«Հայկական արդիություններ. բարք և քաղաքականություն» միջազգային գիտաժողովն ամփոփում է Հովհաննիսյան ինստիտուտի «Մշակույթ և արդիականացում» ծրագրի «Բարք և քաղաքականություն» երկամյա հետազոտական մոդուլը (2020-2022), որը կոնկրետ դեպքերի բազմագիտակարգ քննությամբ փորձ է անում շոշափելի դարձնել ավանդված վարքուբարքի ու արդիական քաղաքականությունների միջև լարումները և դրանց սերտաճումները` սկսած ընտանեկան բարոյականության ու քաղաքացիական գիտակցության հարաբերությունից, վերջացրած եկեղեցու և պետության միջև լարումներով։
Գիտաժողովի ծրագիրն՝ այստեղ։
Բացման խոսք․ Վարդան Ազատյան
Նիստ I
Եկեղեցին և ժողովուրդն արդիացման հեռանկարում
ՀԱՉԻԿ ՐԱՖՖԻ ԳԱԶԵՐ
Կայզերական Գերմանիո հոգևորականներու եւ աշխարհականներու օգնութեան կոչերը ի նպաստ հայերու. 1896-1920
ՆԱՐԵ ՍԱՀԱԿՅԱՆ
Արդիացումը տեղական բարքով. Գալուստ Տեր-Մկրտչյանի արևմտասիրությունը
ԼՈՒՍԻՆԵ ՉԵՐԳԵՇՏՅԱՆ
Ամուսնական կյանքի «սրբութիւնը» և կնոջ ազատագրման խնդիրը. մի բանավեճ Կարապետ վարդապետի և Տիկին Հրանուշի միջև
Նիստ II
Գրականությունն առօրյայի և քաղաքականության միջև
ԶԱԱԼ ԱՆԴՐՈՆԻԿԱՇՎԻԼԻ
Վրացական արդիությունները. ազգային, միջազգային, սովետական
ՍԻՐԱՆՈՒՇ ԴՎՈՅԱՆ
Տոհմիկ աշխարհի և եվրոպական արդիացման միջև. 20-րդ դարասկզբի հայոց կյանքը խորհրդահայ վիպագրության մեջ
ՏԻԳՐԱՆ ՄԱԹՈՍՅԱՆ
Խուսափում անորոշությունից։ Առօրեականության դրսևորումները Վանի 1915 թվականի ինքնապաշտպանության ժամանակ
ԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆ
Որբն իբրև սեփական պատմության հեղինակ. մերժումից անդին
Նիստ III
Ֆրանսիական լուսավորությունը և հայ արդիական միտքը
ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ
19-րդ դարում Ժան-Ժակ Ռուսոյի հայկական ընդունելության երկու դեպք. Հովհաննես Չամուռճյան և Միքայել Նալբանդյան
ԱԼԼԱ ԶԼԱՏՈՊՈԼՍԿԱՅԱ
Ռուսոյի կրոնա-էթիկական հայացքները 19-րդ դարի ռուս մշակույթում
ԺԻՐԱՅՐ ՄԱԼԽԱՍԵԱՆ
Ո՞ր Ռուսոն թարգմանել
Նիստ IV
Խորհրդային արդիականացում. կենցաղ, արվեստ, քաղաքականություն
ԼՈՒՍԻՆ ՇԱԲՈՅԱՆ
«Անիծված նյութական սղությունը» և լուսավորության «նահատակները» 1920-ականների Խորհրդային Հայաստանում
ԴՄԻՏՐԻ ԽՄԵԼՆԻՑԿԻ
Ստալինյան կոնստրուկտիվիզմ
ԻՐԻՆԱ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Քաղաքական կարգի ու հաստատված կենցաղի «հրեշավոր կենակցությունը»