19-րդ դարի հայ քաղաքական մտքի ուսումնասիրության տեսանկյունից արժեքավոր է Ղազարոս Աղայանի կուսակցական գործունեությունը։ Վերջինս, ներգրավված է եղել ազատագրության և անգամ անկախ պետականության խնդիր դնող հնչակյան կուսակցության գործունեության մեջ և դրա ձևավորման տարիներին եղել է արդեն հասուն տարիքի հաստատված մանկավարժ ու լուսավորիչ։ Հնչակյան հիմնադիրներից ու ակտիվ մասնակիցներից մոտ մեկ սերունդ մեծ Աղայանի կուսակցական գործունեությունը մարմնավորում էր քաղաքական հոսանքների մի կարևող հանգույց։ Այն իրար է կապում մի կողմից 1860-ականների հեղափոխականն շարժումները, որոնց բովում է ձևավորվել երիտասարդ Աղայանի աշխարհայացքը, մյուս կոմղմից 80-ականների վերջին ձևավորված ազգային կուսակցությունները։ Եվ ուրեմն Աղայանի հնչակյան գործունեությունն ուսումնասիրել նշանակում է միաժամանակ հետազոտել ազգային կուսակցությունների ժառանգական կապը նախըթաց քաղաքական շարժումների ու գաղափարաբանությունների հետ։
Աղայանի կուսակցական ներգրավվածության մասին փաստական տեղեկությունները հիմնականում քաղում ենք տարբեր՝ մեծ ու փոքր, ավել կամ պակաս չափով վստահելի հուշագրություններից։ Հատուկենտ վավերագրերից են 1895 թվականին Աղայանի ու մի շարք՝ հնչակյաններին հարող այլ գործիչների ձերբակալություններին առնչվող ցարական ոստիկանության փաստաթղթերը, որոնց պատճենները պահվում են Հայաստանի ազգային արխիվում։ Սրանցից մեկի համաձայն ցարական դատախազը արդարադատության նախարարությանն ուղղված իր գրության մեջ հայտնում է այն համոզմունքը, որ Հնչակյան կուսակցության թիֆլիսյան մասնաճյուղի ղեկավարը հենց Աղայանն է։[1]Այս դեռ չի կարելի համարել ապացույց այն բանի, որ հանգամանքն իհարկե դեռ չի ապացուցում Աղայանի ղեկավար լինելու վարկածը։ Ընդհանրապես մեղադրյալների ցուցմունքներից քաղված, բոլոր տեղեկություններին անհրաժեշտ է վերապահումով մոտենալ։ Ինչպես տեղեկանում ենք Աղայանի հետ ձերբակալված այլ գործիչների, մասնավորապես Ռուբեն Բերբերյանի, հուշերից, բոլոր ձերբակալվածների ցուցմունքները միմյանց հետ համաձայնեցված ու «բեմադրված» էին։ Սակայն սա առնվազն փաստում է, որ լուսավորական գործունեությամբ Աղայանի ձեռք բերած հասարակական դիրքն ու համբավը եթե նրան փաստացի … կարդալ ավելին
Այս վավերագիրն արժեքավոր է նաև նրանով, որ Աղայանին՝ թիֆլիսյան մասնաճյուղի ղեկավար համարելուց զատ փաստում է հնչակյան լոնդոնյան կենտրոնի և տեղական թիֆլիսյան մասնաճյուղի միջև հակասությունների մասին։ Այս հակասություններին է անդրադառնում նաև ինքը Աղայանը նույն գործի շրջանակներում տված իր ցուցմունքներից մեկում, որի մի հատվածը նույնպես հրապարակում ենք ստորև։ Ուշագրավ է, որ այս հակասության հիմքում ընկած է կուսակցության կառավարման ձևի խնդիրը՝ դրա ցենտրալիզմը. կառավարման մի մոդել, որը հնչակյանները ժառագել էին իրենց գաղափարական «ծնողներից»՝ 70-80-ականների ռուս նարոդնիկներից։
Հրապարակվում է ըստ` ՀԱԱ, ֆոնդ 1456, ցուցակ 1, գործ 22, թերթ 5-7 և ֆոնդ 1456, ցուցակ 1, գործ 13, թերթ 10, թարգմանությունը ռուսերենից՝ Աշոտ Գրիգորյանի։
Հատված Արդարադատության նախարարության ժամանակավոր գրասենյակին հասցեագրված թիֆլիսյան դատական պալատի դատախազի նամակից
…
Վերջում անհրաժեշտ եմ համարում հավելել, որ հետաքննությամբ հաստատվել է միայն Սարգիս/ Սաքո/ Աղամիրովի և Ռուբեն Խաչնազարովի[2]Ամենայն հավանականությամբ այստեղ վաղ շրջանից հնչակյան գործիչ Սարգիս Աղամիյանի և կուսակցության հիմնադիրներից՝ Ռուբեն Խանազադի մասին է։ անտարակույս պատկանելիությունը Հնչակյան կուսակցությանը։ Աղայանի գլխավորությամբ թիֆլիսյան խմբակն ու Ղազարյանի[3]Խոսքը Հնչակյան կուսակցության Կարսի մասնաճյուղի ղեկավար Ղազար Ղազարյանի մասին է։ ղեկավարությամբ վերջինիս Կարսի մասնաճյուղը թեև սկսել է իր գոյությունը հնչակյանների լոնդոնյան խմբակի նախաձեռնությամբ ու դրանից կախման մեջ, սակայն հետագայում, Աղայանի խոսքերով (որոնք որևէ կերպ չեն հերքվել), կենտրոնի գործակալի, Սաքո Աղամիրովի, հետ առաջացած թյուրիմածությունների բերումով, խզել է Լոնդոնի հետ բոլոր հաղորդակցություններն ու շարունակել է իր գոյությունն ինքնուրույն կերպով։ Այն իր առաջ խնդիր է դրել դրամ, զենք և հայ-կամավորներ ուղարկելով Թուրքիա օգնություն ցուցաբերել թուրքահայերին՝ կառավարության հետ իրենց պայքարում։ Մնացած մեղադրյալները, ինչպես օրինակ Բերբերովը, Զախարյանը, Գևորգյանը, Պահլավունին, Իվան Աղամիրովը և այլք[4]Թվարկվածների շարքում են գրականագետ Ռուբեն Բերբերյանը, հնչակյան կուսակցության կենտրոնի քարտուղար Բարսեղ Զաքարյանի (Լևոնի) եղբայր՝ Նիկոլա Զաքարյանը և Սաղաթել Գևորգյանը։ Հիշատակված Պահլավունու և Իվան Աղամիրովի անունները չենք գտնում նույն դատական գործին կից մեղադրյալների ցուցակում։ Տե՛ս ՀԱԱ ֆոնդ 1456, ցուցակ 1, գործ 18, թերթ 1-3։ խիստ ասած, անգամ որևէ կուսակցության չեն պատկանել, այլ իբրև թուրքահայերի ազատագրման գաղափարի համակիրներ, աջակցություն են ցուցաբերել Աղամիրովին և Աղայանին՝ դրամական նվիրատվությունների հավաքմամբ ինչպես նաև նշված հասցեներով նամակագրության առաքման գծով որոշ առաջադրանքների կատարմամբ։
Հատված Աղայանի՝ 1895 թվականի սեպտեմբերի 24-ին տված ցուցմունքից
Ես ինքս եմ գանգատվել կենտրոնին։ Գանգատվել եմ այն բանից, որ Սաքոն, Պարսկաստանում նստած, չի կարող լինել Ռուսաստանում ներկայացուցիչը, որ նա ծանոթ չէ տեղի հանգամանքներին։ Վերջապես գրել եմ նրանց, որ ոչ մի գործակալի կարիք չկա, պետք է գործել ըստ հանգամանքների….։ Այս նամակիս պատասխան չեմ ստացել։ Սրանից հետո ուղարկել եմ այլ նամակներ նույնպես, բայց որևէ պատասխան չեմ ստացել։ Այս հանգամանքը ես բացատրում եմ ոչ թե իմ հանդեպ նրանց սառնասրտությամբ, այլ նարնով որ այդ պատասխանները կա՛մ կորել են, կա՛մ էլ Նազարբեկյանը Խանին հանձնարարել է ինձ հետ բանավոր խոսել։
Ծանոթագրություններ
↑1 Այս դեռ չի կարելի համարել ապացույց այն բանի, որ հանգամանքն իհարկե դեռ չի ապացուցում Աղայանի ղեկավար լինելու վարկածը։ Ընդհանրապես մեղադրյալների ցուցմունքներից քաղված, բոլոր տեղեկություններին անհրաժեշտ է վերապահումով մոտենալ։ Ինչպես տեղեկանում ենք Աղայանի հետ ձերբակալված այլ գործիչների, մասնավորապես Ռուբեն Բերբերյանի, հուշերից, բոլոր ձերբակալվածների ցուցմունքները միմյանց հետ համաձայնեցված ու «բեմադրված» էին։ Սակայն սա առնվազն փաստում է, որ լուսավորական գործունեությամբ Աղայանի ձեռք բերած հասարակական դիրքն ու համբավը եթե նրան փաստացի չէր դարձրել հնչակյան բաժանմունքի միանձնյա ղեկավար, ապա առնվազն հիմք էր հանդիսացել հորինված, բայց արժանահավատ ցուցմունք ստեղծելու համար։
↑2 Ամենայն հավանականությամբ այստեղ վաղ շրջանից հնչակյան գործիչ Սարգիս Աղամիյանի և կուսակցության հիմնադիրներից՝ Ռուբեն Խանազադի մասին է։
↑3 Խոսքը Հնչակյան կուսակցության Կարսի մասնաճյուղի ղեկավար Ղազար Ղազարյանի մասին է։
↑4 Թվարկվածների շարքում են գրականագետ Ռուբեն Բերբերյանը, հնչակյան կուսակցության կենտրոնի քարտուղար Բարսեղ Զաքարյանի (Լևոնի) եղբայր՝ Նիկոլա Զաքարյանը և Սաղաթել Գևորգյանը։ Հիշատակված Պահլավունու և Իվան Աղամիրովի անունները չենք գտնում նույն դատական գործին կից մեղադրյալների ցուցակում։ Տե՛ս ՀԱԱ ֆոնդ 1456, ցուցակ 1, գործ 18, թերթ 1-3։