«Քաղաքական ստորաքարշության չտեսնված փաստ». Հովհաննիսյանի մասնագիտական կարծիքը

 

 

Աշոտ Հովհաննիսյանը 1920-ականներին Խորհրդային Հայաստանի քաղաքական կառավարումը ստանձնած ազգային կոմունիստ գործիչներից մեկն էր: Խորհրդային ղեկավար դեմքերից շատերի պես Հովհաննիսյանը ևս մեծամասնական կուսակցության շարքերն էր անցել թիկունքում թողնելով Դաշնակցություն կուսակցության, ապա սպեցիֆիզմի հանդեպ նախկին հարումները: Այդ կերպ, Հովհաննիսյանն ու իր գաղափարակից ընկերները 1920-ականներին ներկայում էին քաղաքական մտքի բարդ մի ավանդույթ, որը նշում էր արդի հայ քաղաքական մտքի զարգացման ընթացքը՝ ազգային կուսակցություններից մինչև Կոմունիստական կուսակցություն: 1930-ականներին, սակայն, ստալինիզմի հաստատմամբ հայ արդի քաղաքական մտքի՝ հակասություններով ծավալված այս պատմությունը դարձավ խնդրահայրույց: Ստալինիզմի հաստատման գինը դարձավ հենց Կոմունիստական կուսակցության ու ազգային կուսակցությունների միջև կապերի խզումը: Ստալինյան քաղաքական հրահանգով Դաշնակցությունը հռչակվեց խոշոր բուրժուազիայի նացիոնալիստական կուսակցություն՝ Կոմունիստական կուսակցության ամենավտանգավոր քաղաքական թշնամին: Քաղաքական այս հրահանգը միաժամանակ ենթադրեց հայ արդի քաղաքական մտքի պատմության հետահայաց աղճատում ու կեղծում: Ստալինյան գծի մեծամասնականները «մաքրեցին» սեփական կուսակցության պատմությունը՝ դրանից ջնջելով Կոմունիստական կուսակցության ու ազգային կուսակցությունների միջև պատմականորեն ձևավորված բարդ ու ներհակ կապերը: 

Ստորև ներկայացվող վավերագիրը 1937-ին գրված Աշոտ Հովհաննիսյանի կարծիքն է Ա. Աբրամյանի և Լ. Գաբրիելյանի Հայաստանի պատմության համառոտ ժամանակագրություն գրքի առթիվ: Արդեն իսկ սկսված ստալինյան մաքրումների շրջանում գրված Հովհաննիսյանի այս անդրադարձը բացահայտում է, թե քաղաքական օրակարգին ենթակա, ինչպես է ստալինյան պատմագիտությունը հետահայաց աղճատում հայ քաղաքական մտքի պատմությունը: Հովհաննիսյանը հետևողականորեն վեր է հանում պատմական այն իրողությունները, որոնք գրքի հեղինակները դուրս են թողել իրենց կազմած ժամանակագրությունից: Սակայն ոչ պատահականորեն հայ արդի քաղաքական մտքի ստալինյան մաքրումների ամենաակնառու փաստը գրքում Խորհրդային շրջանում ազգային կոմունիստների, այդ թվում և իր՝ Հովհաննիսյանի քաղաքական ժառանգության ջնջումն ու անտեսումն էր: «Քաղաքական ստորաքարշության» չտեսնված այս փաստը, սակայն, չէր սահմանափակվելու միայն պատմական իրողությունների խեղաթյուրմամբ: Այդ պատմությունն անձնապես մարմնավորող ազգային կոմունիստների ամբողջ սերունդը պետք է ֆիզիկապես ոչնչացվեր: Գրքի մասին իր կարծիքը գրելու նույն տարում՝ 1937-ին Հովհաննիսյանը բռնադատվեց ու աքսորվեց, իսկ հայ պատմագիտության վրա այդուհետ մնաց ստալինյան «օրգանական թերությունների» կնիքը:

Արխիվային փաստաթուղթը ռուսերեն է: Հրապարակվում է ըստ՝ Մատենադարան, Աշոտ Հովհաննիսյանի ֆոնդ, թղթ. 24416, վավ. 442:

 

 

Ընկ. Ա. Աբրահամյանի և Լ. Գաբրիելյանի «Հայաստանի պատմության համառոտ ժամանակագրություն» աշխատանքը զուրկ չէ հայտնի հետաքրքրականությունից։ Սակայն դրանում առկա են օրգանականթերություններ, որոնք, կարծում եմ, ինձ չհաջողվեց բացահայտել՝ չնայած տեքստի մանրազնինխմբագրմանը:

Նախևառաջ, հեղինակները չեն տիրապետում քննարկվող առարկայի գրականությանը։ Վերջում կցվածմատենագիտական ուղեցույցը, փոքր բացառությամբ, հեղինակներին հայտնի դարձած պատահականգրքերի թվարկման բնույթ է կրում և որևէ կերպ չի ընդգրկում առարկայի հիմնական գրականությունը։ Այս տեսքով ուղղակի անհարմար է ընթերցողներին ներկայացնել Հայաստանի ժամանակագրությանվերաբերյալ գրականությունը։

Հեղինակներն իրենց առջև դրել են գովելի խնդիր՝ ընթերցողներին ներկայացնել Հայաստանիաշխատավորների ազատագրական պայքարի կարևոր իրողությունները՝ կապելով դրանք «Անդրկովկասիհարևան ժողովուրդների պատմության» հետ և տալով Հայաստանի ընդհանուր պատմական ընթացքիամբողջական պատկերը։ Այս խնդիրը, սակայն, լուծված չէ։

Աշխատանքի առաջին մասը, որն ընդգրկում է Հայաստանի պատմության նախախորհրդային շրջանը, այնուամենայնիվ, հիմնականում Հայաստանի իշխող դասակարգերի քաղաքական պատմության կարճժամանակագրություն է, և այն էլ մեծ վերապահումներով: Հեղինակները ջանադրաբար շրջանցում ենեկեղեցական պատմության ոլորտին վերաբերող փաստերը (եկեղեցական ժողովների հիշատակումը, եկեղեցական նստավայրերի տեղափոխությունները և այլն), կարծելով, ըստ երևույթին, որ բոլոր այդփաստերը մասնավոր հետաքրքրություն ունեն միայն քահանաների պատմության համար, իսկ երկրիպատմության տեսակետից ընդհանուր առմամբ չունեն մեծ նշանակություն։ Թույլ է ներկայացված նաև հայբուրժուազիայի պատմությունը. բուրժուազիայի պատմությանը, ամեն դեպքում, հատկացված է շատ ավելի քիչ ուշադրություն, քան հայ թագավորների և իշխանների պատմությանը։ Հեղինակները հնարավոր չեն գտել կանգ առնել գոնե հայ առևտրային բուրժուազիայի այնպիսի կենտրոնի պատմական դերի վրա, ինչպիսին Նոր Ջուղան էր (17-18-րդ դդ.), կամ անդրադառնալ հայ բուրժուազիայի այնպիսի ներկայացուցիչներիկյանքին ու գործունեությանը, ինչպիսիք էին Հովսեփ Էմինը, Շահամիր Շահամիրյանը և ուրիշներ (18-րդ դ.)։Անտեսված են բուրժուական լուսավորականությունն ու բուրժուական լիբերալիզմը (Նազարյան, Արծրունի, Ռաֆֆի)։ Աբովյանի մասին հաղորդվում է միայն նրա «անհետացման» կապակցությամբ։ Հեղինակներըշրջանցում են հայ ազգային շարժման և այսպես կոչված «հայկական հարցի» պատմության կարևորագույնտարեթվերը։ Անտեսվում են ազգայնական կուսակցությունների (դաշնակցականներ, հնչակյաններ և այլն) գործունեության կարևորագույն տարեթվերը։

Բավարար չափով արտացոլված չեն Հայաստանի նախախորհրդային շրջանի տնտեսական և մշակութայինպատմության տարեթվերը։ Կարելի էր նշել մի շարք տվյալներ Հայաստանի գործարանայինձեռնարկությունների պատմությունից (Ալավերդու և [Катаррск.՞] գործարանները, Շուստովի գործարանը), ոռոգման համակարգի պատմությունից (օրինակ՝ Երևանի ջրանցքների անցկացումը), մշակութայինշինարարության (օրինակ՝ թղթե ջրաղացները (бумажные мельницы)) և Էջմիածնում գրատպության (XVIII դ.) պատմությունից, պարբերական մամուլի պատմությունից և այլն։

Անբավարար չափով է ներկայացված նաև խորհրդային շրջանի ժամանակագրությունը: Հեղինակներըբերում են բավականաչափ քանակի տարեթվեր Անդրկովկասի ընդհանուր պատմությունից (հատկապես՝Վրաստանի պատմությունից)։ Սակայն բավականաչափ լուսաբանված չէ Անդրկովկասի պրոլետարականկենտրոն Բաքվի դերը, և բոլորովին անբավարար չափով է ցույց տրված Հայաստանի իրադարձություններիկապը ԽՍՀՄ պատմության հիմնական տարեթվերի ու համաշխարհային պատմության տարեթվերի հետառհասարակ։ Հիշատակված չեն այնպիսի փաստեր, ինչպեսին է Լենինի ստորագրած՝ Հայաստանիինքնորոշման մասին դեկրետի հրապարակումը, կամ Սևրի և Լոզանի կոնֆերանսների տարեթվերը, որոնքունեցել են հասարակական առնչություն հայկական հարցին։ Հեղինակները շրջանցում են Բրեստիխաղաղության տարեթիվը, իսկ Բաթումի խաղաղության մասին հայտնում են միայն աղոտ կերպով՝կապված Բաթումում թուրքական կառավարության հետ դաշնակցական պատվիրակության կնքած «միության» հիշատակման հետ։ Բոլորովին անհասկանալի է 1921 թ. Կարսի խաղաղության պայմանագրին չանդրադառնալու հանգամանքը։ Այս ամենը վկայում է Խորհրդային Հայաստանի քաղաքականպատմության հիմնական փաստերի անտեսման մասին։

Չունենալով հնարավորություն թվարկել մի շարք այլ բացթողումներ՝ կանգ եմ առնում ԽորհրդայինՀայաստանի պատմության դիմազրկման տարօրինակ փաստի վրա։ Խորհրդային Հայաստանի գոյության 16 տարիների ընթացքում «Ժամանակագրության» էջերում հիշատակման արժանացած միակ կենդանի դեմքըներկայումս Հայաստանի Կ(բ)Կ ԿԿ քարտուղար Ամատունին էՔաղաքական ստորաքարշության անհավանական փաստ, որը, թերևս, նախադեպը չունի պատմագրության մեջ

Այդուհանդերձ իմ եզրակացությունն է, որ այս տեսքով աշխատանքը տպագրության հանձնելն օգտակար չէ։Պետք է խորհուրդ տալ երիտասարդ հեղինակներին շարունակել աշխատանքը նյութի վրա, թերթելքննարկվող առարկայի գրականությունը և գոնե պարզել իրենց կազմած «Ժամանակագրության» աղաղակող թերությունները։

 

 1937․ V. 17.