աշխատությունների ժողովածու) (Երևան, 2006), էջ 63-70:
Հանրային դասախոսություններ
Եղբայրություն և որբություն. Արշիլ Գորկին Երևանում, Լոֆթ (կազմ.), 2020:
Femme fatale և այլ կանայք. այլության վախին ընդառաջ, Լոֆթ (կազմ.), 2018:
Ֆրիդայի դրախտի ճանապարհը, Լոֆթ (կազմ.), 2017:
Եվրոպական մոդեռնիզմի և ամերիկյան ավանգարդի արանքում. Արշիլ Գորկու «Գայթակղիչի օրագիրը», Միրզոյան գրադարան (կազմ.), 2016:
Գիտաժողովներ
Դիմանսիոնիզմի մանիֆեստը տարածության և ժամանակի մեջ, Արվեստի ինստիտուտի երիտասարդ հայ արվեստաբանների գիտական չորրորդ նստաշրջան, ՀՀ ԳԱԱ (կազմ.), 2009:
Արշիլ Գորկու հայկականության բազմաթիվ աշխարհները, Արվեստի ինստիտուտի երիտասարդ հայ արվեստաբանների գիտական երրորդ նստաշրջան, ՀՀ ԳԱԱ (կազմ.), 2008:
Արշիլ Գորկու հայկականության բազմաթիվ աշխարհները, ՀՀ Մշակույթի նախարարություն (կազմ.), 2008:
Մեջտեղում. Արշիլ Գորկին և ամերիկյան մոդեռնիստական քննադատությունը, UCLA համալսարան (կազմ.), 2008:
Դասընթացներ
Արդի և ժամանակակից արվեստի պատմություն (ՀԳՊԱ, Կերպարվեստի ֆակուլտետի Արվեստաբանության բաժին, բակալավրական ծրագիր)
Արվեստի քննադատության պատմություն (ՀԳՊԱ, Կերպարվեստի ֆակուլտետի Արվեստաբանության բաժին, բակալավրական ծրագիր)
Մինչկոլումբոսյան Ամերիկայի և Աֆրիկայի արվեստի պատմություն (ՀԳՊԱ, Կերպարվեստի ֆակուլտետի Արվեստաբանության բաժին, բակալավրական ծրագիր)
Արվեստի կրթության պատմություն (ՀԳՊԱ, Կերպարվեստի ֆակուլտետի Արվեստաբանության բաժին, բակալավրական ծրագիր)
Լուսին Շաբոյանն արվեստաբան է, Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի հետազոտող։ 2020 թվականին ավարտել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի պատմության և տեսության բաժինը՝ պաշտպանելով «Հայ արվեստի հիմնարկման փորձերը խորհրդային 1920-ականներին» վերնագրով ավարտական աշխատանքը։ Այժմ ուսանում է նույն բաժնի մագիստրոսական ծրագրում։ 2016-2017 թթ. աշխատել է Մարտիրոս Սարյանի անվան տուն-թանգարանում որպես կամավոր։ Աշխատակցել է Էրիկա Դոսսի՝ Քսաներորդ դարի Ամերիկյան արվեստը գրքի թարգմանական աշխատանքներին (թրգմ.՝ Վարդան Ազատյան)։ 2021-2022 թթ. աշխատել է Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտում որպես գրադարանավար։ Այժմ նույն ինստիտուտում «Խորհրդային 1920-ականների մշակութային քաղաքականության մարտահրավերները հայ արվեստի հիմնարկման ճանապարհին» թեմայով հետազոտությամբ ներգրավված է Մշակույթ և արդիականացում հետազոտական նախագծում։ Հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է 19-րդ դարի արևելահայ քննադատական մտքի պատմությունը, արվեստի փիլիսոփայությունն, ինչպես նաև Հայաստանի Առաջին հանրապետության և Խորհրդային Հայաստանի մշակութային հաստատությունների կայացման գործընթացները։
Աննա Համբարձումյանն արվեստաբան է, Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի հետազոտող: Ավարտել է Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի բակալավրական ծրագիրը: 2014 թվականին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Կերպարվեստի պատմության և տեսության ամբիոնում պաշտպանել է մագիստրոսական ատենախոսություն՝ նվիրված 1920-ական թվականների գրական հանդեսներում պրոլետարական արվեստի խնդիրներին: Այժմ ուսանում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոնոմիական ֆակուլտետի Օրգանական գյուղատնտեսություն բաժնի մագիստրատուրայում՝ իրականացնելով գիտափորձ ցածր բերրիություն ունեցող հողերի վրա օտարածին և տեղական մշակաբույսերի ազդեցության վերաբերյալ: 2020-2021 թթ. համագործակցում է «Անկյունաքար» և «Էդիթ Պրինտ» հրատարակչությունների հետ: Հովհաննիսյան ինստիտուտին աշխատակցել է «Ներքին գրոց» մատենաշարի՝ Միսաք Խոստիկյանի Դավիթ փիլիսոփան (Երևան: Հովհաննիսյան ինստիտուտ, 2021) գրքի շրջանակում: Այժմ «Հայ հանրապետականության ավանդույթը. Մադրասի խմբակի ազատագրական գաղափարաբանությունը և տեսողական մշակույթը» թեմայով ներգրավված է ինստիտուտի Մշակույթ և արդիականացում հետազոտական նախագծում: Գիտական հետաքրքրություններն ընդգրկում են 18-20-րդ դարերի հայ գրքարվեստն ու հայերի տպագրական գործունեությունը, անգլիական արվեստն ու գրականությունը:
Հոդվածներ
Համբարձումյան Աննա, «Պրոլետարական արվեստի խնդիրները 1920-ական թթ. գրական հանդեսներում», Գեղարվեստի ակադեմիայի տարեգիրք, արվեստագիտական և հումանիտար հետազոտություններ, N 2-3, 2014/2015, էջ. 179-199: