Նախաբան
«Ստալինյան մարքումները» պատմագիտության մեջ լայն տարածում ունեցող ձևակերպում է:[1]Ի սկզբանե «մաքրումը» («чистка») խորհրդային քաղաքական բառապաշարում «կուսակցական շարքերի մաքրում» արտահայտության հապավումն էր, որը հետագայում պատմականորեն փոխվեց՝ նշելով կուսակցական և պետական իշխանության զավթման ստալինյան քաղաքականությունները: Տե՛ս, օրինակ, J. Arch Getty, Origins of the Great Purges: The Soviet Communist Party Reconsidered, 1933–1938 (Cambridge: Cambridge University Press, 1987), էջ 38-48: Այն նշում է 1920-ականների երկրորդ կեսից սկսած Իոսիֆ Ստալինի իշխանության հաստատման ճանապարհը բացած քաղաքական մեթոդները, որոնք հանգեցրին 1936-1938 թվականների «Մեծ տեռորին»:[2]Պատմագիտության մեջ հայտնի 1930-ականների «Մեծ տեռորը» կամ «Մեծ (ստալինյան) մաքրումներն» այսօր էլ միջազգային գիտական ուսումնասիրությունների կիզակետում է, տե՛ս, օրինակ, Robert Conquest, The Great Terror: A Reassessment (Oxford: Oxford University Press, 1990); J. Arch Getty, Roberta T. Manning (խմբ.), Stalinist Terror: New Perspectives (New York: Cambridge University Press, 1993); James Harris, The Great Fear: Stalin’s Terror of 1930s (Oxford: Oxford University Press, 2017); Андрей Сульдин, 1937. Большой террор. Хроника одного года (Москва: АСТ, 2022): Հայաստանում «Մեծ տեռորի» ուսումնասիրման ուղղությամբ արժեքավոր հատոր է Հրանուշ Խառատյանի, Գայանե Շագոյանի, Հարություն Մարությանի և … կարդալ ավելին Սակայն սույն հետազոտության շրջանակում «մաքրումների»՝ իբրև պատմական իրադարձի փաստը չէ միայն, որ մեզ հետաքրքրում է: «Մաքրումներն» առավելապես մեզ երևում են իբրև քաղաքական հակում՝ հակում դեպի մաքրությունն ու զտումը: Ի՞նչ կարող է բացահայտել 1920-ականների վերջին և 1930-ականների սկզբին հաստատված ստալինյան քաղաքականությունների ուսումնասիրումը, եթե այդ քաղաքականությունները դիտարկենք իբրև մաքրության քաղաքականություն:[3]Հետազոտական աշխատանքի ընթացքում չգտնվեցին առանձին նյութեր, որոնք ստալինյան քաղաքականությունները քննարկում են հենց այս անկյան տակ: Հարցի առաջադրումն ինքնանպատակ չէ: Ստալինյան քաղաքականությունները մաքրության հասկացությամբ ըմբռնելն է, որ միաժամանակ հատուկ դիտակետ է դառնում 1920-ականների երկրորդ կեսին մեկնարկած ստալինյան մշակութային հեղափոխության քննարկման ու վերամտածման համար:[4]Հիշատակել է պետք, որ մասնավորապես 1928-1931-ի ընթացքում Ստալինի ձեռնարկած «մշակութային հեղափոխությունը» պատմագիտության մեջ ուսումնասիրությունների այս կամ այն չափով հաստատված շրջանակ է նշում: Դեռ 1978-ին Շեյլա Ֆիցպատրիկի խմբագրությամբ լույս տեսած Մշակութային հեղափոխությունը Ռուսաստանում ժողովածուի առաջաբանում վերջինս նշում է. «Փոխանակ բացառապես կենտրոնանալու մշակույթում Կուսակցության միջամտության թեմայի վրա (նախընթաց արևմտյան ուսումնասիրությունների հիմնական թեման)՝ մենք նայել ենք, թե ինչ էր կատարվում մշակութային մասնագիտությունների … կարդալ ավելին Մաքրելն ու զտելը քաղաքական այն հասկացություններն էին, որոնք տասնամյակի կեսին ուղղակիորեն փոխադրվեցին մշակույթի դաշտ: 1920-ականների երկրորդ կեսին մշակույթի, կենցաղի ու վարքուբարքի հանդեպ գործադրված քաղաքական մաքրության սկզբունքի ուսումնասիրումը նոր անկյուն է բացում ստալինիզմի գաղափարական հենքը վեր հանելու համար:[5]Մշակույթի և ստալինյան քաղաքականությունների խնդիրների տեսակետից արժեքավոր է Շեյլա Ֆիցպատրիկի խմբագրությամբ լույս տեսած վերոնշյալ՝ Cultural Revolution in Russia հատորը, տե՛ս նաև Sheila Fitzpatrick, Everyday Stalinism: Ordinary Life in Extraordinary Times: Soviet Russia in the 1930s (Oxford: Oxford University Press, 1999); Kees Boterbloem (խմբ.), Life in Stalin’s Soviet Union (London: Bloomsbury Academic, 2019); Lewis Seigelbaum և Andrei Sokolov (խմբ.), Stalinism as a Way of Life: A Narrative in Documents (New Haven: Yale University Press, 2000): Ռուսաստանում ստալինիզմի ուսումնասիրման ուղղությամբ մեծ աշխատանք է տանում «Ելցին» կենտրոնը, որի մասնակցությամբ իրականացվող «ստալինիզմի պատմություն» նախագծի … կարդալ ավելին Անշուշտ մեր խնդիրը չէ բառերի ու հասկացությունների համընկնման մակարդակում առաջ քաշված հետազոտական հարցը լուծված համարելը: Բուն խնդիրն է, թե ինչպես է հնարավոր որսալ քաղաքական մաքրության սկզբունքների փոխադրման բարդ ընթացքը կենցաղի ու մշակույթի ոլորտ: Հենց այս մտահոգությունն է մեր հետազոտության համար առանցքային դարձնում 1920-ականների երկրորդ կեսին ճարտարապետության շուրջ ծագած բանավեճերն ու առճակատումները Խորհրդային Հայաստանում:[6]Այս զարգացումներն առաջին անգամ չէ, որ դառնում են գիտական հետաքրքրության առարկա: Դրանց անդրադարձ գտնում ենք Լոլա Դոլուխանյանի՝ դեռևս 1978-ին տպագրված Из истории развития архитектуры Советской Армении в 20-е годы (Ереван: Издательство АН АрмССР, 1978) բրոշյուրում և 1980-ին հրատարակված Архитектура Советской Армении: 20-е годы (Ереван: Советакан грох, 1980) մենագրությունում: 2000-ականներին արդեն 1920-ականների ճարտարապետական զարգացումները բյուրեղացնող այդ բանավեճերի ու 20-ականների ավանգարդ ճարտարապետության շուրջ խոսակցությունը կրկին հրապարակ եկավ … կարդալ ավելին
1928-ին դեռևս Մոսկվայի բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական արվեստանոցների (Վխուտեմասի) ուսանող երիտասարդ նկարիչ, ճարտարապետ Միքայել Մազմանյանը Երևանի Խորհրդային Հայաստան պաշտոնաթերթում տպագրված իր մի հոդվածում այսպես է փաստարկում նոր՝ խորհրդային ճարտարապետության նշանակության օգտին. «Հոկտեմբերյան հեղափոխությունը …. զտեց ճարտարապետությունը հին ոճերից և առաջ մղեց կառուցողական նոր սկզբունքներ: Ճարտարապետությունը դառնում ե նոր կենցաղն ու սոցիալիստական շինարարությունը կազմակերպող գործոններից մեկը»: Մազմանյանը հավելում է. «Պրոլետարիատի դիկտատուրայի յերկարատեվ շրջանում ճարտարապետությունը չի կարող չենթարկվել դասակարգային պայքարի որենքներին» (ընդգծումը՝ Մազմանյանի):[7]Միքայել Մազմանյան, «Ճարտարապետության յեվ վոճի մասին», Խորհրդային Հայաստան, 28 հունիսի 1928 թ.: 1928-ին՝ ստալինյան առաջին հնգամյակի մեկնարկին, Մազմանյանի հնչեցրած այս պնդումն ինքնին նշանային է: Ի վերջո, հնգամյակի մեկնարկով հրահրված դասակարգային պայքարի սրման սկզբունքն էր, որ ընկած էր «ստալինյան մաքրումների» հիմքում:
1928-ին ստալինյան առաջին հնգամյակով սկսված երկրի արդյունաբերականացումը ներկայացվում էր իբրև իսկական հեղափոխություն.
Երկրի ներսում դա «մշակութային հեղափոխություն» էր, «դասակարգերի պատերազմ» («…մեր դասակարգային թշնամիները գոյություն ունեն: Եվ ոչ միայն գոյություն ունեն, այլև աճում են, փորձելով հանդես գալ Խորհրդային Միության դեմ»,- պնդում էր Ստալինը 1928-ի մայիսին) և պայքար միջազգային մասշտաբով սոցիալիզմի գոյությունը պահպանելու համար։[8]Տե՛ս Николя Верт, История Советского государства. 1900-1991 (Москва: Весь мир, 2002), էջ 218: Ստալինյան առաջին հնգամյակի մասին տե՛ս, օրինակ, Верт, История Советского государства, էջ 216-223; Джузеппе Боффа, История Советского Союза, h. 1 (Москва: Международные отношения, 1990), էջ 329-346: Հայաստանում մեկնարկած հնգամյա պլանի մասին տե՛ս Վլադիմիր Ղազախեցյան, Հայաստանը 1920-1941 թթ. (Երևան: Պատմ. ինստ., 2006), էջ 347-455:
Հենց այդ թշնամիների դեմ հայտարարված պայքարն էր, որ իրականացվում էր քաղաքական բռնություններով ու ճնշումներով: Ստալինյան հեղափոխության ալիքը թե՛ մաքրում էր կուսակցությունն «անհարազատ տարրերից», թե՛ վերացնում էր գյուղացիությունն իբրև դասակարգ, թե՛ անխնա կերպով երկիրը զրկում էր հին կադրերից և մասնագետներից, այսպես կոչված «հին տեխնիկական ինտելիգենցիայից»:[9]Տե՛ս Верт, История Советского государства, էջ 185-229:
Քաղաքական այս հետնախորքին Մազմանյանի հոդվածից մեջբերումներն ակներև են դարձնում, թե սրված դասակարգային պայքարի սկզբունքին ենթակա՝ «զտված» ճարտարապետությունն ինչպես էր դառնում նոր կենցաղը երաշխավորող գործոն: Ակնհայտորեն 1920-ականների երկրորդ կեսին նոր՝ պրոլետարական ճարտարապետության ստեղծման նպատակ հետապնդող ճարտարապետը քաղաքական իրադարձության վկայակոչմամբ է արձանագրում ճարտարապետության «զտումը»: Եվ այս անելու Մազմանյանի համոզմունքն այն էր, որ դասակարգային պայքարի օրենքները դարձել են ճարտարապետության զարգացման օրենքներ:
Անտեսել չի կարելի, որ 1928-ին Մազմանյանի մարտական գրելաոճը ելնում էր 1920-ականների երկրորդ կեսին հաստատվող ստալինյան քաղաքականությունների հռետորաբանությունից ու առաջին հնգամյա պլանի գործարկման քաղաքական պահանջից: Այսպիսով, նոր ճարտարապետությամբ կենցաղը վերակառուցելու ու ճարտարապետությունը սրված դասակարգային պայքարի օրենքներին ենթարկելու Մազմանյանի մարտակոչը հնչում է դեռևս տասնամյակի սկզբին գործարկված Նոր տնտեսական քաղաքականությունից (ՆԷՊ-ից) հրաժարման ու ստալինյան հնգամյակի մեկնարկի սահմանագծին:[10]1920-ականների սկզբին Նոր տնտեսական քաղաքականության հաստատման և 1927-28-ին դրանից հրաժարման մասին տե՛ս Верт, История Советского государства, էջ 176-185, 200-209; Боффа, История Советского Союза, էջ 153-328: Տե՛ս նաև Ղազախեցյան, Հայաստանը 1920-1941 թթ., էջ 204-227; 260-317:
Պատահական չէ, որ նույն՝ դասակարգային պայքարի սրման տրամաբանությամբ 1920-ականների երկրորդ կեսին Հայաստանում մեծամասնական առաջին ղեկավար գործիչների դեմ աջ-ազգայնական թեքման դրոշի տակ սկսված արշավն իր արձագանքը գտավ նաև ճարտարապետության մեջ:[11]Հայաստանում աջ-ազգայնական թեքման մեջ մեղադրում էին այն քաղաքական գործիչներին, որոնք դեռևս 1920-ականների սկզբից արտահայտվում էին Հայաստանի տեղական առանձնահատկությունները հաշվի առնելու, գյուղի սոցիալիստական վերակառուցման ավելի դանդաղ ընթացքի անհրաժեշտության օգտին: Ներկուսակցական խմորումներում Հայաստանում կուսակցության ստալինացման մեկնարկային կետ դարձավ 1927-ի ամռանն Աշոտ Հովհաննիսյանի՝ Կենտրոնական կոմիտեի քարտուղարի պաշտոնից հեռանալը: Այս մասին տե՛ս Ղազախեցյան, Հայաստանը 1920-1941 թթ., էջ 325-327: Մազմանյանի ու երիտասարդ մյուս ճարտարապետների՝ Գևորգ Քոչարի, Կարո Հալաբյանի, Հովհաննես Մարգարյանի թիրախում հայտնվեցին ավագ սերնդի այն արվեստագետներն ու ճարտարապետները, որոնք գործում էին հին ղեկավարության աջակցությամբ և հովանավորությամբ. քննադատության կիզակետում էր մասնավորապես Ալեքսանդր Թամանյանը:[12]Տիպական է, որ երիտասարդների ու ավագների միջև անգամ սերնդային տարբերությունը, որ կողմերն իրենք երկուստեք հրապարակ էին բերում, միաժամանակ քաղաքական, իդեոլոգիական կողմնակցության հղում էր դարձել: Տեքստում ճարտարապետների կամ քաղաքական գործիչների միջև տարիքային տարբերությունը, ուրեմն, մեր առաջ քաշած մոտեցումը չէ: Այդ տարբերությանը տեղ տալիս մեծ հաշվով ելնում ենք 1920-ականների մտայնությունից: Եթե, օրինակ, ոմն ինժեներ Մ. Մելիքյանը շեշտում էր, որ ամենալուրջ ուշադրությունը պետք է դարձնել, որպեսզի «նորերը [մասնագետները] չընկնեն հների ազդեցության տակ … կարդալ ավելին Հատկապես քննադատվում էին ավագ սերնդի ճարտարապետների կողմից «հայկական ոճի» վերստեղծման փորձերը, որոնք, Գևորգ Քոչարի գնահատմամբ, կատարվում էին նախկին ղեկավարության «ջերմ աջակցությամբ»:[13]Քոչարը «հայկական ոճի» վերստեղծման աջակիցներին մասնավորապես բնորոշում է իբրև «ազգային ոճի մոնոպոլիստներ»: Տե՛ս Գեորգ Քոչար, «Մի անհաջող փորձ ճարտարապետական վոճի խնդրում (պատասխան ընկ. Ա. Կ.-ին)», Նոր ուղի, 1929, թիվ 1, էջ 329: Պատմականորեն «հայկական ոճ» հղացքի ի հայտ գալու հետագիծը տե՛ս Վարդան Ազատյան, Արվեստաբանություն և ազգայնականություն. Հայաստանի և Վրաստանի միջնադարյան արվեստները 19-20-րդ դդ. Գերմանիայում (Երևան: Ակտուալ արվեստ, 2012): «Հայկական ոճի» վերստեղծման այդ փորձերը Մազմանյանը համարում էր «իդեոլոգիական կոնտրաբանդա»:[14]«Մեր ճարտարապետության ուղին», Խորհրդային Հայաստան, 6 հունվարի 1929 թ.: Երիտասարդ ճարտարապետների համար «ճարտարապետական ֆորմայի հարցերը» նույնական էին «իդեոլոգիայի հարցերին»․ դրանք միևնույն հարցերն էին պարզապես։[15]Մազմանյան, «Ճարտարապետության յեվ վոճի մասին»: Այսպես ակնհայտ է դառնում, որ 1920-ականների երկրորդ կեսին ճարտարապետությունը փաստացիորեն դարձել էր մարտնչող ստալինիզմը գաղափարաբանորեն հաստատելու կոչված ճակատ:
«Միջնադարյան ֆեոդալական տարր» որակված «հայկական ոճի» դեմ դուրս գալու քայլն այլ բան չէր ենթադրում, քան «զտել ազգային կուլտուրայի ամեն մի հատվածը պրոլետարիատին անհարազատ ազդեցություններից»:[16]Մելիքյան, «Մեր շինարարության հիմնական խնդիրներից» և Մազմանյան, «Ճարտարապետության յեվ վոճի մասին»: «Զտման» այս հրամայականի արդյունքում ազգայինի ըմբռնումն ինքը երկփեղկվեց՝ ենթարկվելով սրված դասակարգային պայքարի սկզբունքներին. «իսկական ազգային» պետք է համարվեին միայն պրոլետարիատին դասակարգայնորեն հարազատ ժողովրդական ճարտարապետության ձևերն ու ոճը:[17]Մազմանյանը հայտարարում էր, որ «ազգը – դա պրոլետարիատն ու գյուղացիությունն ե»: Տե՛ս Մազմանյան, «Ճարտարապետության յեվ վոճի մասին»: Քաղաքական հրամայականով սեփական ավանդույթը մաս-մաս անելու, այն զատելու ու զտելու երիտասարդ ճարտարապետների նպատակադրումը մեզ երևում է իբրև «ստալինյան մաքրումների» գաղափարաբանության ճարտարապետական վկայակոչում:
Սակայն հարց է առաջանում՝ հնարավո՞ր է արդյոք քաղաքականության ու ճարտարապետության միջև այս բարդ փոխկապակցումներում տեսնել քաղաքական սկզբունքների փոխադրումը հենց կենցաղի ու մշակույթի ոլորտ: Նկատենք, որ քաղաքական օրակարգը որդեգրած նոր ճարտարապետության խնդիրների տեսանկյունից կենցաղի ուսումնասիրման մեր փորձն առաջին հայացքից մի զգալի չափով սահմանափակ է թվում: Ճարտարապետական խնդիրները քննելիս կենցաղը բարդ է որսալ իբրև ուսումնասիրման առանձին առարկա: Այն նախևառաջ երևան է գալիս իբրև քաղաքականության ու դրա սկզբունքները որդեգրած ճարտարապետության օրակարգերին ենթակա տիրույթ: Սակայն քաղաքականապես կենցաղը մաքրելու ստալինյան հրամայականը կարծես ինքնին ի հայտ է գալիս հենց կենցաղի երկրորդայնացման մեջ: Ուստի կենցաղի անտեսումը պետք է համարել ստալինյան քաղաքականությունների համար խիստ ախտանշային երևույթ:
Կենցաղի երկրորդայնացման այս քաղաքականությունը պարզ երևում է 1927-ին Կոմունիստական կուսակցության Երևանի կոմիտեի քարտուղար Դրաստամատ Տեր-Սիմոնյանի հայկական գյուղերի կենցաղին անդրադարձող հոդվածում: Խոսելով կառուցողական աշխատանքների թափին ու տնտեսության զարգացմանը զուգահեռ գյուղերի վերակառուցման պահանջի մասին՝ Տեր-Սիմոնյանը հայկական գյուղերը բնորոշում է իբրև «նախակենցաղ»:[18]Տե՛ս «Ընկեր Դրաստամատ Սիմոնյանի զեկուցումը «Արվեստի բնագավառում վարելիք մեր քաղաքականության մասին»», Խորհրդային Հայաստան, 12 հոկտեմբերի 1927 թ.: Այս բնորոշումը հատկանշական կերպով ցույց է տալիս, թե ստալինյան քաղաքական հայացքում հայաստանյան գյուղերի հաստատված կենցաղն ինչպես է արժեզրկվում՝ համարվելով «նախակենցաղ»՝ ուրեմն և զուրկ կենցաղից: Այս մոտեցումը մեծ հաշվով հուշում է, որ քաղաքականության ու կենցաղի միջև 1920-ականների երկրորդ կեսին անհաղթահարելի տարանջատում էր դրված: Կենցաղը վերափոխելու խնդրում քաղաքականությունն ակնհայտորեն չէր ելնում եղած պայմաններից ու հաստատված վարքուբարքից: Հակառակը՝ քաղաքական ուժն ազատվում, մաքրվում էր հին կենցաղից: Այս անկյան տակ դիտված, սույն հետազոտությունը ոչ այնքան բացահայտում է կենցաղի բուն փոփոխությունը, որքան այն վերևից ուժով փոխող քաղաքականության սրացումները: Վերջիններս որսալու, քաղաքականությամբ կենցաղը մաքրելու արարքը երևան բերելու խնդրին բախվելիս է, ուրեմն, որ առանցքում հայտնվում է ճարտարապետության հարցերի քննարկումը:
1920-ականների երկրորդ կեսի հայաստանյան ճարտարապետության շուրջ զարգացումները, որոնք էապես կապված են նաև Միքայել Մազմանյանի, Գևորգ Քոչարի, Հովհաննես Մարգարյանի, Կարո Հալաբյանի անունների հետ, իբրև մասնագիտական հետաքրքրությունների առարկա նորություն չեն: Ինչպես նշվեց, հատկապես 2000-ականներին ճարտարապետական այդ ավանդույթի վերաբացահայտման ուղղությամբ արդեն իսկ աշխատանք է տարվել:[19]Դրա օրինակ է արդեն հիշատակված մտայնությունը, որով 1950-60-ականներին «խորհրդային մոդեռնիզմի» վերելքն ուղղակի կապի մեջ է դրվում 1920-ականնների ավանգարդի ավանդույթի վերածնման հետ: Հիշատակենք նաև Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի նախաձեռնած «Հայ ճարտարապետներ» մատենաշարի մասին, որի առաջին գիրքը նվիրված է Միքայել Մազմանյանի ստեղծագործությանը: Տե՛ս Մ. Գրիգորյան, Ռ. Կուրթանջյան, Ե. Վարդապետովա, Միքայել Մազմանյան (Երևան: Կոլլաժ, 2020): Այլ հարց է, որ սույն հետազոտության խնդրի բերումով այդ ավանդույթին մոտենալու անկյունն է, որ, ըստ մեզ, վերանայման կարիք ունի:
1920-ականների ճարտարապետական խնդիրները քննարկելու տեսանկյունից առանցքային պետք է համարել 2014-ին Վենետիկի ճարտարապետական բիենալեի հայկական տաղավարի կատալոգի համար գրված Վարդան Ազատյանի տեքստը: Վերջինիս կատարած հետազոտական աշխատանքը թերևս առաջինն է, որ առաջադրում է 1920-ականների թամանյանական և ավանգարդիստական ճարտարապետություննները միևնույն՝ մոդեռնիստական ավանդույթի ներսում դիտելու հայացք: Այս հայացքն էական է մասնավորապես վերջին տասնամյակում 1920-ականների ճարտարապետության շուրջ հանրային քննարկումները հասկանալու համար: Թամանյանական և ավանգարդիստական ճարտարապետությունների շուրջ իր ելույթներում ու բանախոսություններում, օրինակ, Ռուբեն Արևշատյանը դրանք դիտարկում է իբրև «երկու տարբեր արդի ճարտարապետական դպրոցներ և մոտեցումներ», լայն իմաստով՝ «արդիականացման տարբեր մոդալություններ», «տարբեր արդիություններ»:[20]«Ճարտարապետական արդիություններ», https://bit.ly/3V0nsgS, այց՝ 8 հուլիսի 2022 թ. և Ռուբեն Արևշատյան, Աղասի Թադևոսյան, Հարություն Վերմիշյան, «Մշակութային հեղափոխություն», https://bit.ly/3ufJ1yt, այց՝ 8 հուլիսի 2022 թ.: Ձևակերպվող այս տարբերությունը Սարհատ Պետրոսյանը սրում է, իր հարցազրույցներից մեկում այն ներկայացնելով իբրև «դեբատ համեմատաբար պահպանողական ուղղության կողմնակիցների (որի կարկառուն ներկայացուցիչն էր Թամանյանը և մասամբ, որոշ վերապահումով, կարող ենք ասել, [Նիկողայոս] Բունիաթյանը) և երիտասարդների միջև, որոնք վերադառնալով [Մոսկվայից] փորձեցին իրենց ռեալիզացնել»:[21]«Ճարտարապետական արդիություններ», https://bit.ly/3V0nsgS: Պետրոսյանի գնահատմամբ «կոմունիզմի սկզբնական գաղափարի տրանսֆորմացիան, որ բերեց դեպի բռնատիրություն…. դրա տրանսֆորմացիայի արդյունքում երիտասարդները, այսպես ասած, չկարողացան շարունակել իրենց աշխատանքը և նորից «հաղթող» դուրս եկավ թամանյանական մոտեցումը»:[22]«Ճարտարապետական արդիություններ», https://bit.ly/3V0nsgS: Ինքնին հետաքրքրական է, որ Պետրոսյանի նշած կոմունիստական գաղափարն ու դրա տրանսֆորմացիայի արդյունքում հաստատված ստալինյան բռնատիրությունը չեն դիտարկվում որպես արդիականացման քաղաքական նախագծեր, որոնց իրենք՝ ճարտարապետներն անձնապես զինվորագրված են եղել: Ըստ էության, այս հայացքում չեզոքացվում են քաղաքականության ու ճարտարապետության այն բարդ փոխկապակցումները, որոնք ելնում էին հենց քաղաքական արդիականացման նախագծից ու դրա գործարկումից: Ըստ այդմ թե՛ թամանյանական, թե՛ ավանգարդիստական ավանդույթներն իբրև մեզանում արդիականացման դրսևորումներ դիտելով է, որ հնարավոր է դառնում դրանք բացահայտել իբրև քաղաքական կոնկրետ օրակարգերի ներսում ձևակերպվող ու ճարտարապետության ճակատում հետևողականորեն առաջադրվող դիրքորոշումներ:
1920-ականների ճարտարապետությունը քննող Վարդան Ազատյանի հետազոտական հայացքը հարցադրում է թամանյանական և ավանգարդիստական ճարտարապետությունները հակադրության սկզբունքով դիտարկելու մոտեցումը: Ավելին՝ հակադրությամբ մտածելու այսօրվա ձևն Ազատյանը քննելի է դարձնում հենց իբրև ստալինիզմի արդյունք:[23]Վարդան Ազատյան, «Մարտահրավերը», https://bit.ly/3V4EtXn, այց՝ 8 հուլիսի 2022 թ.: Ազատյանը դրա հիմքերը տեսնում է 1930-ականների սկզբին, և ուշադրություն հրավիրում պատմական այն դրվագի վրա, երբ տնտեսության մեջ «մեծ բեկում» կատարելու ու վերևից հեղափոխություն իրականացնելու ծրագրի արդյունքներից համապատասխան եզրակացություններ անելով՝ Ստալինը խոսում է «նոր իրադրության մասին»:[24]Տե՛ս Иосиф Сталин, «Год великого перелома. К XII годовщине Октября», ըստ՝ Cочинения, հ. 12 (Москва: Государственное издательство политической литературы, 1952), էջ 118-135; Иосиф Сталин, «Новая обстановка – новые задачи хозяйственного строительства. Речь на совещании хозяйственников, 23 июня 1931 г.», ըստ՝ Cочинения, հ. 13 (Москва: Государственное издательство политической литературы, 1952), էջ 51-80: Ստալինիզմի հաստատման պատմության վճռական այս դրվագների մասին տե՛ս, օրինակ, Верт, История Советского государства, էջ 209-209; Боффа, История Советского Союза, էջ 367-383: Նոր իրադրությունն այլ բան չէր, քան քննադատություն հին կադրերի հանդեպ գործադրված այն կոպիտ ու ժխտողական դիրքի, որը հենց «մեծ բեկմամբ» պայմանավորված քաղաքական դիրքորոշումն էր 1920-ականների վերջին: Ստալինյան հերթական այս շրջման արդյունքում է միաժամանակ, որ, ըստ Ազատյանի, ձևավորվում են այն սկզբունքները, որոնցով այժմ մեզ հայտնի է ստալինիզմը (վերադարձ ավանդույթին, վերադարձ պատմությանը, վերադարձ հումանիստական արժեքներին):[25]Ազատյան, «Մարտահրավերը», https://bit.ly/3V4EtXn: Դրա հետևանք է նաև այն, որ «ստալինիզմը մեզ հայտնի չէ ավանգարդ մտայնության խրախուսմամբ մշակույթում, արվեստում»:[26]Ազատյան, «Մարտահրավերը», https://bit.ly/3V4EtXn:
Ավանգարդիստների համար Թամանյանն ավանդապաշտ էր և դրանով իսկ քննադատելի: Սակայն ստալինյան շրջմամբ 1930-ականների սկզբին Թամանյանի հենց ավանդապաշտությունը դարձավ գնահատելի:[27]Ստալինյան այս շրջումը, ինչպես դիպուկ կերպով ցույց է տալիս Ազատյանը, ամրագրվեց սոցիալիստական ռեալիզմի հաստատմամբ: Տե՛ս Ազատյան, «Մարտահրավերը», https://bit.ly/3V4EtXn: Ավանդապաշտականի ու նորարարականի սուր հակադրությունն էր, որ 1920-ականների վերջում առաջ էին տանում երիտասարդ ավանգարդիստները ճարտարապետության մեջ. մի հակադրություն, որը, Ազատյանի մեկնաբանմամբ, «հրեշավոր փոփոխություն կրելով ոչնչացրեց իրենց [ավանգարդիստներին] և վեր հանեց, կրկին վերալեգիտիմացրեց նույն Թամանյանին և ավագ սերնդի ճարտարապետներին, որոնց դեմ էր մշակված 20-ականների վերջի «մեծ բեկումը» ճարտարապետության մեջ»:[28]Ազատյան, «Մարտահրավերը», https://bit.ly/3V4EtXn:
Ազատյանի այս հայացքն է, որ վեր է հանում 1920-ականների ճարտարապետական «երկու արդիությունները» հակադրության մեջ տեսնելու մեզ ժառանգված ձևի խնդրականությունը: Մյուս կողմից, այդ հակադրությունն առեարեսելն է հենց, որ միաժամանակ դառնում է ստալինիզմը հասկանալու մերօրյա մարտահրավերը.
Կա մարտահրավեր ստալինիզմն ըմբռնելու առումով և այն նենգ տրամաբանությունը, որով գործում է ստալինիզմը: Երբ մենք շարունակում ենք հակադրել ավանգարդիստներին և Թամանյանին՝ որպես նորարարներ և ավանդապաշտներ, պահպանողականներ և փորձարարական, նորարար հեղինակներ, մենք շարունակում ենք մնալ ստալինյան շրջանակի մեջ: Իսկ եթե նայում ենք 20-ականների կտրվածքով, մենք տեսնում ենք, որ և՛ Թամանյանը, և՛ իրեն պաշտպանող կոմունիստ գործիչները կիսում էին նույն մոդեռնիստական հենքը, ավանդույթը, իսկ ավանգարդիստները նույն նախագծի ռադիկալ դրսևորումն էին:[29]Ազատյան, «Մարտահրավերը», https://bit.ly/3V4EtXn:
Այս առումով հայկական արդիությունների պատմության մեջ 1920-ականների հեղափոխական նախագծից ծնված ու դրա հեղափոխական ներուժը յուրացրած ստալինիզմն ամենառադիկալ քաղաքական նախագծերից մեկը պետք է համարել: Ստալինյան շրջանակից դուրս գալու Ազատյանի նախանշած ճանապարհը շատ կոնկրետ դեպքի՝ 1920-ականների վերջի հայաստանյան արդի ճարտարապետության հակասությունները բացահայտելու օրինակով միաժամանակ հնարավորություն է տալիս մոտենալու ստալինիզմին՝ իբրև հայության արդիականացման փորձի ամենացավագին էջերից մեկին:
Ազատյանի հետազոտական աշխատանքը մեզ համար առանցքային է 1920-ականների երկրորդ կեսի ճարտարապետական խնդիրներն ու ստալինիզմի հետ դրանց բարդ փոխկապակցումները հասկանալու հարցում: Սակայն, սույն աշխատանքում Ազատյանի բացած հետազոտական ճանապարհը թեքվում է դեպի կենցաղի ուսումնասիրություն: Ի վերջո, ճարտարապետական խնդիրների քննարկումը մեզ համար առանցքային է այնքանով, ինչքանով դրանք օգնում են բացահայտելու ստալինյան «մաքրության» քաղաքականության առանձնահատկությունն ու ցույց տալու դեպի կենցաղի ոլորտ դրա փոխադրումը: Ազատյանի հոդվածում հստակ է, թե քաղաքական կուրսի փոփոխությամբ ինչպես է ճարտարապետությունը ենթակա դառնում սրված դասակարգային պայքարի ստալինյան սկզբունքին: Քաղաքականության ու ճարտարապետության սկզբունքների համընկնման կետում է, որ մեզ համար իբրև հետազոտական խնդիր է ձևակերպվում ստալինյան մշակութային հեղափոխությամբ օրակարգային դարձած կենցաղի վերափոխման ծրագիրը: Բացի այդ, 1920-ականների առաջին կեսի մշակութային հեղափոխության մեր ուսումնասիրությունը թույլ է տալիս վերանայել ազգային կոմունիստների և տասնամյակի երկրորդ կեսին հաստատված ստալինյան քաղաքականությունների միջև այն հակադրությունը, որ նկատելի է Ազատյանի հոդվածում:[30]Ազգային կոմունիզմ հասկացությունը փոխառել ենք Վարդան Ազատյանից, որով վերջինս նշում է Խորհրդային Հայաստանի առաջին ղեկավար կոմունիստների քաղաքականությունը: Տե՛ս Vardan Azatyan, «Disintegrating Progress: Bolshevism, National Modernism, and the Emergence of Contemporary Art Practices in Armenia», ARTMargins, 2012, թիվ 1, էջ 63: 1920-ականների առաջին կեսին ազգային կոմունիստների քաղաքական օրակարգին ու դրա շրջանակում մեկնարկած մշակութային հեղափոխությանն անդրադարձող մեր հետազոտությունը տե՛ս Իրինա Շահնազարյան, «Հարատևող հնի և հավակնոտ նորի միջև. կենցաղի և արվեստի արդիականացման փորձը 1920-ականների առաջին կեսին», էջ … կարդալ ավելին Կենցաղի վերափոխման քաղաքական ծրագրի մեր հետազոտությունը երևան է բերում դրանց միջև առկա ավելի բարդ կապեր: 1920-ականների սկզբին առաջին ղեկավար կոմունիստների (ինչպես օրինակ՝ Ալեքսանդր Մյասնիկյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Արտաշես Կարինյանի, Սահակ Տեր-Գաբրիելյանի և այլոց)՝ հաստատված կենցաղն ու վարքուբարքը վերափոխել հավակնող մշակութային հեղափոխության ծրագիրն արդեն իսկ ենթադրում էր գործի գցել ինքնամերժման այն տրամաբանությունը, որ տասնամյակի երկրորդ կեսին ճանապարհ պիտի բացեր ստալինյան մշակութային հեղափոխության համար: Այս հայացքը թույլ է տալիս ազգային կոմունիզմի ու ստալինիզմի քաղաքականությունները տեսնել ոչ այնքան հակադրության, որքան փոխակերպման բարդ ընթացքի մեջ:
Այս կերպ, ստալինյան արդիականացման նախագիծը մեզ երևում է իբրև հայերի արդիանալու ճանապարհին հառնած հերթական փորձաքար, որը հաղթահարելու համար սահմանված գինը դարձավ սեփական ավանդույթից, ժառանգված մշակույթից ու վարքուբարքից ուժով մաքրվելու պահանջը, ուրեմն և ինքնահրաժարման պահանջը: Այս իմաստով 1920-ականների երկրորդ կեսին կատարվող քաղաքական ու մշակութային իրադարձությունների հիմքում տեսանելի է ստալինյան նույն մոտեցումը: Ի վերջո, 1920-ականների երկրորդ կեսին Հայաստանում ազդարարված քաղաքական հաշվեհարդարներն ու մաքրումները նշում էին այն քաղաքական ղեկավարության ոչնչացումը, որը հայաստանյան կյանքի ու մշակույթի հետ գործնականում հարաբերվող քաղաքական մտքի ու գործի տեղական ավանդույթի մի օղակն էր: Այդ ղեկավարության անդամներից շատերը (Ալեքսանդր Մյասնիկյան, Սարգիս Լուկաշին, Ֆլորա Վարդանյան և այլք) կոմունիստական կուսակցություն էին մտել՝ թիկունքում ունենալով նախկին հնչակյան, դաշնակցական և սպեցիֆիկյան իրենց հարումներն ու կողմնակցությունները:[31]Այս մասին տե´ս Ազատյան, «Ժամկետն ընդդեմ ժամանակի»: Նման քաղաքական ուղի անցած կոմունիստի տիպական օրինակ է Աշոտ Հովհաննիսյանը, որի ազգային կուսակցությունից դեպի կոմունիզմ բարդ անցումն է երևան բերում Վարդան Ազատյանն իր ««Ոչ եղիցի չեղեալ, զոր ինչ եղևն». Աշոտ Հովհաննիսյանի ավարտաճառը և նրա գործուն պատմագիտությունը» ուսումնասիրության մեջ, ըստ՝ Աշոտ Հովհաննիսյան, Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը/Israel Ory und die armenische Befreiungsidee (Երևան: Հովհաննիսյան ինստիտուտ, 2016), էջ 567-709: Հետևաբար վերջիններս տեղական քաղաքական մտքի ու գործունեության ավանդույթը միավորում էին կոմունիստական օրակարգի հետ: Ստալինյան քաղաքական մաքրության օրակարգի շրջանակում, սակայն, ազգային կոմունիստների քաղաքական այս «խառը» ավանդույթն ինքնին սկզբունքորեն տեղ չէր կարող գտնել:[32]Սեփական «խառը» պատմության հետ հարաբերման 1920-ականների փորձն է երևան բերում Վարդան Ազատյանը 1920-ականների ճարտարապետությանն անդրադարձող իր «Ժամկետն ընդդեմ ժամանակի. քսանականների կորսված մոդեռնիզմը» հոդվածում: Միաժամանակ Հայաստանում քաղաքական մաքրումները հայաստանյան քաղաքական պատմությունից հանում էին այն օղակը, որը հենց քաղաքական բազմաշերտ ավանդույթի մի թնջուկ լինելու հանգամանքի ուժով էր ի վիճակի տեղական կարիքներից ելնող ու տեղական պայմանները հաշվի առնող քաղաքականություն վարել: Քաղաքական այդ ուժի վերացմամբ էր, որ քաղաքական մաքրության ստալինյան գործելակերպը սողոսկում էր ճարտարապետության ու կենցաղի ոլորտ: Մշակութային «խառը» ավանդույթն այլևս տեղ չուներ նաև նոր՝ պրոլետարական մշակույթ ստեղծելու ստալինյան նախագծում: «Հայկական ոճը» ֆեոդալական հայտարարելը կամ հայկական գյուղերը «նախակենցաղ» անվանելը հստակ գնահատականներ էին, որոնք չէին ենթադրում այլևս անցյալի հանդեպ նուրբ ու տարբերակող մոտեցում. մի մոտեցում, որ ինքնին անխուսափելիորեն կվտանգեր սեփական ավանդույթը հստակ տարանջատմամբ՝ կա՛մ ժողովրդական, կա՛մ ֆեոդալական տեսնելու հնարավորությունը: Հակառակը՝ նոր ճարտարապետությունն ու կենցաղը պետք է հաստատվեին ընդդեմ այդ մոտեցման՝ անցյալը մաս-մաս անելու, զատել-զտելու ու դրա մաս կազմող «թշնամական» ժառանգությունից արագ ու կտրուկ ձևով ազատվելու գնով:
Նորը ստեղծելիս հնի ու հնից ժառանգված ավանդույթի հետ հարաբերման ստալինյան այս մոտեցումը, թվում է, միաժամանակ բացահայտում է ստալինյան քաղաքականությունները բնորոշող հիմնարար մի սկզբունք. դրա հակապատմական բնույթը: Թե՛ քաղաքականապես, թե՛ մշակութայնորեն սեփական ավանդույթը մասնատելու ու այն մաքրելու արարքն այլ բան չէր ենթադրում, քան ներկայից սեփական անցյալի վտարումը, ուրեմն և առհասարակ ժամանակի վտարումը: Այդ կերպ ստալինիզմի դեպի մաքրություն հակումը միաժամանակ երևան է բերում դրա հակաժամանակյա ու հակապատմական բնույթը, երբ անցյալի ավանդույթը դառնում է ընտրողական, հետևաբար և պայմանական: Ստալինիզմը հասկանալու այս անկյունն է բացում Ազատյանը, երբ ստալինիզմի ու ՆԷՊ-ով իշխանության եկած ղեկավարության միջև տարբերությունը դիտում է իբրև ժամկետի ու ժամանակի վրա աշխատող քաղաքականությունների տարբերություն.
Եթե ՆԷՊ-ն իր բնույթով ելնում էր ժամանակի ներհակ հոսունության գաղափարից, «աշխատում էր ժամանակի վրա», առաջադրելով անցյալ ժամանակի պարտված, բայց չոչնչացված ավանդույթի հետ երկարաժամկետ ու բարդ առերեսման սկզբունքը, ապա ստալինիզմը ժամանակի արտաքսումն էր հասարակական կյանքից։ Ստալինյան քաղաքականություններում ժամանակը պարզապես ժամկետ է, որը պետք է հաղթահարել ավելի սրընթաց, քան ենթադրում է ինքը՝ ժամկետը։ Եթե ՆԷՊ-ը ելնում էր «ժամանակի գիտակցությունից», ապա ստալինիզմը՝ «վերջնաժամկետի գիտակցությունից։[33]Տե´ս Ազատյան, «Ժամկետն ընդդեմ ժամանակի»: Ազատյանի մեկ այլ քննարկում, որտեղ հեղինակն անդրադառնում է 1920-ականների գեղարվեստական օրակարգերին խորհրդահայ առաջին ղեկավար գործիչների ու ստալինյան քաղաքականությունների համատեքստում, տե´ս «Հետամնաց, ապազգային, ձախ. «3-րդ հարկ»-ի քննադատությունները», ըստ՝ Երկխոսությունն իբրև անելիք. «3-րդ հարկ»-ի հայտը և այժմեականությունը 30 տարի անց, գիտաժողովի նյութերի ժողովածու (Երևան: Գաֆէսճեան արվեստի կենտրոն, 2020), էջ 30-39:
Տևական ժամանակում, հարյուրամյակների ընթացքում ձևավորված տեղական մշակույթի ու վարքուբարքի վերափոխման համար պահանջվող երկարաժամկետ աշխատանք ստալինյան կարճաժամկետ հնգամյակներն այլևս չէին ենթադրում: Հաստատված կենցաղը դիտվում էր իբրև քաղաքական արդիականացման խոչընդոտ, որը պետք է արագ տեմպով վերացվեր: Դրա վերացմանն էր կոչված նոր՝ պրոլետարական ճարտարապետությունը: Ուրեմն, 1920-ականների երկրորդ կեսին ստալինյան քաղաքականություններին ենթակա ճարտարապետությունն այն միջոցն էր, որով հին կենցաղի արդիականացումը պետք է դառնար նույն այդ կենցաղի ոչնչացման ճանապարհը:
Ամբողջական հետազոտությունը՝ այստեղ
Սույն հետազոտությունն իրականացնելն անհնար կլիներ առանց գիտական ու ընկերական այն միջավայրի, որ ստեղծվել էր Բարք և քաղաքականություն նախագծի հետազոտողներ Նարե Սահակյանի, Աշոտ Գրիգորյանի, Սիրանուշ Դվոյանի, Լուսին Շաբոյանի և ղեկավար Վարդան Ազատյանի հետ համատեղ աշխատանքի արդյունքում: Շնորհակալ եմ նրանց մասնագիտական օգնության, խորհուրդների ու դիտարկումների համար, որոնք ուղղորդել և հարստացրել են իմ հետազոտությունը: Առանձնակի շնորհակալ եմ նախագծի համակարգող Լիաննա Աղամյանին հետազոտական աշխատանքի ընթացքում աջակցելու ու այդ ընթացքը հաճելի դարձնելու համար: Շնորհակալ եմ Անժելա Հարությունյանին, Լուսինե Չերգեշտյանին, Խաթուն Ատիկյանին և Հովհաննիսյան ինստիտուտի մյուս աշխատակից-ընկերներին, որոնց աշխատանքի հետ է նաև կապված նախագծի հաջողումը: Հետազոտության ողջ ընթացքում ինձ սատարելու համար շնորհակալ եմ Մադլենա Միրզոյանին և Էրինե Ղազարյանին:
Ծանոթագրություններ
↑1 | Ի սկզբանե «մաքրումը» («чистка») խորհրդային քաղաքական բառապաշարում «կուսակցական շարքերի մաքրում» արտահայտության հապավումն էր, որը հետագայում պատմականորեն փոխվեց՝ նշելով կուսակցական և պետական իշխանության զավթման ստալինյան քաղաքականությունները: Տե՛ս, օրինակ, J. Arch Getty, Origins of the Great Purges: The Soviet Communist Party Reconsidered, 1933–1938 (Cambridge: Cambridge University Press, 1987), էջ 38-48: |
---|---|
↑2 | Պատմագիտության մեջ հայտնի 1930-ականների «Մեծ տեռորը» կամ «Մեծ (ստալինյան) մաքրումներն» այսօր էլ միջազգային գիտական ուսումնասիրությունների կիզակետում է, տե՛ս, օրինակ, Robert Conquest, The Great Terror: A Reassessment (Oxford: Oxford University Press, 1990); J. Arch Getty, Roberta T. Manning (խմբ.), Stalinist Terror: New Perspectives (New York: Cambridge University Press, 1993); James Harris, The Great Fear: Stalin’s Terror of 1930s (Oxford: Oxford University Press, 2017); Андрей Сульдин, 1937. Большой террор. Хроника одного года (Москва: АСТ, 2022): Հայաստանում «Մեծ տեռորի» ուսումնասիրման ուղղությամբ արժեքավոր հատոր է Հրանուշ Խառատյանի, Գայանե Շագոյանի, Հարություն Մարությանի և Լևոն Աբրահամյանի աշխատասիրած Ստալինյան բռնաճնշումները Հայաստանում. պատմություն, հիշողություն, առօրյա հատորը (Երևան: Գիտություն, 2015), նաև Վլադիմիր Ղազախեցյանի 1937-ը Հայաստանում մենագրությունը (Երևան: Զանգակ, 2005): |
↑3 | Հետազոտական աշխատանքի ընթացքում չգտնվեցին առանձին նյութեր, որոնք ստալինյան քաղաքականությունները քննարկում են հենց այս անկյան տակ: |
↑4 | Հիշատակել է պետք, որ մասնավորապես 1928-1931-ի ընթացքում Ստալինի ձեռնարկած «մշակութային հեղափոխությունը» պատմագիտության մեջ ուսումնասիրությունների այս կամ այն չափով հաստատված շրջանակ է նշում: Դեռ 1978-ին Շեյլա Ֆիցպատրիկի խմբագրությամբ լույս տեսած Մշակութային հեղափոխությունը Ռուսաստանում ժողովածուի առաջաբանում վերջինս նշում է. «Փոխանակ բացառապես կենտրոնանալու մշակույթում Կուսակցության միջամտության թեմայի վրա (նախընթաց արևմտյան ուսումնասիրությունների հիմնական թեման)՝ մենք նայել ենք, թե ինչ էր կատարվում մշակութային մասնագիտությունների շրջանակում և փորձել հարաբերել սա ժամանակի սոցիալական և քաղաքական փոփոխությունների հետ՝ ներառյալ դեպի ինտելիգենցիա բանվորության առաջքաշման (выдвижение) համար շարժումը»: Տե՛ս Sheila Fitzpatrick (խմբ.), Cultural Revolution in Russia, 1928-1931 (Bloomington, London: Indiana University Press, 1978), էջ 4: Ըստ էության, մշակույթ հասկացությունն այս պարագայում նշում է այսպես կոչված «բարձր մշակույթը»: Տե´ս Sheila Fitzpatrick, The Cultural Front. Power and Culture in Revolutionary Russia (Ithaca, London: Cornell University Press, 1992), էջ 1: Մենք մշակութային հեղափոխությունն ըմբռնում ենք առավել լայն իմաստով՝ կենցաղի, վարքուբարքի, առօրյա կյանքի վերափոխման գործընթացների շրջանակով հանդերձ: «Մշակութային հեղափոխություն» եզրույթի քննարկման համար տե՛ս Մայքլ Դեյվիդ-Ֆոքսի Crossing Borders: Modernity, Ideology, and Culture in Russia and the Soviet Union (Pittsburgh: University of Pittsburgh Press, 2015) գրքի «What is Cultural Revolution?» գլուխը (էջ 104-132): Միաժամանակ նշել է պետք, որ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո մեկնարկած մշակութային հեղափոխության, նաև ստալինյան մշակութային հեղափոխության միջազգային ուսումնասիրությունների կենտրոնում գլխավորապես Ռուսաստանն է, այնինչ Միության մյուս հանրապետությունների դեպքը դեռևս մնում է հետազոտման կարոտ: |
↑5 | Մշակույթի և ստալինյան քաղաքականությունների խնդիրների տեսակետից արժեքավոր է Շեյլա Ֆիցպատրիկի խմբագրությամբ լույս տեսած վերոնշյալ՝ Cultural Revolution in Russia հատորը, տե՛ս նաև Sheila Fitzpatrick, Everyday Stalinism: Ordinary Life in Extraordinary Times: Soviet Russia in the 1930s (Oxford: Oxford University Press, 1999); Kees Boterbloem (խմբ.), Life in Stalin’s Soviet Union (London: Bloomsbury Academic, 2019); Lewis Seigelbaum և Andrei Sokolov (խմբ.), Stalinism as a Way of Life: A Narrative in Documents (New Haven: Yale University Press, 2000): Ռուսաստանում ստալինիզմի ուսումնասիրման ուղղությամբ մեծ աշխատանք է տանում «Ելցին» կենտրոնը, որի մասնակցությամբ իրականացվող «ստալինիզմի պատմություն» նախագծի շրջանակում հրապարակվում են ստալինիզմը քննող արժեքավոր հատորներ: Մատենաշարը տե՛ս https://bit.ly/3V3Ot3b, այց՝ 28 օգոստոսի 2022 թ.: |
↑6 | Այս զարգացումներն առաջին անգամ չէ, որ դառնում են գիտական հետաքրքրության առարկա: Դրանց անդրադարձ գտնում ենք Լոլա Դոլուխանյանի՝ դեռևս 1978-ին տպագրված Из истории развития архитектуры Советской Армении в 20-е годы (Ереван: Издательство АН АрмССР, 1978) բրոշյուրում և 1980-ին հրատարակված Архитектура Советской Армении: 20-е годы (Ереван: Советакан грох, 1980) մենագրությունում: 2000-ականներին արդեն 1920-ականների ճարտարապետական զարգացումները բյուրեղացնող այդ բանավեճերի ու 20-ականների ավանգարդ ճարտարապետության շուրջ խոսակցությունը կրկին հրապարակ եկավ 1950-60-ականների «խորհրդային մոդեռնիստական» ճարտարապետության շուրջ քննարկումների համատեքստում: Տե՛ս, օրինակ, Ruben Arevshatyan, «Blank Zones in Collective Memory or The Transformation of Yerevan’s Urban Space in the 60’s», ըստ՝ Red Thread, 2009-2011, թիվ 1-3, էջ 29-35, նաև Ռուբեն Արևշատյան, «Ազգայինը և ճարտարապետությունը», https://bit.ly/3VrkNwn, այց՝ 8 հուլիսի 2022 թ.; Ռուբեն Արևշատյան, «Empire Strikes Back կամ արդիությունների կոնֆլիկտ», https://bit.ly/3VjanyW, այց՝ 8 հուլիսի 2022 թ.: Այս կապակցությամբ տե՛ս նաև Սարհատ Պետրոսյան, «Էպոխան՝ մի շենքի մեջ», https://bit.ly/3gygOQ6, այց՝ 8 հուլիսի 2022 թ., Կարեն Բալյան, «Ճարտարապետական հետընթաց», https://bit.ly/3Xx37RW, այց՝ 8 հուլիսի 2022 թ.: Հիշատակել է պետք 2019-ին Երևանում բացված, ապա նախկին Խորհրդային Միության տարբեր հանրապետություններում շրջած «Վաղվա քաղաքը» ցուցահանդեսը (կուրատորներ՝ Ռուբեն Արևշատյան և Գեորգ Շյոլհամեր), ինչպես նաև 2014-ին Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեում ներկայացված հայկական տաղավարը «Իղձերի մայրաքաղաքը» խորագրով (կուրատորներ՝ Արևշատյան և Շյոլհամեր): Վերջինիս առիթով հրատարակվելիք կատալոգի համար է գրված Վարդան Ազատյանի՝ 1920-ականների ճարտարապետությանն անդրադարձող «Ժամկետն ընդդեմ ժամանակի. քսանականների կորսված մոդեռնիզմը» հոդվածը, ըստ՝ https://bit.ly/38qdLF9, այց՝ 18 մարտ 2022 թ.: 1920-ականների ճարտարապետական զարգացումների շուրջ մերօրյա քննարկումներն ի մի բերելու մի փորձ է Վահե Բուդումյանի հեղինակած «Կարմիր շենքեր» ֆիլմաշարը և «Ճարտարապետական արդիություններ» ֆիլմը, որտեղ Ռուբեն Արևշատյանի, Սարհատ Պետրոսյանի, Լոլա Դոլուխանյանի, Նազարեթ Կարոյանի, Վարդան Ազատյանի խոսակցություն-հարցազրույցները շոշափում են 1920-ականների արդի ճարտարապետության և դրա փոխակերպման խնդիրները: 1920-ականների խորհրդահայ ճարտարապետության կայացման շուրջ քննարկման համար տե՛ս նաև Լևոն Աբրահամյան, «Թամանյանի Երևանը կոնստրուկտիվիզմի և ստալինյան ճարտարապետության միջև», https://bit.ly/3vezqrZ, այց՝ 25 դեկտեմբերի 2022 թ.: |
↑7 | Միքայել Մազմանյան, «Ճարտարապետության յեվ վոճի մասին», Խորհրդային Հայաստան, 28 հունիսի 1928 թ.: |
↑8 | Տե՛ս Николя Верт, История Советского государства. 1900-1991 (Москва: Весь мир, 2002), էջ 218: Ստալինյան առաջին հնգամյակի մասին տե՛ս, օրինակ, Верт, История Советского государства, էջ 216-223; Джузеппе Боффа, История Советского Союза, h. 1 (Москва: Международные отношения, 1990), էջ 329-346: Հայաստանում մեկնարկած հնգամյա պլանի մասին տե՛ս Վլադիմիր Ղազախեցյան, Հայաստանը 1920-1941 թթ. (Երևան: Պատմ. ինստ., 2006), էջ 347-455: |
↑9 | Տե՛ս Верт, История Советского государства, էջ 185-229: |
↑10 | 1920-ականների սկզբին Նոր տնտեսական քաղաքականության հաստատման և 1927-28-ին դրանից հրաժարման մասին տե՛ս Верт, История Советского государства, էջ 176-185, 200-209; Боффа, История Советского Союза, էջ 153-328: Տե՛ս նաև Ղազախեցյան, Հայաստանը 1920-1941 թթ., էջ 204-227; 260-317: |
↑11 | Հայաստանում աջ-ազգայնական թեքման մեջ մեղադրում էին այն քաղաքական գործիչներին, որոնք դեռևս 1920-ականների սկզբից արտահայտվում էին Հայաստանի տեղական առանձնահատկությունները հաշվի առնելու, գյուղի սոցիալիստական վերակառուցման ավելի դանդաղ ընթացքի անհրաժեշտության օգտին: Ներկուսակցական խմորումներում Հայաստանում կուսակցության ստալինացման մեկնարկային կետ դարձավ 1927-ի ամռանն Աշոտ Հովհաննիսյանի՝ Կենտրոնական կոմիտեի քարտուղարի պաշտոնից հեռանալը: Այս մասին տե՛ս Ղազախեցյան, Հայաստանը 1920-1941 թթ., էջ 325-327: |
↑12 | Տիպական է, որ երիտասարդների ու ավագների միջև անգամ սերնդային տարբերությունը, որ կողմերն իրենք երկուստեք հրապարակ էին բերում, միաժամանակ քաղաքական, իդեոլոգիական կողմնակցության հղում էր դարձել: Տեքստում ճարտարապետների կամ քաղաքական գործիչների միջև տարիքային տարբերությունը, ուրեմն, մեր առաջ քաշած մոտեցումը չէ: Այդ տարբերությանը տեղ տալիս մեծ հաշվով ելնում ենք 1920-ականների մտայնությունից: Եթե, օրինակ, ոմն ինժեներ Մ. Մելիքյանը շեշտում էր, որ ամենալուրջ ուշադրությունը պետք է դարձնել, որպեսզի «նորերը [մասնագետները] չընկնեն հների ազդեցության տակ ու չենթարկվեն իդեոլոգիական սայթաքումների», կուսակցական գործիչ Արամայիս Երզնկյանն իր հերթին քննադատաբար նկատում էր, թե «Սողոմոնի իմաստությամբ, դեռ ևս աղվամազ չբուսած մի քանի յերիտասարդներ շինարարության ճշգրիտ դասեր են տալիս մեզ տնտեսվարներիս»: Տե´ս Մ. Մելիքյան, «Մեր շինարարության հիմնական խնդիրներից», Խորհրդային Հայաստան, 16 մայիսի 1928 թ. և Ա. Յերզնկյան, «Մի քանի խոսք յեվ մի փոքրիկ պահանջ (Դիսկուսիոն կարգով)», Խորհրդային Հայաստան, 11 հուլիսի 1928 թ.: |
↑13 | Քոչարը «հայկական ոճի» վերստեղծման աջակիցներին մասնավորապես բնորոշում է իբրև «ազգային ոճի մոնոպոլիստներ»: Տե՛ս Գեորգ Քոչար, «Մի անհաջող փորձ ճարտարապետական վոճի խնդրում (պատասխան ընկ. Ա. Կ.-ին)», Նոր ուղի, 1929, թիվ 1, էջ 329: Պատմականորեն «հայկական ոճ» հղացքի ի հայտ գալու հետագիծը տե՛ս Վարդան Ազատյան, Արվեստաբանություն և ազգայնականություն. Հայաստանի և Վրաստանի միջնադարյան արվեստները 19-20-րդ դդ. Գերմանիայում (Երևան: Ակտուալ արվեստ, 2012): |
↑14 | «Մեր ճարտարապետության ուղին», Խորհրդային Հայաստան, 6 հունվարի 1929 թ.: |
↑15 | Մազմանյան, «Ճարտարապետության յեվ վոճի մասին»: |
↑16 | Մելիքյան, «Մեր շինարարության հիմնական խնդիրներից» և Մազմանյան, «Ճարտարապետության յեվ վոճի մասին»: |
↑17 | Մազմանյանը հայտարարում էր, որ «ազգը – դա պրոլետարիատն ու գյուղացիությունն ե»: Տե՛ս Մազմանյան, «Ճարտարապետության յեվ վոճի մասին»: |
↑18 | Տե՛ս «Ընկեր Դրաստամատ Սիմոնյանի զեկուցումը «Արվեստի բնագավառում վարելիք մեր քաղաքականության մասին»», Խորհրդային Հայաստան, 12 հոկտեմբերի 1927 թ.: |
↑19 | Դրա օրինակ է արդեն հիշատակված մտայնությունը, որով 1950-60-ականներին «խորհրդային մոդեռնիզմի» վերելքն ուղղակի կապի մեջ է դրվում 1920-ականնների ավանգարդի ավանդույթի վերածնման հետ: Հիշատակենք նաև Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի նախաձեռնած «Հայ ճարտարապետներ» մատենաշարի մասին, որի առաջին գիրքը նվիրված է Միքայել Մազմանյանի ստեղծագործությանը: Տե՛ս Մ. Գրիգորյան, Ռ. Կուրթանջյան, Ե. Վարդապետովա, Միքայել Մազմանյան (Երևան: Կոլլաժ, 2020): |
↑20 | «Ճարտարապետական արդիություններ», https://bit.ly/3V0nsgS, այց՝ 8 հուլիսի 2022 թ. և Ռուբեն Արևշատյան, Աղասի Թադևոսյան, Հարություն Վերմիշյան, «Մշակութային հեղափոխություն», https://bit.ly/3ufJ1yt, այց՝ 8 հուլիսի 2022 թ.: |
↑21, ↑22 | «Ճարտարապետական արդիություններ», https://bit.ly/3V0nsgS: |
↑23 | Վարդան Ազատյան, «Մարտահրավերը», https://bit.ly/3V4EtXn, այց՝ 8 հուլիսի 2022 թ.: |
↑24 | Տե՛ս Иосиф Сталин, «Год великого перелома. К XII годовщине Октября», ըստ՝ Cочинения, հ. 12 (Москва: Государственное издательство политической литературы, 1952), էջ 118-135; Иосиф Сталин, «Новая обстановка – новые задачи хозяйственного строительства. Речь на совещании хозяйственников, 23 июня 1931 г.», ըստ՝ Cочинения, հ. 13 (Москва: Государственное издательство политической литературы, 1952), էջ 51-80: Ստալինիզմի հաստատման պատմության վճռական այս դրվագների մասին տե՛ս, օրինակ, Верт, История Советского государства, էջ 209-209; Боффа, История Советского Союза, էջ 367-383: |
↑25, ↑26, ↑28, ↑29 | Ազատյան, «Մարտահրավերը», https://bit.ly/3V4EtXn: |
↑27 | Ստալինյան այս շրջումը, ինչպես դիպուկ կերպով ցույց է տալիս Ազատյանը, ամրագրվեց սոցիալիստական ռեալիզմի հաստատմամբ: Տե՛ս Ազատյան, «Մարտահրավերը», https://bit.ly/3V4EtXn: |
↑30 | Ազգային կոմունիզմ հասկացությունը փոխառել ենք Վարդան Ազատյանից, որով վերջինս նշում է Խորհրդային Հայաստանի առաջին ղեկավար կոմունիստների քաղաքականությունը: Տե՛ս Vardan Azatyan, «Disintegrating Progress: Bolshevism, National Modernism, and the Emergence of Contemporary Art Practices in Armenia», ARTMargins, 2012, թիվ 1, էջ 63: 1920-ականների առաջին կեսին ազգային կոմունիստների քաղաքական օրակարգին ու դրա շրջանակում մեկնարկած մշակութային հեղափոխությանն անդրադարձող մեր հետազոտությունը տե՛ս Իրինա Շահնազարյան, «Հարատևող հնի և հավակնոտ նորի միջև. կենցաղի և արվեստի արդիականացման փորձը 1920-ականների առաջին կեսին», էջ 12-23, Հայկական արդիությունների ուսումնասիրման նախագիծ, https://bit.ly/3gAztL1, այց՝ 18 հուլիսի 2022 թ.: |
↑31 | Այս մասին տե´ս Ազատյան, «Ժամկետն ընդդեմ ժամանակի»: Նման քաղաքական ուղի անցած կոմունիստի տիպական օրինակ է Աշոտ Հովհաննիսյանը, որի ազգային կուսակցությունից դեպի կոմունիզմ բարդ անցումն է երևան բերում Վարդան Ազատյանն իր ««Ոչ եղիցի չեղեալ, զոր ինչ եղևն». Աշոտ Հովհաննիսյանի ավարտաճառը և նրա գործուն պատմագիտությունը» ուսումնասիրության մեջ, ըստ՝ Աշոտ Հովհաննիսյան, Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը/Israel Ory und die armenische Befreiungsidee (Երևան: Հովհաննիսյան ինստիտուտ, 2016), էջ 567-709: |
↑32 | Սեփական «խառը» պատմության հետ հարաբերման 1920-ականների փորձն է երևան բերում Վարդան Ազատյանը 1920-ականների ճարտարապետությանն անդրադարձող իր «Ժամկետն ընդդեմ ժամանակի. քսանականների կորսված մոդեռնիզմը» հոդվածում: |
↑33 | Տե´ս Ազատյան, «Ժամկետն ընդդեմ ժամանակի»: Ազատյանի մեկ այլ քննարկում, որտեղ հեղինակն անդրադառնում է 1920-ականների գեղարվեստական օրակարգերին խորհրդահայ առաջին ղեկավար գործիչների ու ստալինյան քաղաքականությունների համատեքստում, տե´ս «Հետամնաց, ապազգային, ձախ. «3-րդ հարկ»-ի քննադատությունները», ըստ՝ Երկխոսությունն իբրև անելիք. «3-րդ հարկ»-ի հայտը և այժմեականությունը 30 տարի անց, գիտաժողովի նյութերի ժողովածու (Երևան: Գաֆէսճեան արվեստի կենտրոն, 2020), էջ 30-39: |