Վոլտերի և Ռուսոյի արձանները 1795 թվականին Մադրասի հնդկահայ գաղութում կազմակերպված ցուցահանդեսում

 

Նախախորհրդային թե՛ արևմտահայ թե՛ արևելահայ պարբերական մամուլը լի է Ժան-Ժակ Ռուսոյի անունը շոշափող տարատեսակ հրապարակումներով ու հոդվածներով։ Դրանց մեծամասնության միջով կարմիր թելի նման անցնում է հայ իրականության արդիացման, հայերի՝ արդիության ճանապարհը բռնելու հիմնահարցը։ Ռուսոն հանդես է գալիս իբրև մի մտածող, ում գաղափարներն ի զորու են նպաստել մեզանում քաղաքական-հասարակական արդի իրականություն հաստատելուն, կրթությունն ու մանկավարժությունն արդի հունի վրա դնելուն, արդի գրականություն մշակելուն։ Այս ետնաբեմին շատ հետաքրքիր, եթե անգամ տարօրինակ ու անսպեսելի է այն հայացքը, որի անկյան տակ ժնևցի փիլիսոփան երևան է գալիս առաջին հայ պարբերականում՝ 18-րդ դարի վերջին լույս տեսնող Մադրասի Ազդարարում։ 1795 թվականին պարբերականում տարածված մի հայտարարությունից տեղականում ենք, որ ոմն Գրիգոր Մարգար Խալդար (Խալդարյան) նախաձեռնել է վերջին տարիներին ապրած տարբեր հանրահայտ դեմքերի, այդ թվում Վոլտերի և Ռուսոյի արձանների վճարովի ցուցահանդես։ Ֆրանսիական մեծ հեղափոխության տարիներին ձեռնարկվող այս ցուցահանդեսում տեղ են գտնում ոչ միայն դրա հետ սերտորեն կապված այնպիսի անձիք ինչպիսիք են Լուի 16-րդը, կոմս Միրաբոն, Ռուսոն և Վոլտերը, այլև, օրինակ, Բաստիլի բերդի մանրակերտը։ Աշխարհի մեկ այլ ծայրում քաղաքական փոթորկահույզ իրադարձություններին զուգահեռ, դրանում ներգրավված անունների ու վայրերի հնթացս շահարկման փորձը վկայում է միջազգային վաճառական ավանդույթի շրջանակներում հայ իրականության արդիացման ուրույն դրսևորման մասին։ Ուշագրավ է, որ հայ պարբերական մամուլում Ռուսոյի այս թերևս առաջին հիշատակման առիթը ոչ թե Ռուսոյի գաղափարները կամ փիլիսոփայությունն է, այլ՝ նրա հռչակը և դրա օգնությամբ գումար վաստակելու հեռանկարը։

Հրապարակվում է ըստ՝  Ազդարար, 1795, թիվ 14, էջ 546-548։ Պահպանել ենք բնագրի ուղղագրությունն ամբողջությամբ։

 

Գրիգոր Մարգար Խալդարս համարձակիմ յայտնելս

Գրիգոր Մարգար Խալդարս համարձակիմ յայտնելս հասարակութեան զի ձուլացու բնական նմանութեանց և տեսարանք, իսկապէս զանազան քաղաքացն այնոցիք որք յառջագոյն բացեալ կայր ’ի յայգուն մստր Մակէ այժմս բերեալէ ’ի սեաւ բերդն մադրասիս ’ի տանն յորում նախապէս բնակած էր մստր Ուլքինսէն օրինագէան յատկութիւնք ձուլացուացն այսոքիքեն:

   ա Լուիս վեշտասան երրորդ թագաւորն ֆրանցայու,

   ա Որդին նորին Դաֆին

   բ Եղբայրք նորին Կօնտ պրօվէնս և Կօնտդէ արտօյես

   բ Կանայք ’ի վեր Կօնտացն:

   ա Դքսուհի Պօլի գնայ

   ա Յովսէփ Երկրորդ Կայսր Ալէմանու

   ա Կօնդ նօռթի Կայսր Ռուսիու:

   ա Ֆէրդրիկ Թագաւոր Պրուսացւոց

   բ Հէնրի Չորորդ և Երկրորդն Իւրսուլի

   ա Մարքէզ Լաֆայէթ Յիշխան ֆռանցու

   ա Կօնտ Միրաբօյ մինն ի Առաջիկայ Նասիօնալ Կօնվէրսիօնի Ֆռանսայու

   ա Աբէ Մրվրի ծպ ’ի վերն:

   բ Վօլտեր և Ռօսիոյ Գերայ յռջակ  յեղինակ այսինքն գրողք գրեանց ֆռանսայու

   ա Պէտիօն իշխանապետն Պարիսու

բովանդակնեն ժը ձուլացուք և այնքան կարելի արվեստիւ յօրի մնեցեալ մինչ զի նմանին բոլորովին նախայգաղափառացն նոցին և են զգեցեալք սովորական զգեզտս իւրեանց և բազմեալ ի սեղանոյ:

   ա  Նմանութիւնն բանտին Պարիսու որ կոչի Բաստիլ որոյ ներքոյ տեսանի զգլուխն ֆուլօն երկրորդեն Ֆռանսոյ և նմանի գլխոյ նորոգ յատեցելու և արեանն նորոյ հոսեցելոյն երկիր: Մեծ Քաղաքն Լօնդօնու երկայ կերպ և զճրաքունս ’իվայր կարմնջուն երևի և այնքան գեղեցիք որպէս թէ տեսանէ ոք զբնական տեղին:

Մեծ Եկեղեցիս Սուրբ Պօղոսի ’ի Լօնդօն ’ի Պատկերիս այսորիկ յատկայպէս տեսանալիէ զպարզութիւնն Լուսնոյ ’ի վերայ պարսպայ նորայ և այնքան բնական մինչ ոչ կարէ ոք տեսանել թարց գոհաբանելոյ զարվեստաւորն:

Քաղաքն Փարիս ամ վայելչութը իւրոյ

Քաղաքն Տէնէս [զԼուսատանց] երևին և տեսանելիէ Պարոնայք և

Տիկնայք ’ ի դրունս նորին

Մեծ Քաղաքն Հռօմ թէ յնագուն և թէ նորոյս ’ի յառաջին տեսանի Պալատն Ջուլիուս [Յէլարին] և Մեծ Պալատ մի Դատաստանի զՊալատն ճարտարութեան ’ի Հօռօմ

Զալէկոծութիւնն ’ի Վէռնէտ և զկորուստ Նավուն միոյ ’ի գիշերի տեսանէ աստ Կին մի զոր զերծեալ ’ի Նաւաբեկութե ջեռնու մերձ հրոյ:

Ելն Արեգական

Նավօն տեղիս ’ի Հռօվմ:

Քաղաքն վէնէս:

Հռդեհ ’ի կողմն Սան Ֆիլիպ:

Ճանապարհ ալպից Այսինքն լերանց ինչ:

Զճրագալուցս վէրսալիու յաղագս հանդիսաւորելոյ զամս նմանութեանն Լուիս Վեշտասան Երրորդին:

Կաստէլն Ուպտօն Արքային Անգլիու:

Սուրբ Պետրոսի Զեկեղեցին ’ի Հռովմ:

Քաղաքն Ամստրդամ:

զՀռչակաւոր Յիւանդանոցն Գրենուիչի:

Քաղաքն Նապլէս:

Եվ պատրաստիւն լինելոց վասն տեսութե հասարակաց յետ Յամիրայ հինգ երրորդ օր ամսոյն երկիցս ’ի շաբաթն այսինքն աւուր երեք շաբաթին և շաբաթին երեկոյ ան եօթն ժամուն մինչև ցինն ժամ, նայ և յայտնէ զի եթէ իցէ ոք որ ցանկասցի առանձին զնոյն տեսանել շնորհ արարեալ մի օր յառաջ յայտնեսցէ ’ի վար յիշեալ Գրիգոր Մարգար Խալդարիս զի ունիցի նա ժամանակ պատրաստելոյ զպատշաճին:

Վասն տեսանողաց զվիճակս յաստատեալէ զի ով ոք որ ցանկացէ մտանել ’ի տեսութիւնն պարտէ ունիլ վիճակ մի, զի թարց յայնմ ոչ թողուն նմա ’իներս, և գինն իւրաքանչիւր վիճակիէ մին Հուն աստեղ, և վաճառի վիճակն ’ի մի և նոյն սունն Յարկաւոր համարէ յաւել ևս յայտնել զի ասացեալ տեսուիքն մնալոցեն աստ մինչև զվերջ Արեամ ամսոյն և յետ այնու առաքելոցէ յայլ երկիր:

 

Մադրասումս Դամայ 30: Յամի Տեառն 1795: